040.0493.170800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 2000 թվականի N 493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 2000 թվականի հունիսի 20-ի N 8 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` Արտաշատի քաղաքային համայնքի Շահումյան փողոցի N 19 հասցեում գտնվող շենքը (հաշվեկշռային արժեքը` 5613800 դրամ) որպես Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Արարատի մարզի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Արտաշատի քաղաքապետի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել նշված շենքի նվիրատվության պայմանագրի կնքումը, շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) ապահովել նշված շենքի համապատասխան հողատարածքի սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից: