Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻ ...

 

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

15 ապրիլի 2020 թվականի N 330-Լ

 

i

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 500-Լ որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2020 թվականի ապրիլի 15-ի

N 330-Լ հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|                            ԴԻՄՈՒՄ                                   |

|   ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ         |

|     ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ           |

|_____________________________________________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|_______________________|

|2. Առևտրային  կազմակերպության անվանումը կամ  |                       |

|անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր    |                       |

|չհամարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը   |                       |

|_____________________________________________|_______________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության   |                       |

|վայրը)                                       |                       |

|_____________________________________________|_______________________|

|4. Ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի    |                       |

|անվանումը *                                  |                       |

|_____________________________________________|_______________________|

|5. Ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի    |                       |

|սերիան ու համարը *                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|6. Ֆիզիկական անձի հանրային ծառայությունների  |                       |

|համարանիշը *                                 |                       |

._____________________________________________________________________.

_____________________________________

* Դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը պարտադիր լրացվում են բանկային հաշվի բացակայության դեպքում (եթե չեն լրացվում դիմումի 7-րդ և 8-րդ կետերը)

 

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշմամբ սահմանված միանվագ դրամաշնորհի գումարը փոխանցել

 

._____________________________________________________________________.

|7. Բանկի անվանումը, որին պետք է   |8. Բանկային հաշվի համարը, որին    |

|փոխանցել միանվագ դրամաշնորհի      |պետք Է փոխանցել միանվագ           |

|գումարը                           |դրամաշնորհի գումարը               |

._____________________________________________________________________.

 

Սույնով հավաստիացնում եմ, որ.

1) 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը չի գերազանցել 6 միլիոն դրամը.

2) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում չեմ ունեցել երկու և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը):

 

------------------------------------------------

                        ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.04.2020
N 330-Լ
Հրաման