Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1872-Ա

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները` յուրաքանչյուրը 11,500,000 դրամ սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` ավտոմեքենաները սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

3. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1872-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը|Մակնիշը և |Քա-|Նույնականացման   |Միավորի   |Արտա-  |

|                 |համառոտ   |նա-|համարը           |սկզբնական |դըրման |

|                 |բնութագիրը|կը |                 |արժեքը    |և      |

|                 |          |   |                 |(դրամ)    |ձեռք-  |

|                 |          |   |                 |          |բերման |

|                 |          |   |                 |          |տարե-  |

|                 |          |   |                 |          |թիվը   |

|_________________|__________|___|_________________|__________|_______|

|Շտապ բժշկական    |UAZ-396223|11 |XTT396223M1200184|11,500,000|2020 թ.|

|օգնության        |-01, A    |   |_________________|          |       |

|ավտոմեքենա       |դասի      |   |XTT396223M1200185|          |       |

|(ներառյալ 1      |          |   |_________________|          |       |

|պատգարակը)       |          |   |XTT396223M1200186|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200250|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200251|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200252|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200242|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200256|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200255|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200254|          |       |

|                 |          |   |_________________|          |       |

|                 |          |   |XTT396223M1200253|          |       |

|_________________|__________|___|_________________|__________|_______|

|Ընդամենը         |          |11 |                 |126500000 |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1872-Ա
Որոշում