ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2020 թվականի թիվ 82-Ա
ԼՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը:
2. Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք արտադրում են նաև մանկական և (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը` օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումների հեռարձակումը հետևյալ եթերային ժամերին.
1) մանկական տեսալսողական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը` 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին` 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում,
2) լրատվական տեսալսողական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը` 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
2020 թ. օգոստոսի 28
ք. Երևան