Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

 

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ               ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

    ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ                   ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

     19 մարտի 2020 թ. N 256-Լ         3  մարտի 2020 թ. N 65-Լ

                                 

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻԶԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1584-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2.2-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` ՊԵԿ) գաղտնիք համարվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (այսուհետ` ՏՄՊՊՀ) տրամադրելու նպատակով, ՏՄՊՊՀ-ին ապահովում է ՊԵԿ-ի` նշված տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային համակարգերին առցանց հասանելիություն:

2. ՊԵԿ-ի և ՏՄՊՊՀ-ի միջև գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանցումն իրականացվում է գաղտնիության ռեժիմով ապահովված հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով:

3. Սույն հրամանի 1-ին կետով նշված տեղեկատվության տրամադրման ապահովումն իրականացվում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի կողմից իրավազորված աշխատակցի միջոցով:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

    պետական եկամուտների կոմիտեի            տնտեսական մրցակցության

    նախագահ                                պաշտպանության պետական

    Դավիթ Անանյան                          հանձնաժողովի նախագահ

                                           Գեղամ Գևորգյան

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.03.2020
N 256-Լ
Համատեղ հրաման