040.0510.230800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2000 թվականի N 510
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության բաժանման ձևով վերակազմակերպման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բյուջետային ֆինանսավորման խնդիրները կարգավորելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 03 ենթախմբի «Թանգարանների պահպանում», 10 խմբի 03 ենթախմբի «Ձկան պաշարների համալրում», 10 խմբի 06 ենթախմբի «Անտառների պահպանություն», 11 խմբի 01 ենթախմբի «երկրաբանության վարչության պահպանում», 11 խմբի 05 ենթախմբի «Սևան» ազգային պարկի պահպանում», 11 խմբի 05 ենթախմբի «Արգելանոցների պահպանություն», 11 խմբի 06 ենթախմբի «Բնապահպանական այլ միջոցառումների իրականացում», 11 խմբի 07 ենթախմբի «Հանքահումքային հենքի ռացիոնալ օգտագործման, ընդերքի պահպանման և օգտակար հանածոների պահուստային հանքավայրերի վերաբերյալ ծրագրերի մշակում» ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը փոխել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունով:
2. Բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի, «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի մնացած բոլոր խմբերի, ենթախմբերի ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը փոխել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից: