Սեղմել Esc փակելու համար:
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2020 թվականի թիվ 80-Ա

 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 44-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են Հանրային հեռարձակողի և հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահ                   Տ. Հակոբյան

 

2020 թ. օգոստոսի 28

ք. Երևան

 

Հավելված

Հեռուստատեսության և

ռադիոյի հանձնաժողովի

2020 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 80-Ա որոշման

 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն որոշմամբ սահմանվում է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից սպառողին ներկայացվող տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը, դրանց հասկացությունները, թեմատիկ տեսալսողական հաղորդումների տեսակները, դրանց բնութագրերը:

2. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրության դրույթները վերաբերվում են թեմատիկ տեսալսողական հաղորդումներին:

3. Թեմատիկ ուղղվածություն` տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն է ըստ բովանդակային առանձնահատկությունների.

4. Թեմատիկ տեսալսողական հաղորդում` տեսալսողական տեղեկատվություն պարունակող նյութ, որը նախատեսված է սպառողների որոշակի խմբի (հատուկ թիրախային լսարանի) համար, և որի շրջանակում տարածվում է միայն մեկ թեմա, կամ տարածվում է միայն նույնական կամ հարակից ժանրեր (կամ առաջարկում է սպառողի անհատական ճաշակին և նախասիրություններին համապատասխան բովանդակություն):

5. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից ներկայացվող տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումներին ընդհանուր պետք է հատկացվեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:

6. Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի տեսալսողական հաղորդման եթերաժամի 25 տոկոսը:

 

2. ԹԵՄԱՏԻԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Թեմատիկ տեսալսողական հաղորդումների չափորոշիչները և դրանց հասկացություններն են`

1) Տեղեկատվական տեսալսողական հաղորդում - ընթացիկ իրադարձությունների (քաղաքականությունից մինչ եղանակի տեսություն) վերաբերյալ կանոնավոր մասնագիտացված և վերլուծական բնույթի տեսալսողական նյութ պարունակող տեսալսողական հաղորդումներ, որոնք գործնական նշանակություն ունեն և բավարարում են յուրաքանչյուր սպառողի` բնակավայրում, երկրում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջարկը.

2) Լրատվական տեսալսողական հաղորդում (լրատվական թողարկում) - տեսալսողական տեղեկատվություն պարունակող, սպառողի համար քաղաքական, սոցիալական, մշակութային կամ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող նոր, դեռ ոչ ոքի հայտնի չդարձած, թարմ նյութ, այսինքն` տեղեկություններ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այս պահին, կամ պահպանել են իրենց արդիականությունը և ազդեցությունը գործընթացների, իրավիճակների վրա: Ըստ իրենց առանձնահատկությունների` սովորաբար թողարկվում են օրական մի քանի անգամ (ամենօրյա լուրեր, լուրերի գլխավոր թողարկում, ուղիղ միացումներ, եղանակի տեսություն, պաշտոնական լրահոս և այլն).

3) Քաղաքական տեսալսողական հաղորդում - ներքին իրադարձությունների, ինչպես նաև միջազգային իրավիճակի, երևույթների, փաստերի, տարբեր գործընթացների հետ կապված քաղաքական գնահատականներ, վերլուծություններ և կարծիքներ պարունակող տեղեկատվական նյութ, այդ թվում` քաղաքական բանավեճեր, հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ, պաշտոնական լրահոս և այլն.

4) Մշակութային տեսալսողական հաղորդում - համամարդկային և ազգային մշակութային ժառանգությանը (պատմության և մշակույթի անշարժ, շարժական և ոչ նյութական ժառանգություն), մշակութային ստեղծագործական և հոգևոր արժեքներին ծանոթացնելու, սպառողի մոտ մշակութային գիտելիքներ, մտածողություն, գեղագիտական ճաշակ ձևավորելու, առօրյայի կազմակերպման մեջ մշակույթի ունեցած դերակատարության մասին հանրային ընկալումների վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Մշակութային տեսալսողական հաղորդումների թեմաներն են մշակույթի և արվեստի պատմությունն ու ներկա վիճակը, գրականությունը (այդ թվում` գրահրատարակչական գործը), արվեստի տարբեր դրսևորումները (թատրոն, կինո երաժշտարվեստ, պարարվեստ, երգարվեստ, կերպարվեստ և այլն).

5) Կրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի, արվեստի և հանրային կյանքի ոլորտներում սպառողին գիտելիքներ տալու կամ ուսուցանելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Կրթական տեսալսողական հաղորդման ժանրային առանձնահատկությունները բազմազան են (կրթական-ուսումնական և մասնագիտական-տեխնիկական առարկաների կանոնավոր տեսալսողական նյութեր, պարապմունքներ, վավերագրական ֆիլմեր և այլն).

ա. ՈՒսումնական տեսալսողական հաղորդում - կրթական և մասնագիտական առարկաներ ուսուցանելու, տարբեր ոլորտներում հմտությունների, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ, այդ թվում` դասախոսություններ, պարապմունքներ, ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումներ և այլն.

բ. Գիտակրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի և սոցիալական կյանքի ոլորտներին վերաբերվող գիտելիքներին սպառողին ծանոթացնելու նպատակով տեսալսողական հաղորդումներ, որոնց նպատակն է բարձրացնել նշված ոլորտներում քաղաքացիների տեղեկացվածության, հետաքրքրվածության և ընթացող գործընթացներին մասնակցության մակարդակը (հատուկ մասնագիտական տեսալսողական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հարցազրույցներ, տեսալսողական վիկտորինաներ և այլն).

6) Մանկական տեսալսողական հաղորդում - ըստ ձևի և ժանրի բազմազանության, հարմարեցված և հասցեագրված է հիմնականում մինչև 16 տարեկան սպառողին` երիտասարդ սերնդի համակողմանի դաստիարակության, կրթության և սոցիալականացման նպատակով: Այս տեսալսողական հաղորդումները բազմազան են, դրանք անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներն են, հանրամատչելի գիտական ծրագրերը, տեսալսողական վիկտորինաները, կրթական և ուսումնական ծրագրերը, տեսալսողական հաղորդումների շարք` դպրոցական և ուսանողական կյանքի մասին և այլն: Մանկական տեսալսողական հաղորդումները չպետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա, չպետք է անչափահասներին ուղղակիորեն ներքաշեն ապրանքների կամ ծառայությունների գնման կամ վարձակալության կամ անձի գովաբանման գործընթացների մեջ` չարաշահելով նրանց անփորձությունը կամ դյուրահավատությունը.

7) Մարզական տեսալսողական հաղորդում - մարզական իրադարձությունների հեռարձակումների, մարզական լրատվական ամենօրյա նորությունների, սպորտի` այդ թվում զանգվածային սպորտի, ֆիզկուլտուրային-առողջարարական, առողջ կենսակերպի քարոզման և մարզիկների մասին, մարզիկների հաղթանակների և պարտությունների վերլուծության մասին տեսալսողական հաղորդումներ, որոնք խթանում են բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի, սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, նպաստում սպորտի տարածմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը.

8) Ժամանցային տեսալսողական հաղորդում - նախատեսված են սպառողի հուզական արձագանքի համար` կապված հարմարավետության, հանգստի և հաճույք ստանալու հետ: Զվարճալի տեսալսողական հաղորդումները ցանկացած տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից ներկայացվող ժամանցային տեսալսողական հաղորդման անբաժանելի մասն է և տեսալսողական մեդիայի զարգացմանը զուգահեռ այս տեսալսողական հաղորդումները հիմնականում կատարում են զվարճանքի և ժամանցի վայրերը լրացնելու գործառույթ: Այս տեսալսողական հաղորդումները շատ բազմազան են` գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի և տեսալսողական սերիալների ցուցադրում, հումորային տեսալսողական հաղորդումներ, էստրադային և կրկեսային ներկայացումների, համերգների, խաղերի և մրցույթների, երաժշտական-ստեղծագործությունների, երգերի, համերգների և երաժշտության մասին ծրագրերի ներկայացում, շոու ծրագրեր, տեսալսողական վիկտորինաներ և այլն:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
28.08.2020
N 80-Ա
Որոշում