040.0508.230800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2000 թվականի N 508
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 1998-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ֆինանսական և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան և ելնելով դասագրքերի հրատարակման համար լրացուցիչ գումարների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Կրթության ֆինանսական և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2000 թվականի մայիսի 30-ի որոշումը 1998-1999 թվականներին տնտեսված 2209,88 հազ. ԱՄՆ-ի դոլարը «Դասագրքեր» ծրագրով նախատեսված լրացուցիչ ծավալների իրականացմանը նպատակաուղղելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից: