Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

19 փետրվարի 2021 թվականի N 152

 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ԱՄՍԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱԱՀ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ԵՏՄ անդամ պետություններից մեկում գրանցված ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ տարածքում չի ծավալել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Տվյալ կառույցի գլխամասը թողարկում է ամսագրեր և իր ներկայացուցչությունների միջոցով տարածում է տարբեր երկրներով: 2021 թ.-ի փետրվարին ներկայացուցչության հասցեով ՀՀ է ներմուծվելու 100 հատ վերոնշյալ ամսագրերից և անվճար տրամադրվելու է պետական և հասարակական կառույցներին: Տվյալ դեպքում ՀՀ-ում գտնվող ներկայացուցչությունը ներմուծման հարկային հայտարարագիր, անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև ԱԱՀ-ի վճարման պարտավորություն ու՞նի, թե ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան`

- ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը,

- մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները,

- ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչություն է համարվում օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված` նույն մասում նշված` ՀՀ-ում գործունեության վայրերից որևէ մեկը, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՀՀ տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն` անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի,

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող մշտական հաստատությունը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

i

- 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ԵՏՄ անդամ պետությունից կատարված ներմուծման մասով ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում չի նախատեսվում (ներկայացուցչությունն իրավունքի առանձին սուբյեկտ չի հանդիսանում, և մայր կազմակերպության ու ներկայացուցչության միջև տեղի չի ունենում ապրանքի առուվաճառք), հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ներկայացուցչության կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ինչպես նաև ԱԱՀ-ի վճարման պարտավորություն չի առաջանում: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ներմուծված ապրանքները հետագայում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության կողմից օտարելու դեպքում, ներկայացուցչությունը կրում է ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ և 78-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.02.2021
N 152
Իրազեկման թերթիկ