Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՍՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՁՆԱՊԵՍ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 1-Լ

 

ԱՐՏԱՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՁՆԱՊԵՍ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ`

1) ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանը պատրաստվում է կտորից` ոստիկանության ծառայողի վկայականի բաղկացուցիչ մաս հանդիսացող կրծքանշանի չափով և ձևով,

2) ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանը կրում են արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` այն ամրացնելով վերնաշապիկի, բաճկոնի, տարազաբաճկոնի կամ կիսավերարկուի ձախ գրպանի վերին հատվածում կարված կպչունակի վրա:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետին` սույն հրամանի ընդունումից հետո` 10-օրյա ժամկետում, համագործակցելով Հասարակական անվտագության ապահովման գլխավոր վարչության հետ, Տնտեսական վարչություն ներկայացնել արտաքին ծառայությունը որպես հիմնական գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողների թվաքանակը և նրանց անհատապես նույնականացնելու հնարավորություն տվող համարները (ծառայողական վկայականների համարները):

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` սույն հրամանի 2-րդ կետով նախատեսված տվյալները ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, ապահովել ոստիկանության ծառայողներին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանների պատրաստումը և հատկացումը համապատասխան ծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետին` ապահովել ոստիկանության ծառայողներին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

5. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

21 հունվարի 2021թ.

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
21.01.2021
N 1-Լ
Հրաման