Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՎԻ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 698-Լ

 

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 14-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կարգը`

1) կիրառվում է դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա`

ա. 2018 թվականի հունվարի 1-ից սկսած` ուժի մեջ մտած ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների նկատմամբ,

բ. 2017 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջաններին և 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային

հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների նկատմամբ,

2) կիրառվում է հարկման համակարգերի փոփոխության արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության նկատմամբ,

3) կիրառվում է վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության նկատմամբ,

4) կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի նկատմամբ հարուցված սնանկության գործը վերջինիս լուծարմամբ ավարտվելու դեպքում համապատասխան օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության նկատմամբ,

5) չի տարածվում սոցիալական վճարի գծով պարտավորության մնացորդի փոփոխության վրա:

3. Սույն հրամանի կիրառման իմաստով` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետության տարածք ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկային պարտավորությունների փոփոխության մասով ԵՏՄ անդամ պետությունների հետ լրացուցիչ տվյալների փոխանակում չի իրականացվում:

4. Դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտած ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունները կատարվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի հուլիսի 21-ի N 13141 հրամանով սահմանված կարգով: Սույն կետին համապատասխան` մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտած ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության դեպքում եզրակացության կազմմանը ներգրավվում են նաև համապատասխան ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած ստորաբաժանման աշխատակիցը, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության ընդունած վարչական ակտերի գծով` պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության աշխատակիցը: Ընդ որում, եթե ՀՀ 4Ա ՊԵԿ նախագահի 2016 թվականի հուլիսի 21-ի N 131-Ա հրամանով սահմանված կարգով հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների Փոփոխությունները շարունակվում են նաև 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներում, ապա այդ մասով կիրառելի են սույն հրամանով սահմանված դրույթները:

5. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Փաշայանին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կազմակերպել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի N 1 ձևին համապատասխան` դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության վերաբերյալ եզրակացության (այսուհետ` եզրակացություն) էլեկտրոնային տարբերակի ծրագրավորման աշխատանքները և ապահովել դրա տեղադրումը «Հարկատու-3» համակարգում:

6. Մինչև «Հարկատու-3» համակարգում եզրակացության էլեկտրոնային տարբերակի տեղադրումը, սույն հրամանով հաստատված կարգին համապատասխան դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների կատարման ժամանակ եզրակացությունները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատարանի վճռի և (կամ) գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների կարգը հաստատելու մասին» N 431-U հրամանով հաստատված կարգի ձևին համապատասխան:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 698-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դատարանի վճռի կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով) ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության հետ կապված հարաբերությունները:

2. Դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունները հարկային մարմնի տեղեկատվական բազայում կատարվում են սույն կարգի N 1 ձևին համապատասխան եզրակացության (այսուհետ` Եզրակացություն) հիման վրա:

3. Եզրակացությունը կազմում է`

1) հարկային հաշվարկով կամ հարկման համակարգի փոփոխության արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների, ինչպես նաև դատարանի կողմից իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, ֆիզիկական անձի պարտավորությունների կատարումից ազատման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կայացված վճռի հիման վրա պարտավորության

վերջնահաշվարկի դեպքում` հարկ վճարողի անձնական հաշվի քարտի վարման գործառույթն իրականացնող բաժնի աշխատակիցը,

2) ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունների դեպքում` համապատասխան ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած ստորաբաժանման աշխատակիցը: Մեկից ավելի ստորաբաժանումների կողմից իրականացված համատեղ ստուգման (ուսումնասիրության) դեպքում Եզրակացությունը կազմում է ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրի նախագիծը ներկայացնող ստորաբաժանման աշխատակիցը,

3) օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչության ընդունած վարչական ակտերի գծով` ՊԵԿ իրավաբանական վարչության աշխատակիցը:

4. Դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա Եզրակացությունը կազմվում է դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումները համապատասխան ստորաբաժանման կողմից ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտին վերաբերող Եզրակացությունը կազմվում է ստուգման կամ այլ վարչական ակտի վիճարկման վերաբերյալ համապատասխան ստորաբաժանման կողմից տեղեկության ստացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հարկման համակարգերի փոփոխության դեպքում` այդ փոփոխության վերաբերյալ համապատասխան ստորաբաժանման կողմից տեղեկության ստացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունները (վերահաշվարկները) կատարվում են Եզրակացության կազմման օրով:

6. Հարկման համակարգերի փոփոխությունները կատարվում են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 254-րդ հոդվածով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման, իսկ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքում` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման ժամկետով: Ընդ որում, կատարված փոփոխության արդյունքում հարկ վճարողը համարվում է շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից, իսկ հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից:

7. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկով հարկման համակարգի փոփոխությունը կատարվում է Եզրակացության կազմման օրով: Ընդ որում, կատարված փոփոխության արդյունքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող գործունեության մասով հարկ վճարողը դադարում է համարվել արտոնագրային հարկ վճարող` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված` գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբից: Արտոնագրային հարկով հարկման համակարգի փոփոխության արդյունքում կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ (այդ թվում` ավելացում), սակայն «Հարկատու 3» համակարգի կողմից նոր արտոնագիր չի գեներացվում:

8. Վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված պարտավորությունը վերահաշվարկվում է` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածները: Ընդ որում.

1) Ստուգման կամ այլ վարչական ակտերը հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով բողոքարկվելու դեպքում` նույն աշխատանքային օրը, այդ մասին ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության կողմից իրազեկվում է ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած համապատասխան ստորաբաժանմանը:

2) Ստուգման կամ այլ վարչական ակտերի, ինչպես նաև դրանց բողոքարկված լինելու դեպքում` հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումների վիճարկման հայցադիմումները վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանի որոշումները ստանալու օրը, այդ մասին ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից իրազեկվում է ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած համապատասխան ստորաբաժանմանը

9. Վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված պարտավորությունը (այդ թվում` պակասեցման ենթակա գումարը) զրոյացվում է մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Սույն կետում նշված պարտավորությունը մարված լինելու դեպքում վերահաշվարկման ենթակա են նաև այդ մարման օրվանից մինչև զրոյացման օրն ընկած ժամանակահատվածում մարված պարտավորության չափով այլ պարտավորությունները, որոնց նկատմամբ հաշվարկվել են տույժեր: Սույն կետում նշված պարտավորության զրոյացումը կատարվում է պարտավորությունը (այդ թվում` պակասեցման ենթակա գումարը) պակասեցնելու եղանակով:

10. Ստուգման կամ այլ վարչական ակտերի մասով հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի ընդունված որոշումները ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության կողմից իրազեկվում են ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած համապատասխան ստորաբաժանմանը:

Ստուգման կամ այլ վարչական ակտերի, իսկ դրանց բողոքարկված լինելու դեպքում` հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումների վիճարկման գործերով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ եթե այդ օրը ոչ աշխատանքային է, ապա ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից իրազեկվում է ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած համապատասխան ստորաբաժանմանը:

Ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած ստորաբաժանումը ստացված տեղեկության հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է Եզրակացություն և ներկայացնում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն (այսուհետ` ՀՎՍՎ): ՀՎՍՎ բաժնի համապատասխան աշխատակիցը Եզրակացությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է համակարգչային բազա: Եզրակացությամբ առաջադրված պարտավորությունը վերահաշվարկվում է դրա կատարման վերջնաժամկետից սկսած:

11. Եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում Եզրակացությունը, դատարանի վճիռները կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումները Եզրակացությունը կազմող ստորաբաժանման կողմից տրամադրվում են ՀՎՍՎ:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված Եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող, իսկ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում

Եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում Եզրակացությունում ներառված տվյալները ՀՎՍՎ բաժնի համապատասխան աշխատակիցը մուտքագրում է հարկային մարմնի տեղեկատվական բազա: Հարկ վճարողի անձնական հաշվի քարտում կատարված հարկային պարտավորության փոփոխության վերաբերյալ ՀՎՍՎ բաժնի կողմից ծանուցվում է հարկ վճարողին ոչ ուշ, քան փոփոխությունը կատարվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

13. ՀՎՍՎ բաժնում վարվում է Եզրակացությունների հաշվառման մատյան սույն կարգի N 2 ձևին համապատասխան:

14. Եզրակացությունը, դատարանի վճիռները և բողոքարկման հանձնաժողովի որոշումները պահպանվում են հարկ վճարողի հարկային գործում:

 

ՁԵՎ N 1

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 698-Լ հրամանի հավելվածի

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      |                       |

|_____________________________________________|_______________________|

|2. Հարկ վճարումի անվանումը (կազմակերպության  |                       |

|լրիվ անվանումը, ֆիզիկական անձի (անհատ        |                       |

|ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ     |                       |

|ձեռնարկատեր» նշումով))                       |                       |

|_____________________________________________|_______________________|

|3. Կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական |                       |

|անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը  |                       |

|_____________________________________________|_______________________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |                       |

._____________________________________________________________________.

 

5. Հարկային հաշվարկի փոփոխություն, այդ թվում`

5.1 Հարկի/վճարի գումարի և (կամ) տուգանքի գումարի փոփոխություն

 

._______________________________________________________.

|Հարկի/  |Հաշվետու      |Հարկի/վճարի    |Տուգանքի       |

|վճարի   |ժամանակաշրջանը|  գումարը      |գումարը        |

|անվա-   |______________|_______________|_______________|

|նումը   |Տարի |Ամիս /  |Նախկին |Նոր    |Նախկին |Նոր    |

|        |     |եռամսյակ|գումարը|գումարը|գումարը|գումարը|

|________|_____|________|_______|_______|_______|_______|

|-1-     | -2- |   -3-  |  -4-  |  -5-  |  -6-  |  -7-  |

|________|_____|________|_______|_______|_______|_______|

._______________________________________________________.

 

5.2 Ներմուծման կամ արտահանման հայտարարագրի փոփոխություն

 

.__________________________________________________________________.

|Գոր-  |Բնապահպա-|Ակցիզային|Ավելացված|Վճարման ժամկետը հետաձգվող    |

|ծարքի |նական    |հարկի    |արժեքի   |       ԱԱՀ-ի գումար          |

|համարը|հարկի    |գումարը  |հարկի    |                             |

|      |(վճարի)  |         |(ԱԱՀ)    |                             |

|      |գումարը  |         |գումարը  |                             |

|      |_________|_________|_________|_____________________________|

|      |Նախ-|Նոր |Նախ-|Նոր |Նախ-|Նոր |Նախ-|Նոր |Նախ-|Նոր |Նախ-|Նոր |

|      |կին |գու-|կին |գու-|կին |գու-|կին |գու-|կին |գու-|կին |գու-|

|      |գու-|մարը|գու-|մարը|գու-|մարը|գու-|մարը|գու-|մարը|գու-|մարը|

|      |մարը|    |մարը|    |մարը|    |մարը|    |մարը|    |մարը|    |

|      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

| -1-  |-2- |-3- |-4- |-5- |-6- |-7- |-8- | -9-|-10-|-11-|-12-|-13-|

|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

.__________________________________________________________________.

 

5.3 ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգումը դադարեցնելու մասին հայտարարության փոփոխություն

 

._______________________________________________________________.

|Գործարքի|Հայտարա- |    Վճարման ժամկետը հետաձգվող ԱԱՀ-ի գումար  |

|համարը  |րության  |____________________________________________|

|        |փաստաթղթի|   Մեկ տարի   |  Երկու տարի  |  Երեք տարի   |

|        |գրանցման |______________|______________|______________|

|        |համարը   |Նախկին |Նոր   |Նախկին |Նոր   |Նախկին |Նոր   |

|        |(ՓԳՀ)    |գումարը|գումար|գումարը|գումար|գումարը|գումար|

|________|_________|_______|______|_______|______|_______|______|

|   -1-  |   -2-   |  -3-  | -4-  |  -5-  | -6-  |  -7-  | -8-  |

|________|_________|_______|______|_______|______|_______|______|

._______________________________________________________________.

 

5.4 Տույժի և տուգանքի գումարի փոփոխություն (տարբերության գումարի հաշվառումով)

 

._____________________________________________________.

|Հարկի/վճարի|   Տույժի գումար    | Տուգանքի գումար    |

|անվանումը  |____________________|____________________|

|           |Պակասեցում|Ավելացում|Պակասեցում|Ավելացում|

|___________|__________|_________|__________|_________|

|    -1-    |    -2-   |   -3-   |   -4-    |  -5-    |

|___________|__________|_________|__________|_________|

|           |          |         |          |         |

._____________________________________________________.

 

6. Ստուգման կամ այլ վարչական ակտի տվյալների փոփոխություն

 

.________________________________________________________________________.

|ՓԳՀ |Հարկի/|Առաջաց-|Հաշվետու  |Նոր հարկի/   |Հաշվարկված   |Հաշվարկված   |

|    |վճարի |ման    |ժամանակա- |վճարի գումարը|տույժը       |տուգանքը     |

|    |անվա- |ամսա-  |շրջանը    |             |             |             |

|    |նումը |թիվը   |__________|_____________|_____________|_____________|

|    |      |       |Տարի|Ամիս/|Բյուջե|Հարկա-|Բյուջե|Հարկա-|Բյուջե|Հարկա-|

|    |      |       |    |Եռամ-|      |յին   |      |յին   |      |յին   |

|    |      |       |    |սյակ |      |մարմնի|      |մարմնի|      |մարմնի|

|    |      |       |    |     |      |զար-  |      |զար-  |      |զար-  |

|    |      |       |    |     |      |գացման|      |գացման|      |գացման|

|    |      |       |    |     |      |ֆոնդ  |      |ֆոնդ  |      |ֆոնդ  |

|____|______|_______|____|_____|______|______|______|______|______|______|

|-1- | -2-  |  -3-  |-4- | -5- | -6-  | -7-  | -8-  | -9-  | -10- | -11- |

|____|______|_______|____|_____|______|______|______|______|______|______|

|____|______|_______|____|_____|______|______|______|______|______|______|

.________________________________________________________________________.

 

7. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության տվյալների փոփոխություն

 

._____________________________________________________________________.

|Փաստաթղթի|Գործունեության|Գործունեության|Գործունեության |Արտոնագրային |

|գրանցման |    տեսակը    |իրականացման   |իրականացման    |հարկի չափը   |

|համարը   |              |   վայրը      |ժամանակահատվածի|             |

|         |              |              |_______________|_____________|

|         |              |              |Սկիզբը |Ավարտը |Նախկին | Նոր |

|_________|______________|______________|_______|_______|_______|_____|

|  -1-    |      -2-     |     -3-      |  -4-  |  -5-  |  -6-  | -7- |

|_________|______________|______________|_______|_______|_______|_____|

|_________|______________|______________|_______|_______|_______|_____|

._____________________________________________________________________.

 

8. Պարտավորությունների զրոյացում

 

.________________________________________________.

|Հարկի/վճարի |Հարկի/վճարի  | Տույժ  |   Տուգանք  |

|____________|_____________|________|____________|

|  -1-       |     -2-     |   -3-  |    -4-     |

|____________|_____________|________|____________|

|____________|_____________|________|____________|

.________________________________________________.

 

9. Հարկային մարմնի տեղեկատվական բազայում հարկ վճարողի համար ստեղծել

հնարավորություն ներկայացնելու հայտարարություն`

 

._________________________________________________.

|Հարկման հետևյալ  համակարգում գործելու վերաբերյալ |

|_________________________________________________|

|* Ընդհանուր համակարգ                             |

|  Շրջանառության հարկի համակարգ                   |

|  Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգ           |

|  Միկրոձեռնարկատիրության համակարգ                |

._________________________________________________.

 

10. Կից ներկայացվող փաստաթղթեր`

 

.___________________________________________________________.

|Փաստաթղթի անվանումը     |   Փաստաթղթի համարը և  ամսաթիվը   |

|________________________|__________________________________|

|        -1-             |                -2-               |

|________________________|__________________________________|

.___________________________________________________________.

 

____________ստորաբաժանման ղեկավար`____ ______________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Եզրակացությունը կազմեց`_________________ __________________________

                           (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՄ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

եզրակացության ձևի`

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը և «անհատ ձեռնարկատեր» նշումը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը),

4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը (օրինակ` Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն),

5. 5-րդ կետում լրացվում է հարկային հաշվարկի տվյալների հետ կապված փոփոխությունները, այդ թվում` հարկի/վճարի և (կամ) տուգանքի գումարների փոփոխությունները ցույց են տրվում 5.1-ին կետի աղյուսակում,

6. 5.1-ին կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հարկի/վճարի (բացառությամբ արտոնագրային հարկի) անվանումը, որի գծով կատարվում է հարկային պարտավորության և (կամ) դեբետային գումարի մնացորդի փոփոխություն (վերահաշվարկ), (օրինակ` ավելացված արժեքի հարկ),

2) 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանը,

3) 4-րդ U 5-րդ սյունակներում լրացվում է հարկի/վճարի նախկին և նոր գումարը,

4) 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում է տուգանքի նախկին և նոր գումարը,

7. 5.2-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է ներմուծման (արտահանման) գործառնությունների մասով գործարքի համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է բնապահպանական հարկի (վճարի) նախկին գումարը, իսկ 3-րդ սյունակում` նոր գումարը,

3) 4-րդ սյունակում լրացվում է ակցիզային հարկի նախկին գումարը, իսկ 5-րդ սյունակում` նոր գումարը,

4) 6-րդ սյունակում լրացվում է ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 7-րդ սյունակում` նոր գումարը,

5) 8-րդ սյունակում լրացվում է մեկ տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 9-րդ սյունակում` նոր գումարը,

6) 10-րդ սյունակում լրացվում է երկու տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 11-րդ սյունակում` նոր գումարը,

7) 12-րդ սյունակում լրացվում է երեք տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 13-րդ սյունակում` նոր գումարը,

8. 5.3-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է ներմուծման (արտահանման) գործառնությունների մասով գործարքի համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հայտարարության փաստաթղթի գրանցման համարը (ՓԳՀ),

3) 3-րդ սյունակում լրացվում է մեկ տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 4-րդ սյունակում` նոր գումարը,

4) 5-րդ սյունակում լրացվում է երկու տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 6-րդ սյունակում` նոր գումարը,

5) 7-րդ սյունակում լրացվում է երեք տարի ժամկետով հետաձգվող ԱԱՀ-ի նախկին գումարը, իսկ 8-րդ սյունակում` նոր գումարը,

9. 5.4-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հարկի/վճարի անվանումը, որի գծով կատարվում է հաշվարկված տույժի գումարի փոփոխություն (օրինակ` շահութահարկ),

2) 2-րդ սյունակում լրացվում է տույժի գումարի պակասեցումը, իսկ 3-րդ սյունակում` ավելացումը, ընդ որում` տույժը վերահաշվարկվում է առաջացման ամսաթվի դրությամբ,

3) 4-րդ սյունակում լրացվում է տուգանքի գումարի պակասեցումը, իսկ 5-րդ սյունակում` ավելացումը,

10. 6-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է ստուգման կամ այլ վարչական ակտի գրանցման համարը (ՓԳՀ),

2) 2-րդ սյունակում լրացվում է հարկի/վճարի անվանումը (օրինակ` ակցիզային հարկ), որի գծով կատարվում է հարկային պարտավորության և (կամ) դեբետային գումարի մնացորդի փոփոխություն (վերահաշվարկ),

3) 3-րդ սյունակում լրացվում է հարկային պարտավորության և (կամ) դեբետային գումարի մնացորդի փոփոխության առաջացման ամսաթիվը,

4) 4-րդ և 5-րդ սյունակներում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որին վերաբերում է հարկային պարտավորության և (կամ) դեբետային գումարի մնացորդի փոփոխությունը (վերահաշվարկը),

5) 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում է նոր հարկի/վճարի գումարը` ըստ նշված դասակարգման (բյուջե, հարկային մարմնի զարգացման ֆոնդ),

6) 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում է հաշվարկված նոր տույժի գումարը` ըստ նշված դասակարգման (բյուջե, հարկային մարմնի զարգացման ֆոնդ),

7) 10-րդ և 11-րդ սյունակներում լրացվում է հաշվարկված նոր տուգանքի գումարը` ըստ նշված դասակարգման (բյուջե, հարկային մարմնի զարգացման ֆոնդ),

11. 7-րդ կետի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության գրանցման համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակի անվանումը (օրինակ` վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն),

3) 3-րդ սյունակում լրացվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության իրականացման վայրի հասցեն,

4) 4-րդ սյունակում լրացվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը, իսկ 5-րդ սյունակում` ավարտը,

5) 6-րդ սյունակում լրացվում է արտոնագրային հարկի նախկին գումարը, իսկ 7-րդ սյունակում` նոր գումարը,

12. 8-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է հարկի/վճարի անվանումը, 2-րդ սյունակում` հարկի/վճարի գումարը, 3-րդ սյունակում` տույժի գումարը, 4-րդ սյունակում` տուգանքի գումարը,

13. 9-րդ կետի աղյուսակի համապատասխան տողում կատարվում է «X» նշումը,

13.1. 9-րդ կետի աղյուսակի «Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգ» տողում կատարվում է «X» նշումը, եթե հարկման տվյալ համակարգում գործելու վերաբերյալ հայտարարությունը վերաբերում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանին,

13.2.9-րդ կետի աղյուսակի «Միկրոձեռնարկատիրության համակարգ» տողում կատարվում է «X» նշումը, եթե հարկման տվյալ համակարգում գործելու վերաբերյալ հայտարարությունը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանին,

14. 10-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է եզրակացության կազմման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը (օրինակ` բողոքարկման հանձնաժողովի որոշում), իսկ 2-րդ սյունակում` այդ փաստաթղթի համարը և ամսաթիվը (8-րդ կետի 1-ին սյունակում լրացված` եզրակացության կազմման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսաներածված (սկանավորված) պատճենը կցվում է եզրակացությանը):

 

ՁԵՎ N 2

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 698-Լ հրամանի հավելվածի

 

.______________________________________________________________________

|           Վիճարկման փուլում գտնվելու գործընթաց                      |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|ՀՎՀՀ |Հարկ   |Ակտի  |Արձանա-|Եզրա- |Եզրա- |ՀՎՍՎ  |Եզրա-  |Եզրա-  |

|   |     |վճարողի|համարը|գըրված |կացու-|կացու-|բաժին |կացու- |կացու- |

|   |     |անվա-  |և     |գումարի|թյան  |թյունը|Եզրա- |թյունը |թյամբ  |

|   |     |նումը  |կազմ- |չափը   |կազմ- |կազմող|կացու-|հաշվա- |պակա-  |

|   |     |       |ման   |       |ման   |ստորա-|թյան  |ռող    |սեցված |

|   |     |       |ամսա- |       |ամսա- |բաժա- |ստաց- |աշխա-  |գումարի|

|   |     |       |թիվը  |       |թիվը  |նումը |ման   |տակցի  |չափը   |

|   |     |       |      |       |      |      |ամսա- |անունը,|       |

|   |     |       |      |       |      |      |թիվը  |ազգա-  |       |

|   |     |       |      |       |      |      |      |նունը  |       |

|   |     |       |      |       |      |      |      |և  ստո-|       |

|   |     |       |      |       |      |      |      |րագրու-|       |

|   |     |       |      |       |      |      |      |թյունը |       |

|___|_____|_______|______|_______|______|______|______|_______|_______|

|-1-| -2- |  -3-  | -4-  |  -5-  | -6-  | -7-  | -8-  |  -9-  | -10-  |

|___|_____|_______|______|_______|______|______|______|_______|_______|

|___|_____|_______|______|_______|______|______|______|_______|_______|

|___|_____|_______|______|_______|______|______|______|_______|_______|

|___|_____|_______|______|_______|______|______|______|_______|_______|

.______________________________________________________________________

_____________________________________________________________________.

|     Օրինական ուժ ստանալուց հետո իրականացված գործընթաց              |

|____________________________________________________________________|

|Օրինական|Վերականգնված|Եզրակացության|Եզրակացու-|ՀՎՍՎ բաժին|Եզրակացու-|

|ուժի մեջ|(փոփոխված)  |կազմման      |թյունը    |եզրակացու-|թյունը    |

|մտնելու |գումարի     |ամսաթիվը     |կազմող    |թյան      |հաշվառող  |

|ամսաթիվը|չափը        |             |ստորաբա-  |ստացման   |աշխատակցի |

|        |            |             |ժանումը   |ամսաթիվը  |անունը,   |

|        |            |             |          |          |ազգանունը |

|        |            |             |          |          |և  ստորագ-|

|        |            |             |          |          |րությունը |

|        |            |             |          |          |          |

|        |            |             |          |          |          |

|        |            |             |          |          |          |

|        |            |             |          |          |          |

|        |            |             |          |          |          |

|________|____________|_____________|__________|__________|__________|

|  -11-  |    -12-    |     -13-    |   -14-   |   -15-   |   -16-   |

|________|____________|_____________|__________|__________|__________|

|________|____________|_____________|__________|__________|__________|

|________|____________|_____________|__________|__________|__________|

|________|____________|_____________|__________|__________|__________|

_____________________________________________________________________.

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.11.2018
N 689-Լ
Հրաման