ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2021 թվականի N 23-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.
2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
(նախաբանը փոփ. 25.04.2022 թիվ 423-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. հունվարի 15-ի
N 23-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ղուկասյան - ՀՀ Սյունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Համբարձումյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ն. Ղահրամանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Գասպարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության տնօրեն
Ա. Բուդաղյան - ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի
հրամանատար
Ա. Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ
զորքերի հրամանատարի տեղակալ
Խ. Կոստանդյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի
մարզային վարչության պետի պարտականությունները
ժամանակավոր կատարող
Մ. Պողոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական` ՀՀ Սյունիքի
և Վայոց ձորի մարզերի պաշտպանության հարցերով
Ս. Բադասյան - ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության
մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ
Ն. Դավթյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-
տնտեսական զարգացման վարչության պետ
Գ. Ծառուկյան «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 03.05.2021 թիվ 461-Ա, 14.01.2022 թիվ 43-Ա, 25.04.2022 թիվ 423-Ա որոշումներ)