Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0532.150800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2000 թվականի N 532

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մարզերում «Գյուղական առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ստորաբաժանումները ցերեկային ստացիոնարների վերակազմավորելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության մարզերի վերակազմավորման ենթակա «Գյուղական առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ցանկում (կցվում է) ներկայացված բուժհիմնարկների կանոնադրություններում կատարել համապատասխան փոփոխություններ:

2. Հայաստանի Հանրապետության պետական առողջապահական գործակալությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և ծառայությունների մասին կնքվելիք պայմանագրերի, աշխատանքների ծավալների հաշվառման, հաշվետվության և դրանց հանձնման-ընդունման ակտի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի «Գյուղական առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ստորաբաժանումները ցերեկային ստացիոնարների վերակազմավորելու կապակցությամբ դրանց կանոնադրություններում կատարվելիք փոփոխությունների նկատմամբ ապահովել վերահսկողություն.

բ) պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացնելիս հաշվի առնել նշված վերակազմավորումը.

գ) սույն որոշման կատարման արդյունքների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության մարզերի վերակազմավորման

ենթակա «Գյուղական առողջության կենտրոն» պետական փակ

բաժնետիրական ընկերությունների

 

Արարատի մարզ

 

«Տափերականի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Արմավիրի մարզ

 

«Արմավիրի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Մրգաշատի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Լենուղու առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Նալբանդյանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Մարգարայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Գայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Կոտայքի մարզ

 

«Բյուրեղավանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Նոր Հաճնի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Արգելի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Սյունիքի մարզ

 

«Դաստակերտի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Խնածախի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Շինուհայրի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Շիրակի մարզ

 

«Մեծ Մանթաշի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Պեմզաշենի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Սառնաղբյուրի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Լոռու մարզ

 

«Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Մարգահովտի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Շամլուղի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Լեռնապատի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Վահագնի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Շիրակամուտի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Վայոց ձորի մարզ

 

«Շատինի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Արենիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Զառիթափի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Աղավնաձորի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

Տավուշի մարզ

 

«Այգեհովտի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Սևքարի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Պառավաքարի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

«Բագրատաշենի առողջության կենտրոն» ՊՓԲԸ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.08.2000
N 532
Որոշում