Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵ ...

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2020 թվականի թիվ 81-Ա

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահ                   Տ. Հակոբյան

 

2020 թ. օգոստոսի 28

ք. Երևան

 

Հավելված

Սահմանված է

Հեռուստատեսության

և ռադիոյի հանձնաժողովի

2020 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 81-Ա որոշմամբ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ի ՊԱՇՏՈՆԵ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐԵՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյայի կողմից տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներին դիմելու փաստն է:

3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ` պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար:

4. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հաղորդագրություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

5. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների տեղեկատվության սահմանափակումները կիրառվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված շրջանակներում:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
28.08.2020
N 81-Ա
Որոշում