| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 
ՀՐԱՄԱՆ
 
25 դեկտեմբերի 2020 թվականի N 1240-Լ
 
 i 
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետը, 11-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել
1) ուսման վարձի փոխհատուցման նպատակով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումի ձևը (Ձև N 1)` համաձայն N 1 հավելվածի,
2) ուսման վարձի փոխհատուցման նպատակով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձ կատարելու մասին եզրակացության ձևը (Ձև N 2)` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 1240-Լ հրամանի
 
Ձև N 1
 
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման
վարչության սպասարկման թիվ ____ բաժին
 
ԴԻՄՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ (ՈՒՍԱՆՈՂ) ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ
 
._____________________________________________________________________.
|Վարձու աշխատող սովորողի (ուսանողի) անուն,    |       ՀԾՀ             |
|ազգանուն                                     |                       |
|_____________________________________________|_______________________|
|_____________________________________________|_______________________|
|ՀՀ-ում բնակության վայրի հասցե                |                       |
|_____________________________________________|_______________________|
|Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար,         |                       |
|էլեկտրոնային փոստի հասցե և  այլն)            |                       |
|_____________________________________________|_______________________|
|Դիմումի ներկայացման ամսաթիվ                  |                       |
._____________________________________________________________________.
 
Խնդրում եմ ____________________________________________________-ի հետ
(Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված
բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը)
 
«___» «____» 20 թ. կնքված N______________________ պայմանագրի շրջանակներում _________________________________________________________ մասնագիտություն
(Մասնագիտության ծածկագիրը և անվանումը) ստանալու նպատակով_______________________ ուսումնական տարվա համար իմ կողմից վճարված ուսման վարձի գումարի չափով վերադարձնել «___»______ 20 թ.-ից մինչև «___»__________ 20 թ.-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող եկամտային
 
հարկի գումարները`
 
.__________________________________________________________________.
|Բանկը,   |Հաշվի  |Աշխատա-  |Աշխատա-  |Հաշվարկված|Ուսում-|Վերա-    |
|որին     |համարը,|վարձ և   |վարձ և   |եկամտային |նական  |դարձման  |
|փոխանց-  |որին   |դրան     |դրան     |հարկի     |տարվա  |ենթակա   |
|վելու է  |փոխանց-|հավասա-  |հավասա-  |մասով     |համար  |եկամտային|
|վերա-    |վելու է|րեցված   |րեցված   |միասնական |վճարած |վարձի    |
|դարձվող  |վերա-  |վճարումը |վճարումը |հաշվին    |ուսման |հարկի    |
|գումար   |դարձվող|կատարած  |կատարած  |վճարված   |գումարի|գումար   |
|         |գումար |գործատուի|գործատուի|գումար    |չափ    |(դրամ)   |
|         |       |անվանում |ՀՎՀՀ     |(դրամ)    |(դրամ) |         |
|         |       |(դրամ)   |         |          |       |         |
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_________|_______|_________|_________|__________|_______|_________|
|_____________________________________|__________|_______|_________|
|                Ընդամենը             |          |       |         |
.__________________________________________________________________.
 
Տեղեկացված եմ, որ
ա) կարող եմ օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար,
բ) եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունենալու դեպքում կարող եմ օգտվել դրանցից միայն մեկից:
 
Սովորող (ուսանող) վարձու աշխատողի
անունը, ազգանունը և ստորագրությունը _______________ _____________
 
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 1240-Լ հրամանի
 
Ձև N 2
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ (ՈՒՍԱՆՈՂ) ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
._____________________________________________________________________.
|Վարձու աշխատող սովորողի (ուսանողի) անուն,    |         ՀԾՀ           |
|ազգանուն                                     |                       |
|_____________________________________________|_______________________|
|_____________________________________________|_______________________|
|Սովորողի (ուսանողի) կոնտակտային տվյալներ     |                       |
|(հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե     |                       |
|և  այլն)                                     |                       |
|_____________________________________________|_______________________|
|Եկամտային հարկի վերադարձման հաշվետու         |  Սկիզբ    |   Ավարտ   |
|ժամանակաշրջան                                |(օր/ամիս/  |(օր/ամիս/  |
|                                             |տարի)      |տարի)      |
|                                             |___________|___________|
|                                             |           |           |
._____________________________________________________________________.
 
Սովորողի (ուսանողի) կողմից «__»___________» 20 թ. ներկայացված դիմումի համաձայն` «__»______ «20 թ. N պայմանագրով ուսումնական տարվա համար վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վճարված եկամտային հարկի գումարից (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) ենթակա է վերադարձման`
 
.______________________________________________________.
|Բանկը, որին  |Հաշվի համարը,|Ուսումնական  |Վերադարձման |
|փոխանցվելու է|որին փոխանց- |տարվա համար  |Ենթակա      |
|վերադարձվող  |վելու է      |վճարած ուսման|եկամտային   |
|գումար       |վերադարձվող  |վարձի գումարի|հարկի գումար|
|             |գումար       |չափ (դրամ)   |(դրամ)      |
|_____________|_____________|_____________|____________|
|___________________________|_____________|____________|
|             Ընդամենը      |             |            |
.______________________________________________________.
 
Եզրակացության կազմման ամսաթիվ ___ ________________ 20___ թ.
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների
սպասարկման վարչության սպասարկման թիվ ________
բաժնի պետ _____________________ _____________________
                (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)