Սեղմել Esc փակելու համար:
ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2074-Ա

 

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Արամի փողոցի N 38 հասցեում գտնվող` 332.6 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լյուբով Փիլոյանին` սահմանելով մեկ քառ. մետրի գինը` 60000 դրամ:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման գործընթացի իրականացումը, այդ թվում` համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վաճառքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման հետ կապված ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Լյուբով Փիլոյանի միջոցների հաշվին:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին (վերալիազորման իրավունքով) իրականացնել հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2074-Ա որոշման

 

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2074-Ա
Որոշում