Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 հունվարի 2021 թվականի N 19-Ն

 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 1-ի:

 

Վ. Դումանյան

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի հունվարի 25-ի

N 19-Ն հրամանի

 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԵՎ/ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մշակված այլընտրանքային (հեղինակային) ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) 2020-2021 ուսումնական տարվա այլընտրանքային (հեղինակային) ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան) մշակված են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա` հաշվի առնելով ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց պահման` անվտանգության, նյութակենցաղային, շենքային, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային և վարքային առանձնահատկությունները:

2. Հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով կազմակերպված խմբակների գործունեությունը իրականացվում է` հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի 28-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

3. Հաստատության ավագ դպրոցում (դասարանում) ուսուցումը կազմակերպվում է «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլանի» (սույն Հավելվածի Աղյուսակ 2) հիման վրա:

4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, ավարտվում` 2021 թվականի հունիսի 4-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ապահովելով առնվազն 34 ուսումնական շաբաթ` յոթից տասներկուերորդ դասարանների համար:

5. Հաստատությունում (7-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ:

6. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի (մեկ դասաժամի) տևողությունը 45 րոպե է:

7. Ուսումնական պարապմունքների ընթացքում 7-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային` 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

8. Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից հաստատվելուց հետո:

9. Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

10. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

11. Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:

12. Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է` 20 աշակերտ (ընդ որում` սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը):

13. Հանրակրթական հատուկ հաստատությունը կարող է հանրակրթությունը իրականացնել բազմահամակազմ կամ թերբեռնված դասարաններում` հաշվի առնելով հանրակրթություն ստացող ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահելու փաստը և մի շարք այլ առանձնահատկություններ (օրինակ` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդված` ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը և այլն):

14. Սույն հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումներով չկարգավորված հարցերը կարգավորվում են հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ (ՀՀ Սահմանադրություն, միջազգային պայմանագրեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն) և դրա շրջանակներում Նախարարության կողմից Հաստատությանը տրված թույլտվություններով և համաձայնություններով:

15. Սույն Հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.

1) Սույն Հավելվածի Աղյուսակներ 1-ում և 2-ում` անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների (անձանց) նախասիրությունների:

16. «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթության հատուկ հաստատության ուսումնական պլանը» կազմված է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ի պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 1

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց

հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա

ուսումնական պլան

 

._____________________________________________________________________.

|Ուսումնական         |             Շաբաթական ժամերի քանակը            |

|առարկաներ           |                                                |

|                    |________________________________________________|

|                    |VII            |VIII            |IX             |

|____________________|_______________|________________|_______________|

|Հայոց լեզու         |3              |3               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Գրականություն       |2              |3               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Ռուսաց լեզու        |3              |3               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Օտար լեզու          |2              |2               |2              |

|____________________|_______________|________________|_______________|

|Աշխարհագրություն    |2              |2               |-              |

|____________________|_______________|________________|_______________|

|Հայաստանի           |-              |-               |2              |

|աշխարհագրություն    |               |                |               |

|____________________|_______________|________________|_______________|

|Համաշխարհային       |2              |2               |1              |

|պատմություն         |               |                |               |

|____________________|_______________|________________|_______________|

|Հայոց պատմություն   |2              |2               |2              |

|____________________|_______________|________________|_______________|

|Հայոց եկեղեցու      |1              |1               |1              |

|պատմություն         |               |                |               |

|____________________|_______________|________________|_______________|

|Հանրահաշիվ          |3              |3               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Երկրաչափություն     |2              |2               |2              |

|____________________|_______________|________________|_______________|

|Ինֆորմատիկա         |1              |1               |1              |

|____________________|_______________|________________|_______________|

|Ֆիզիկա              |2              |2               |2              |

|____________________|_______________|________________|_______________|

|Քիմիա               |1              |2               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Կենսաբանություն     |2              |2               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Տեխնոլոգիա          |2              |-               |-              |

|____________________|_______________|________________|_______________|

|Կերպարվեստ          |1              |-               |-              |

|____________________|_______________|________________|_______________|

|Ֆիզկուլտուրա        |3              |3               |3              |

|____________________|_______________|________________|_______________|

|Հասարակագիտություն  |-              |2               |1              |

|____________________|_______________|________________|_______________|

|Ընդամենը            |34             |35              |35             |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Առարկայախումբ              |Ուսումնական առարկաներ      |Շաբաթական    |

|                           |                           |ժամերի քանակը|

|                           |                           |_____________|

|                           |                           |X  |XI  |XII |

|                           |___________________________|_____________|

|                           |Հոսքային բաղադրիչ          |             |

|___________________________|___________________________|_____________|

|Մասնագիտական դասընթացներ   |                           |9  |13  |15.5|

|(առարկաներ) 1              |                           |   |    |    |

|___________________________|___________________________|___|____|____|

|                           |Ընդհանուր հանրակրթական     |   |    |    |

|                           |բաղադրիչ                   |   |    |    |

|___________________________|___________________________|___|____|____|

|Ընդհանուր հանրակրթական     |Հայոց լեզու                |3  |2   |3   |

|առարկաներ                  |___________________________|___|____|____|

|                           |Հայ գրականություն          |2  |2   |2   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Հայոց պատմություն          |2  |2   |2   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Օտար լեզու                 |2  |2   |2   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Ռուսաց լեզու               |2  |2   |2   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Հասարակագիտություն         |2  |2   |1   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և   |3  |3   |3   |

|                           |մաթ. անալիզի տարրեր,       |   |    |    |

|                           |Երկրաչափություն)           |   |    |    |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Բնագիտական առարկա 2        |2  |1   |1   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Բնագիտական առարկա 2        |1  |1   |-   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Բնագիտական առարկա 2        |1  |-   |-   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Բնագիտական առարկա 2        |1  |-   |-   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Ինֆորմատիկա և  ՏՀՏ         |1  |1   |1   |

|                           |___________________________|___|____|____|

|                           |Ֆիզկուլտուրա               |3  |3   |1.5 |

|                           |___________________________|___|____|____|

|___________________________|___________________________|___|____|____|

|                           |Դպրոցական բաղադրիչ         |-  |-   |-   |

|___________________________|___________________________|___|____|____|

|Ընդամենը                   |                           |34 |34  |34  |

._____________________________________________________________________.

 

Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար

նախատեսված ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

Սույն աղյուսակում`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:

բ. «2 «նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունվարի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.01.2021
N 19-Ն
Հրաման