040.0507.230800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2000 թվականի N 507
«ՊԵՏԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱԽՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) թույլատրել «Պետապ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Ռուսաստանի Դաշնության «Ռոսնո» բաց բաժնետիրական ընկերության հետ մասնակցել «Պետապ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը` բաժնետոմսերի 50 տոկոսի դիմաց սահմանված կարգով ներդնելով 30 մլն դրամ արժեքով հիմնական և շրջանառու միջոցներ.
բ) թույլատրել «Պետապ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Պետապ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո Ռուսաստանի Դաշնության «Ռոսնո» բաց բաժնետիրական ընկերությանը վաճառել «Պետապ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունում իր բաժնեմասի 50 տոկոսը` բաժնետոմսերի անվանական արժեքի կրկնակի գնով; ստացված գումարն ուղղելով պարտքերի մարմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից: