ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1994 թ. թիվ 71
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԵՏԱՄԱՍԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ պարետամասերում հաշվառման մեջ գտնվող պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրերից պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատված անձանց հանրապետության շինարարական և տնտեսական կազմակերպությունների կողմից աշխատանքով ապահովելու և հատուկ պարետամասերի պահպանման ծախսերը կատարելու հարցում հնարավորությունների բացակայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում հատուկ պարետամասերը լուծարելու վերաբերյալ:
Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23.2 և 49.2 հոդվածներում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: