Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈ ...

 

20.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2021 թվականի N 112-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՅԴ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնություն տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառման շահառուների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է` ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի (խնամակալի) անվամբ բացված բանկային հաշվի համարը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար կառուցվող բնակելի անշարժ գույքը շահագործման հանձնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն:

(5-րդ կետը լրաց. 07.04.2022 թիվ 470-Լ որոշում)

(վերնագիրն ու տեքստը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 4-ի

N 112-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում` երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ: Սույն կետում նշված տեղեկանքը կամ այդ տեղեկանքով տրամադրված տվյալների փոփոխությունները (եթե տեղեկանքը տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձը չի հանդիսանում սույն միջոցառման շահառու) համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին (այսուհետ` մարզպետարան) տրամադրում է վերջինիս հարցման հիման վրա:

(1-ին կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

1.1. Սոցիալական աջակցություն տրամադրվում է նաև այն մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ծնվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու:

(1.1-ին կետը լրաց. 01.04.2021 թիվ 440-Լ որոշում)

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը` ներառյալ, ամիսների համար, մարզպետարանի կողմից մինչև 2023 թվականի դեկտեմբերիի 15-ը` ներառյալ, տրամադրված` սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձանց տվյալների հիման վրա`

1) միանվագ դրամական օգնության ձևով` յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ, այդ թվում` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը` ներառյալ, ծնված երեխաներին.

2) ամենամսյա դրամական վճարի ձևով` յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից` մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը` ներառյալ, անկախ շահառուի տվյալները սույն կետում նշված ժամկետներում ներկայացվելու ամսվանից (նոր ծնված երեխաների դեպքում` երեխայի ծննդյան ամսվանից սկսած):

(2-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ, 25.11.2021 թիվ 1915-Լ, 07.04.2022 թիվ 470-Լ որոշումներ)

3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող մինչև 18 տարեկան երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն), եթե ծնողը կամ խնամակալը հանդիսանում են սույն միջոցառման շահառու:

(3-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ որոշում)

4. Անկախ սույն որոշմամբ սահմանված ժամկետներից, հետևյալ հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում անձին (ընտանիքի անդամներին) դրամական օգնություն չի տրամադրվում (անձը (ընտանիքի անդամները) դադարում է (դադարում են) հանդիսանալ սույն միջոցառման շահառու)`

1) Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց անձին (ընտանիքի անդամներին) պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով տրվել է փոխհատուցում` փոխհատուցում տալու ամսվան հաջորդող ամիսների համար.

2) սույն միջոցառման շահառուների համար կառուցվող բնակելի թաղամասը` ներառյալ արտաքին բոլոր ինժեներական ենթակառուցվածքների իրականացումը (ճանապարհ, ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, լուսավորություն, անասնագոմեր և ցանկապատեր) հանձնվել է շահագործման` շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար:

(4-րդ կետը լրաց. 07.04.2022 թիվ 470-Լ որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 02.03.2023 թիվ 257-Լ / տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 19.10.2023

թիվ 1776-Լ /գործողությունը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 4-ի

N 112-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին), ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված մինչև 18 տարեկան երեխաներին (ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու) միանվագ և ամսական դրամական աջակցություն վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ որոշում)

2. Միանվագ և ամսական դրամական աջակցությունը վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից (այսուհետ` մարզպետարան) ստացված` շահառուների տվյալների (այսուհետ` շահառուների ցանկ) հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ, 25.11.2021 թիվ 1915-Լ որոշումներ)

3. Շահառուների ցանկում ներառվում են`

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի (խնամակալի) անվամբ բացված բանկային հաշվի համարը.

2) եթե սույն կետի 1-ին ենթակետում նշված անձն անչափահաս է, ապա երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը կամ խնամակալը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), երեխայի ծնողներից մեկի (կամ խնամակալի, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և բանկային հաշվի համարը:

(3-րդ կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ որոշում)

4. Մարզպետարանը շահառուների ցանկը, շահառուների տվյալների փոփոխությունները (այդ թվում` սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով տրամադրում է ծառայությունը:

(4-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ, 07.04.2022 թիվ 470-Լ որոշումներ)

4.1. Եթե շահառուների ցանկը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է դրանում կատարել փոփոխություն (այդ թվում` ներկայացնել շահառուների նոր տվյալներ) կամ շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ ծնվում է երեխա կամ այդ ընտանիքին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված փոխհատուցումը, ապա մարզպետարանը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը` ներառյալ, ծառայությանը տրամադրում է շահառուների լրացուցիչ ցանկ:

(4.1-ին կետը փոփ. 01.04.2021 թիվ 440-Լ, 25.11.2021 թիվ 1915-Լ, 07.04.2022 թիվ 470-Լ որոշումներ)

5. Ծռայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ:

(5-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

6. Եթե շահառուի` շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին), կամ համաձայն ՍԷԿՏ համակարգի տվյալների` անձը տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, կամ շահառուն մահացել է, ապա ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում տվյալ ամսվա վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին:

(6-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանը ներկայացնում է ճշտված տվյալներ, որոնց հիման վրա դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով:

8. Դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` շահառուի (մինչև 18 տարեկան երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

9. Ծառայությունըը, հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի դրույթները, շահառուների ցանկը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակ և ոչ ուշ, քան ձևավորվելու հաջորդ օրը դրամական օգնության գումարը փոխանցում է շահառուների (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի (խնամակալի) բանկային հաշիվներին: Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշված փոխհատուցումն ընտանիքին տրամադրելու դեպքում շահառուների ցանկում նշված` այդ ընտանիքի անդամներին դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է փոխհատուցումը տրամադրելու ամսվան հաջորդող ամիսների համար.

2) 2-րդ ենթակետում նշված բնակելի թաղամասը շահագործման հանձնելու դեպքում դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար:

(9-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

9.1. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի համար դրամական օգնության գումարը վճարվում է երեխայի ծննդյան ամսվանից սկսած, իսկ շահառուների լրացուցիչ ցանկում ներառված այլ շահառուին դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգի համաձայն` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից: Շահառուների լրացուցիչ ցանկն ստացվելու ամսվան նախորդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են միանվագ` հերթական ամսվա դրամական օգնության գումարի հետ:

(9.1-ին կետը լրաց. 01.04.2021 թիվ 440-Լ, 07.04.2022 թիվ 470-Լ որոշումներ)

10. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի (խնամակալի) և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, վճարման ենթակա գումարը և բանկային հաշվի համարը:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

11.1. (11.1-ին կետն ուժը կորցրել է 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

12. Դրամական օգնության գումարը շահառուի բանկային հաշվին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողին կամ խնամակալին):

(12-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1915-Լ որոշում)

13. Դրամական օգնության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

14. Դրամական օգնության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում, ինչպես նաև եկամտային հարկով հարկման բազայում չի ներառվում:

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.03.2023 թիվ 257-Լ / տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 19.10.2023

թիվ 1776-Լ /գործողությունը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2021
N 112-Լ
Որոշում