Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2021 թվականի N 22-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 23-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 14-ի

N 22-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամի թափուր տեղի համալրման մրցույթին (այսուհետ` մրցույթ) մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ընթացակարգը:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.

7) 2 լուսանկար` 3x4 չափսի.

8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:

3. Փաստաթղթերը 5 օրինակից ներկայացվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով` մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:

 

Ձև N 1

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

_____________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ

 

Դիմումատուի անունը, ազգանունը

_________________________________________________________

 

Հաշվառման հասցեն

_________________________________________________________

 

Հեռախոսահամարը, էլ. հասցեն

_________________________________________________________

 

Կից փաստաթղթերը`

 

    1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն           ______ թերթ,

2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն  ______ թերթ,

    3. ինքնակենսագրություն                                ______ թերթ,

    4. ուղեկցող նամակ                                     ______ թերթ,

    5. հայտարարություն                                    ______ թերթ,

    6. այլ փաստաթղթեր                                     ______ թերթ,

7. 2 լուսանկար` 3x4 սմ չափսի,

 

Ընդամենը ________ թերթ:

 

    Դիմող ___________________                ___________________

          (անունը, ազգանունը)                 (ստորագրությունը)

 

______________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 2

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Անունը, հայրանունը, ազգանունը                                      | |

|___________________________________________________________________|_|

|Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը                                       | |

|___________________________________________________________________|_|

|Ծննդյան վայրը, երկիրը                                              | |

|___________________________________________________________________|_|

|Հաշվառման բնակավայրը                                               | |

|___________________________________________________________________|_|

|Մշտական բնակավայրը                                                 | |

|___________________________________________________________________|_|

|Քաղաքացիությունը                                                   | |

|___________________________________________________________________|_|

|Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)                      | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Օտար լեզուների իմացությունը.                                       | |

|Բանավոր.                                                           | |

|նշել լեզուն և  իմացության մակարդակը` վատ կամ բավարար, կամ լավ      | |

|___________________________________________________________________|_|

|Օտար լեզուների իմացությունը.                                       | |

|Գրավոր.                                                            | |

|նշել լեզուն և  իմացության մակարդակը` վատ կամ բավարար, կամ լավ      | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Ուսումնառությունը, կրթությունը.                                    | |

|թվել կրթօջախները, տարիները, մասնագիտացումները                      | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Աշխատանքային գործունեությունը.                                     | |

|թվել աշխատավայրերը, փորձագիտական աշխատանքը, տարիները, պաշտոնները   | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Տեսալսողական մեդիայի, գիտության, կրթության, մշակույթի և            | |

|լրագրության ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.            | |

|թվել հիմնարկները կամ կազմակերպությունները, տարիները,               | |

|մասնագիտացումները                                                  | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Վերապատրաստումները.                                                | |

|թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը                 | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Այլ տեղեկություններ.                                               | |

|գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և  այլ   | |

|պարգևներ:  Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումներ       | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել          | |

|մրցութային հանձնաժողովին                                           | |

|___________________________________________________________________|_|

|___________________________________________________________________|_|

|Հեռախոսահամարը                                                     | |

|___________________________________________________________________|_|

|Էլեկտրոնային հասցեն                                                | |

|___________________________________________________________________|_|

|Փոստային հասցեն                                                    | |

|___________________________________________________________________|_|

|Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)         | |

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________________________________ -ի

անունը, ազգանունը և հայրանունը

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով` հայտնում եմ հետևյալը`

1. հայերենին__________________________________________________________

(տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

2. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________________________________

                      (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 

3. սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________________________________

                         (ունեմ, չունեմ)

 

4. կուսակցությունների ղեկավար մարմնի անդամ և նրա հետ փոխկապակցված անձ

__________________________________________________________________________

                   (հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

5. մասնավոր հեռարձակողների հիմնադիր

__________________________________________________________________________

                   (հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

6. Հայաստանի Հանրապետության նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ

__________________________________________________________________________

                   (հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

7. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ և նրա հետ փոխկապակցված անձ

__________________________________________________________________________

                   (հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ

__________________________________________________________________________

                   (հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

    ___________________          ______________________________

     (ստորագրությունը)            (լրացնողի անունը, ազգանունը)

 

________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2021
N 22-Ն
Որոշում