ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2021 թվականի N 94-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Ռազմիկ Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Վարոս Սիմոնյանինը և Աշոտ Մուրադյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Գոռ Թումասյանինը, Գրիգոր Մանուկյանինը, Էրիկ Գևորգյանինը և Լևոն Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2021 թվականի փետրվարի 4-ին` Երևան-Ալմաթի, իսկ փետրվարի 5-ին` Ալմաթի-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
N 94-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ռ. Վարդանյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ռ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի աշխատող
(29.01.2021 թ. - 05.02.2021 թ.)
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Անվտանգություն
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի
պարտականությունները կատարող
Վ. Աբգարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(29.01.2021 թ. - 05.02.2021 թ.)
Գ. Թումասյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(29.01.2021 թ. - 05.02.2021 թ.)
Գ. Մանուկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
է. Գևորգյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Լ. Ալեքսանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Մ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Հ. Թումանյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Դ. Սարգսյան - Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Ա. Գզիրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)