Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0502.210800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2000 թվականի N 502

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության պահպանումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության 2000 թվականի պահպանման ծախսերը` 1500,0 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 1500,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության 2000 թվականի պահպանման ծախսերին:

3. Հաստատել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի պակասեցումը` համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության 2000 թվականի պահպանման ծախսերը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 21-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թ.

օգոստոսի 21-ի N 502 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի

պակասեցումն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

.__________________________________________________________________________.

|             Հոդվածի անվանումը                               | Գումարը    |

|                                                             |(հազ. դրամ) |

|_____________________________________________________________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                              | 1500.0     |

|    այդ թվում`                                               |            |

|                                                             |            |

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                            | 1500.0     |

|    այդ թվում`                                               |            |

|                                                             |            |

|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների     |            |

|աշխատողների աշխատավարձ                                       | 1026.8     |

|                                                             |            |

|Ընթացիկ տրանսֆերտներ                                         | 287.5      |

|    այդ թվում`                                               |            |

|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                  | 287.5      |

|                                                             |            |

|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր          | 185.7      |

|    այդ թվում`                                               |            |

|Ապրանքների ձեռքբերում                                        |   94.5     |

|    այդ թվում`                                               |            |

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                    |   94.5     |

|    այդ թվում`                                               |            |

|գրասենյակային ապրանքներ և  նյութեր                           |   94.5     |

|Կապի ծառայությունների վճարներ                                |   20.5     |

|Կոմունալ ծառայությունների վճարներ                            |   70.7     |

|    այդ թվում`                                               |            |

|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր               |   70.0     |

|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր               |    0.7     |

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թ.

օգոստոսի 21-ի N 502 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության լիցենզավորման և հավատարմագրման

ծառայության պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական

դասակարգման հոդվածների

.__________________________________________________________________________.

|             Հոդվածի անվանումը                               | Գումարը    |

|                                                             |(հազ. դրամ) |

|_____________________________________________________________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                              | 1500.0     |

|    այդ թվում`                                               |            |

|                                                             |            |

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                            | 1500.0     |

|    այդ թվում`                                               |            |

|                                                             |            |

|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների     |            |

|աշխատողների աշխատավարձ                                       | 1026.8     |

|                                                             |            |

|Ընթացիկ տրանսֆերտներ                                         | 287.5      |

|    այդ թվում`                                               |            |

|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                  | 287.5      |

|                                                             |            |

|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր          | 185.7      |

|    այդ թվում`                                               |            |

|Ապրանքների ձեռքբերում                                        |   94.5     |

|    այդ թվում`                                               |            |

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                    |   94.5     |

|    այդ թվում`                                               |            |

|գրասենյակային ապրանքներ և  նյութեր                           |   94.5     |

|Կապի ծառայությունների վճարներ                                |   20.5     |

|Կոմունալ ծառայությունների վճարներ                            |   70.7     |

|    այդ թվում`                                               |            |

|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր               |   70.0     |

|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր               |    0.7     |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2000
N 502
Որոշում