Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԿԴ/4179/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4179/02/17      2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանի և «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչը պահանջել է Բանկից բռնագանձել 403.808.082 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 23.01.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2018 թվականի որոշմամբ Դատարանի 23.01.2018 թվականի վճռի դեմ Բանկի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել Դատարանի 23.01.2018 թվականի վճիռը և հայցը բավարարել մասնակի` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 227.115.100 ՀՀ դրամ, ինչպես նաև Բանկից բռնագանձել 11.355.755 ՀՀ դրամ` որպես հայցի (4.542.302 ՀՀ դրամ) և վերաքննիչ բողոքի (6.813.453 ՀՀ դրամ) համար նախատեսված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանը և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանը:

Բանկի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանը:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանը:

Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանի կողմից դատարանի հաստատմանն է ներկայացվել հաշտության համաձայնություն:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում` գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե`

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

Բանկի ներկայացուցչի կողմից ներկայացվել է Բանկի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի միջև 24.02.2020 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, որին կից ներկայացվել է նաև ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) թիվ ԵԷԴ/0068/04/12 սնանկության գործով 04.10.2019 թվականի որոշման պատճենը: Նշված որոշման համաձայն` Ընկերության սնանկության գործով նոր կառավարիչ է նշանակվել Սերյոժա Բաբկենի Հարությունյանը (ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարչի վկայական 20121102-00044):

Ուսումնասիրելով ներկայացրած հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, չի պարունակում այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, չի պարունակում այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և Բանկի լիազորված անձ Կարինա Հովհաննիսյանի կողմից ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:

Նկատի ունենալով, որ հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ հաշտության համաձայնություն կնքած Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը և Բանկը, անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը, դրա հարցը հաշտության համաձայնության 3-րդ կետով կարգավորել են այնպես, որ դատական ծախսերի մասով կողմերը միմյանց հանդեպ պահանջներ չունեն, և բռնագանձման ենթակա պետական տուրքի կարգավորման հարցը թողնում են դատարանի լուծմանը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը ենթակա են բռնագանձման հավասարաչափ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների (...) համար`

ա) դրամական պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,

(...),

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

(...),

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,

(...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատված է պետական տուրքի վճարումից:

Նկատի ունենալով այն, որ հայցը դրամական պահանջի վերաբերյալ է, ուստի ինչպես հայց ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու համար գանձվող պետական տուրքի չափը տվյալ դեպքում ենթակա է որոշման հայցագնի հիման վրա, որը կազմել է 403.808.082 ՀՀ դրամ: Նման պայմաններում հայց ներկայացնելու, վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը, հիմք ընդունելով վերը նշված օրենսդրական կարգավորումները, կազմում է 21.190.404,1 ՀՀ դրամ, որպիսի գումարը հաշտության համաձայնություն կնքած անձանց միջև հավասարաչափ բաշխելու դեպքում նրանցից յուրաքանչյուրից բռնագանձման է ենթակա 10.595.202 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով այն, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը հայցադիմումը Դատարան է ներկայացրել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում, ուստի վերջինս օրենքի ուժով ազատված է ինչպես սույն գործով հայցադիմումի, այնպես էլ` վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարումից, որի պայմաններում նրանից վերը նշված պետական տուրքի գումարը բռնագանձելու հարցը պետք է համարել լուծված:

Բանկից բռնագանձման ենթակա վերը նշված պետական տուրքի գումարը Բանկից բռնագանձելու հարցը ևս պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Բանկն արդեն իսկ վճարել է 12.114.242,50 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար` 1.000.000 ՀՀ դրամ, որպիսի գումարների հանրագումարը գերազանցում է Բանկից բռնագանձման ենթակա վերը նշված 10.595.202 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է ավել վճարված պետական տուրքի գումարը Բանկին վերադարձնելուն, ապա այդ հարցը ենթակա է լուծման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` Բանկի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմանով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի լիազորված անձ Կարինա Հովհաննիսյանի միջև կնքված 24.02.2020 թվականի հաշտության համաձայնությունը ըստ ներկայացված բովանդակության.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

    ք. Երևան                                   24 փետրվարի 2020 թ.

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով հայցվոր «Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը (նույնականացման քարտ` 000224766, տրված 003-ի կողմից 06.11.2012թ., գրանցված ք. Երևան, Եղ. Թադևոսյան փողոց 12/5 շենք, բնակարան 27, ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարչի վկայական 20121102-00044, «Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ նշանակվելու մասին թիվ ԵԷԴ/0068/04/12 գործով դատարանի 04.10.2019թ. որոշում) (այսուհետ` Հայցվոր) մի կողմից և պատասխանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար թիվ 64, ՀՎՀՀ` 00400222, հասցե` ք. Երևան, Մոսկովյան 35, 68-73) (այսուհետ` Պատասխանող), ի դեմս լիազորված անձ` Կարինա Հովհանեսյանի

(անձնագիր` 53 1057043, տրված 24.02.2016թ., 37401-ի կողմից), ով գործում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգինի կողմից 07.02.2020թ.-ին տրված թիվ 932-20 լիազորագրի հիման վրա, մյուս կողմից, երկուսը միասին այսուհետ` Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151 հոդվածը և 405 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, կնքեցին սույն Հաշտության համաձայնությունը (այսուհետ` Հաշտություն)` հետևյալի մասին.

1. Հայցվորը և Պատասխանողը թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով վեճը լուծելու նպատակով եկան փոխադարձ համաձայնության այն մասին, որ Պատասխանողը պարտավորվում է Հաշտությունը հաստատելու մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայցվորի կողմից <Էմմել Սքայ» ՍՊԸ անվամբ <Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2473605280190000 սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել 270,000,000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:

2. Հայցվորը հավաստում է, որ Հաշտությունը դատարանի կողմից հաստատվելուց և Հաշտության 1-ին կետում նախատեսված գումարը ստանալուց հետո թիվ ԵԿԴ/4179/02/17 և թիվ ԵԿԴ/1446/02/13 քաղաքացիական գործերից, 21.07.2012թ. կնքված Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրից, Պատասխանողի և <Էմմել Սքայ» ՍՊԸ միջև 11.03.2011թ. կնքված թիվ Ե44Ի189Ա և 22.03.11թ. կնքված թիվ Ե44Ի192Ա Հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերից, նշված պայմանագրերով <ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերից բխող և/կամ դրանց հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ բոլոր հնարավոր պահանջները, վնասները, վեճերն ու տարաձայնությունները համարվում են լուծված և պարտավորվում է ապագայում որևէ պահանջ, բողոք կամ առարկություն չներկայացնել Պատասխանողին:

3. Թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով դատական ծախսերի մասով Կողմերը միմյանց հանդեպ պահանջներ չունեն, բռնագանձման ենթակա պետական տուրքի կարգավորման հարցը թողնվում է դատարանի լուծմանը:

4. Հաշտությունն օրինական ուժի մեջ է մտնում թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվելու դեպքում` որոշման կայացման պահից:

5. Կողմերը գիտակցում են սույն Հաշտությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում Կողմերի համար առաջացող դատավարական հետևանքները:

6. Սույն Հաշտությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

7. Սույնով Կողմերը հաստատում և երաշխավորում են, որ սույն Հաշտությունը կնքելու համար ունեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ և բավարար լիազորություններ:

8. Սույն Հաշտությունը ստորագրող կողմերը անվերապահորեն հայտարարում և միմյանց հավաստիացնում են, որ սույն Հաշտությունը ստորագրելիս լիովին հասկանում և գիտակցում են ստանձնող պարտավորությունների բնույթը, իրավական ու տնտեսական հետևանքներ և գործում են ի նպաստ իրենց կողմից ներկայացված շահերի և նպատակների:

9. Հաշտությունը կնքված է 3 (երեք) հավասարազոր օրինակներից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Հաշտության մեկական օրինակ, մեկ օրինակ էլ` Հաշտությունը հաստատող դատարանին:

 

               ՀԱՅՑՎՈՐ                             ՊԱՏԱՍԽԱՆՈՂ

 

«Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

    կառավարիչ Սերյոժա Հարությունյան      (պետական գրանցման համար թիվ 64,

    (նույնականացման քարտ` 000224766,     ՀՎՀՀ` 00400222, հասցե` ք. Երևան,

    տրված 003-ի կողմից 06.11.2012թ.,     Մոսկովյան 35, 68-73), լիազորված

գրանցված ք. Երևան, Եղ. Թադևոսյան   անձ` Կարինա Հովհանեսյան

    փողոց 12/5 շենք, բնակարան 27,        (անձնագիր` 53 1057043, տրված

ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարչի   24.02.2016թ., 37401-ի կողմից),

    վկայական 20121102-00044              ծանուցման հասցե` ք. Երևան,  

«Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով  Մոսկովյան 35, 68-73

    կառավարիչ նշանակվելու մասին          (կողմերի ստորագրություններ)»:

թիվ ԵԷԴ/0068/04/12 գործով դատարանի

04.10.2019թ. որոշում)

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2018 թվականի որոշումը բեկանել և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանից և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից դատական ծախսերը բռնագանձելու հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

10.12.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով 10.12.2020

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Տ. Պետրոսյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնության (այսուհետ` Պալատ) կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2018 թվականի որոշումը բեկանելու, կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու և գործի վարույթը կարճելու մասին 10.12.2020 թվականի որոշմանը (այսուհետ` Որոշում), ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Պալատը նշված որոշմամբ որոշել է հաստատել «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի լիազորված անձ Կարինա Հովհաննիսյանի միջև կնքված 24.02.2020 թվականի հաշտության համաձայնությունն ըստ ներկայացված բովանդակության.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

    ք. Երևան                                   24 փետրվարի 2020թ.

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով հայցվոր «Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը (նույնականացման քարտ` 000224766, տրված 003-ի կողմից 06.11.2012թ., գրանցված ք. Երևան, Եղ. Թադևոսյան փողոց 12/5 շենք, բնակարան 27, ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարչի վկայական 20121102-00044, «Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ նշանակվելու մասին թիվ ԵԷԴ/0068/04/12 գործով դատարանի 04.10.2019թ. որոշում) (այսուհետ` Հայցվոր) մի կողմից և պատասխանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար թիվ 64, ՀՎՀՀ` 00400222, հասցե` ք. Երևան, Մոսկովյան 35, 68-73) (այսուհետ` Պատասխանող), ի դեմս լիազորված անձ` Կարինա Հովհանեսյանի

(անձնագիր` 53 1057043, տրված 24.02.2016թ., 37401-ի կողմից), ով գործում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգինի կողմից 07.02.2020թ.-ին տրված թիվ 932-20 լիազորագրի հիման վրա, մյուս կողմից, երկուսը միասին այսուհետ` Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151 հոդվածը և 405 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, կնքեցին սույն Հաշտության համաձայնությունը (այսուհետ` Հաշտություն)` հետևյալի մասին.

1. Հայցվորը և Պատասխանողը թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով վեճը լուծելու նպատակով եկան փոխադարձ համաձայնության այն մասին, որ Պատասխանողը պարտավորվում է Հաշտությունը հաստատելու մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայցվորի կողմից «Էմմել Սքայ» ՍՊԸ անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2473605280190000 սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել 270,000,000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:

2. Հայցվորը հավաստում է, որ Հաշտությունը դատարանի կողմից հաստատվելուց և Հաշտության 1-ին կետում նախատեսված գումարը ստանալուց հետո թիվ ԵԿԴ/4179/02/17 և թիվ ԵԿԴ/1446/02/13 քաղաքացիական գործերից, 21.07.2012թ. կնքված Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրից, Պատասխանողի և «Էմմել Սքայ» ՍՊԸ միջև 11.03.2011թ. կնքված թիվ Ե44Ի189Ա և 22.03.11թ. կնքված թիվ Ե44Ի192Ա Հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերից, նշված պայմանագրերով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերից բխող և/կամ դրանց հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ բոլոր հնարավոր պահանջները, վնասները, վեճերն ու տարաձայնությունները համարվում են լուծված և պարտավորվում է ապագայում որևէ պահանջ, բողոք կամ առարկություն չներկայացնել Պատասխանողին:

3. Թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով դատական ծախսերի մասով Կողմերը միմյանց հանդեպ պահանջներ չունեն, բռնագանձման ենթակա պետական տուրքի կարգավորման հարցը թողնվում է դատարանի լուծմանը:

4. Հաշտությունն օրինական ուժի մեջ է մտնում թիվ ԵԿԴ/4179/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվելու դեպքում` որոշման կայացման պահից:

5. Կողմերը գիտակցում են սույն Հաշտությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում Կողմերի համար առաջացող դատավարական հետևանքները:

6. Սույն Հաշտությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

7. Սույնով Կողմերը հաստատում և երաշխավորում են, որ սույն Հաշտությունը կնքելու համար ունեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ և բավարար լիազորություններ:

8. Սույն Հաշտությունը ստորագրող կողմերը անվերապահորեն հայտարարում և միմյանց հավաստիացնում են, որ սույն Հաշտությունը ստորագրելիս լիովին հասկանում և գիտակցում են ստանձնող պարտավորությունների բնույթը, իրավական ու տնտեսական հետևանքներ և գործում են ի նպաստ իրենց կողմից ներկայացված շահերի և նպատակների:

9. Հաշտությունը կնքված է 3 (երեք) հավասարազոր օրինակներից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Հաշտության մեկական օրինակ, մեկ օրինակ էլ` Հաշտությունը հաստատող դատարանին:

 

               ՀԱՅՑՎՈՐ                             ՊԱՏԱՍԽԱՆՈՂ

 

«Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

    կառավարիչ Սերյոժա Հարությունյան      (պետական գրանցման համար թիվ 64,

    (նույնականացման քարտ` 000224766,     ՀՎՀՀ` 00400222, հասցե` ք. Երևան,

    տրված 003-ի կողմից 06.11.2012թ.,     Մոսկովյան 35, 68-73), լիազորված

գրանցված ք. Երևան, Եղ. Թադևոսյան   անձ` Կարինա Հովհանեսյան

    փողոց 12/5 շենք, բնակարան 27,        (անձնագիր` 53 1057043, տրված

ՀՀ ԱՆ սնանկության գործով կառավարչի   24.02.2016թ., 37401-ի կողմից),

    վկայական 20121102-00044              ծանուցման հասցե` ք. Երևան,  

«Էմմել Սքայ» ՍՊԸ սնանկության գործով  Մոսկովյան 35, 68-73

    կառավարիչ նշանակվելու մասին          (կողմերի ստորագրություններ)»:

թիվ ԵԷԴ/0068/04/12 գործով դատարանի

04.10.2019թ. որոշում)

 

Գտնում ենք, որ սույն գործով կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունն ենթակա չէր հաստատման հետևյալ պատճառաբանությամբ.

Հաշտության համաձայնության տեքստը ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացվել էր նաև սնանկ ճանաչված «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի 10.02.2020 թվականի անթվակիր արձանագրությունը և դրան կից պահանջատերերի գրանցամատյանից առ 01.12.2017 թվականի դրությամբ քաղվածքի լուսապատճենը: Նկատի ունենալով, որ նշված քաղվածքի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ դրա 6-րդ կետում նշված պարտատիրոջ` Ս? Ներսեսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Սողոմոնյանի գրանցված պահանջն ամբողջությամբ չի բավարարվել, այն է` 191.061 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 7.252.556 ՀՀ դրամ «ը» հերթում գրանցված պահանջները բավարարվել են 67.879.830 ՀՀ դրամի չափով, ինչը նշանակում է, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունն ուղղակիորեն առնչվում է նշված կետով պահանջատերերի իրավունքներին և օրինական շահերին, թվով 3 դատական նիստերով` առաջինը 03.07.2020 թվականին, Պալատը «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Հարությունյանից պահանջել է ներկայացնել ապացույցներ, նախ` այն մասին, որ հաշտության համաձայնության կնքմամբ չեն խախտվում այլ անձանց իրավունքները, իսկ պարտատեր Ս. Ներսեսյանի պահանջը բավարարված լինելու մասին կառավարչի հայտարարությունից հետո նաև` նշված պահանջն ամբողջությամբ բավարարված լինելու մասին: Կառավարչին տրամադրվել է ողջամիտ ժամկետ և դատական նիստը նշանակվել է 09.10.2020 թվականին: Նույն օրվա դրությամբ համապատասխան ապացույցներ չեն ներկայացվել, այդ հիմքով նրան տրամադրվել է ևս մեկշաբաթյա ժամկետ նշված փաստի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու համար` հաջորդ նիստը նշանակելով 23.10.2020 թվականին: Նշված դատական նիստում ևս համապատասխան ապացույցներ չեն ներկայացվել, ինչի կապակցությամբ կրկին բողոքների քննությունը հետաձգվել և դատական նիստ է հրավիրվել 30.10.2020 թվականին` մինչև 28.10.2020 թվականը ներառյալ համապատասխան ապացույցներ ներկայացնելու պարտականություն սահմանելով կառավարչի համար: Մինչև նշված ժամկետը կառավարիչը ներկայացրել է որոշակի փաստաթղթեր, սակայն չի ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Հարությունյանին ուղարկված առանց ժամանակաթվի գրությունը (հատոր 3-րդ գ.թ. 187), որը ներկայացրել է 30.10.2020 թվականի դատական նիստի ավարտին:

Դատական նիստերի հետաձգման վերաբերյալ մեր հատուկ կարծիքը կցված է սույն գործին, ևս մեկ անգամ կրկնում ենք, որ շարունակաբար միևնույն փաստի հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնելու համար գործին մասնակցող անձին մի քանի անգամ ժամկետ տրամադրելը ողջամիտ չէ և հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջներին:

Այդուհանդերձ, գտնում ենք, որ սույն գործով կառավարչի ներկայացրած ապացույցներով չհաստատվեց այն հանգամանքը, որ հաշտության համաձայնությամբ չեն խախտվում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, հետևյալ հիմնավորումներով:

Կառավարիչ Սերյոժա Հարությունյանի ներկայացուցիչ Զարզանդ Հարությունյանի կողմից ներկայացվել է Սերոբ Ներսեսյանի կողմից կառավարչին ուղղված 05.02.2020 թվականի դիմումը (հատոր 3-րդ գ.թ. 172), որը հայերեն է, մինչդեռ նույն ներկայացուցչի կողմից ներկայացված «Երդման հավաստիացում» նոտարական գործողության (հատոր 3-րդ գ.թ. 173) բովանդակությունից ակնհայտ է, որ Սերոբ Ներսեսյանը հայոց լեզվին չի տիրապետում, ինչի կապակցությամբ տվյալ նոտարական գործողության կատարմանը ներգրավվել է թարգմանիչ:

Ինչ վերաբերում է նշված «Երդման հավաստիացում» և «Հայտարարություն» վերնագրված նոտարական գործողությունների վերաբերյալ «ապացույցներին» (հատոր 3-րդ գ.թ. 172, 174), ապա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետերով սպառիչ կերպով թվարկված են նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները և «Երդման հավաստիացում» ու նախկինում տրված հայտարարությունը տվյալ անձի կողմից տրված լինելու մասին «Հայտարարության» վավերացումն իբրև նոտարական գործողություններ ընդհանրապես նշված կետերով նախատեսված չեն: Դա նշանակում է, որ ներկայացված նշված փաստաթղթերը ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան դրանք թույլատրելի չեն:

Բացի այդ, որպես ապացույցներ դրանց անթույլատրելիությունը հիմնավորվում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի` Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում: Օրենսդրական նշված կարգավորումից բխում է, որ սույն գործով հաշտության համաձայնության հաստատմամբ Սերոբ Ներսեսյանի իրավունքները չխախտվելու հանգամանքը չի կարող հիմնավորվել ներկայացված «ապացույցներով»:

Ներկայացված մյուս «Պահանջ թիվ ԵԷԴ/0068/04/12 քաղաքացիական գործով» վերնագրով փաստաթղթի (հատոր 3-րդ գ.թ. 175-176) և «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2013 թվականի որոշման (հատոր 3-րդ գ.թ. 171) ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում հետևյալը.

«Պահանջ թիվ ԵԷԴ/0068/04/12 քաղաքացիական գործով» փաստաթղթից երևում է, որ «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների ցուցակի 6-րդ կետում գրանցված 191.061 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պահանջի պահանջատերը Հրանտ Միրզոյանն է, իսկ 7.252.556 ՀՀ դրամի պահանջը` թիվ ԵԷԴ/0068/04/12 գործով սնանկության գործով կառավարչի վարձատրության գումարն է: Եթե անգամ ներկայացված փաստաթղթերը համարվեն պատշաճ, ապա որևէ թույլատրելի ապացույց չի ներկայացվել` հաստատելու կառավարչի 7.252.536 ՀՀ դրամի վարձատրությունն իրականացված լինելու և այդպիսով «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով չբավարարված պահանջների բացակայությունը, քանի որ 30.10 2020 թվականի դատական նիստի վերջին պահին սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացրած սնանկության գործով կառավարիչ Հ. Սողոմոնյանի առանց ժամանակաթվի դիմումը` հասցեագրված կառավարիչ Ս? Հարությունյանին (հատոր 3-րդ գ.թ. 187), վերաբերում է նրան, որ «պարտատերերի պահանջները բավարարվել են ամբողջությամբ», հետևաբար «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի նկատմամբ ինքը պահանջներ չունի: Նշված ձևակերպումից ակնհայտ է, որ Հ. Սողոմոնյանը տվյալ հայտարարությամբ մի կողմից հանդես է եկել իբրև «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի պարտատերերի շահերը ներկայացնող անձ, մյուս կողմից որպես կառավարիչ նշել է որ ինքը պահանջներ չունի, ընդ որում` իր պահանջներ չունենալու հետևությունը բխեցրել է պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարված լինելու փաստից, այսինքն` պարզ չէ` Հ. Սողոմոնյանը որպես կառավարիչ որևէ պահանջ չունի, թե որպես պարտատերերի շահերը ներկայացնող անձ: Քանի որ նշված դիմումն, ի թիվս նշվածի, որևէ ժամանակաթիվ չի կրում, ուստի դա ևս չի կարող դիտվել «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության գործով 7.252.556 ՀՀ դրամի պահանջը բավարարված լինելու մասին պատշաճ ապացույց:

Դրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ հայերեն լեզվին չտիրապետող Սերոբ Ներսեսյանի հայերեն լեզվով տրված հայտարարությունը և հետագայում այդ առնչությամբ նոտարական գրասենյակում վավերացված «հայտարարությունը» սույն գործով ներկայացված հաշտության համաձայնության քննարկման համար չունեն իրավաբանական նշանակություն, այն առումով, որ պարտատերերի դիրքորոշումները արտահայտվում և որոշումները կայացվում են պարտատերերի խորհրդում կամ ժողովում: Այսինքն անհատական հայտարարությունները և դիրքորոշումները չեն առաջացնում իրավական հետևանքներ:

Հետևաբար, Ս. Ներսեսյանի և Հ. Սողոմոնյանի պահանջը բավարարված չլինելու և պահանջատերերի ցուցակում նրանց անունը լինելու պայմաններում ներկա պարտատիրոջը ժողովի 100 տոկոս քվե վերապահելը իրավաչափ չէ, և չի կարող դիտվել սնանկության գործով կառավարչին հաշտություն կնքելու համար պատշաճ կարգով տրված համաձայնություն:

Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարան դիմումներ են հասցեագրել Մելսիկ Հակոբյանը և Կարեն Աբրահամյանը, որոնք հայտնել են, որ «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի սնանկության վարույթում ընդհանրապես չեն բավարարվել իրենց համապատասխանաբար 277.508.000 ՀՀ դրամի և 110.000.000 ՀՀ դրամի գրանցված պահանջները (հատոր 3-րդ գ.թ. 114-116, 124-126): Թեև նշված անձինք խնդրել են սեղմ ժամկետում հաստատել ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը, սակայն նրանց դիմումների բովանդակությունից պարզ չէ` արդյո՞ք նրանք տեղյակ են, որ հաշտության համաձայնությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն պարտավորվել է «Էմմել Սքայ» ՍՊԸ-ի անվամբ հատուկ հաշվեհամարին փոխանցել 270.000.000 ՀՀ դրամ և արդյո՞ք առկա է նրանց համաձայնությունը. թե ինչպես պետք է բաշխվի նշված գումարն իրենց և մյուս պարտատերերի միջև, եթե նշված գումարով բոլոր պարտատերերի պարտքերն ամբողջությամբ փակվել չեն կարող:

Շարադրվածի հիման վրա հանգում ենք այն եզրահանգման, որ հաշտության համաձայնության տեքստում ներառված «Սույն հաշտությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն և օրինական շահերը» արտահայտությունը պարզապես ձևական հավաստիացում է, իրականում հաշտության համաձայնության հաստատման համար անհրաժեշտ` այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտվելու պայմաններն ապահովված չեն, որպիսի պայմաններում ներկայացված հաշտության համաձայնությունը ենթակա չէր հաստատման:

Այսպիսով գտնում ենք, որ ներկայացված և վարույթ ընդունված բողոքները պետք է քննության առնվեին և որոշում կայացվեր ըստ էության, քանի որ բողոքները վարույթ ընդունելիս Պալատը հանգել էր այն հետևության, որ դրանք համապատասխանում էին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի, 394-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

 

Դատավորներ` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 10 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2020
N ԵԿԴ/4179/02/17
Որոշում