Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

23 հոկտեմբեր 2019 թվականի N 696-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանության եզրակացության տրամադրման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի, Նոր ձեռք բերված կամ վարձակալած հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ ՊԵԿ նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 23-ի

N 696-Լ հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ ՀԴՄ)` սույն ընթացակարգի N 2 ձևին համապատասխան եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) ստանալու նպատակով թղթային եղանակով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ՊՈԱԿ) է ներկայացվում սույն ընթացակարգին կից N 1 օրինակելի ձևին համապատասխան դիմում (այսուհետ` դիմում)` 2 օրինակից և ՀԴՄ սարքի յուրաքանչյուր մոդելի համար 2 փորձանմուշ:

2. ՊՈԱԿ-ի աշխատակիցը դիմումը ստանալու պահին դիմումի 2 օրինակներում նշում է կատարում դիմումում նշված փաստաթղթերի և ՀԴՄ սարքերի ստացման վերաբերյալ և դիմումի մեկ օրինակը վերադարձնում է դիմումատուին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանության ստուգումը և փորձարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հաստատված աշխատանքային խումբը:

4. Աշխատանքային խմբի աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել փորձագետ` սարքի տեխնիկական բնութագրերի փորձագիտական մասնագիտական գնահատական տալու նպատակով, ինչպես նաև ՀԴՄ սարքը ներկայացնող անձը:

5. Դիմումի ընդունման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցը սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված աշխատանքային խմբի ղեկավարին Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ներկայացնում է դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը: Վերջինս նույն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է աշխատանքային խմբի անդամներին:

6. Աշխատանքային խմբի և ՊՈԱԿ-ի միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

7. Աշխատանքային խումբը սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուն հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հետևյալ գործողությունները.

1) ՀԴՄ սարքի մոդել(ներ)ի և կապի միջոցների փորձարկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում,

2) ծրագրային ապահովման նկարագրի` տեխնիկական առաջադրանքի փորձաքննություն,

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք), Որոշումով հաստատված գործառույթների իրականացման ծրագրային ապահովման ստուգում, այդ թվում`

ա) ՀԴՄ սարքի ենթածրագրի աշխատանքի ստուգում,

բ) ՀԴՄ սարքի միջոցով իրականացված գործարքների մասին հարկային մարմնի տեղեկատվական բազա տեղեկատվության փոխանցման ստուգում,

գ) արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրման հնարավորության ստուգում:

8. Սույն ընթացակարգի 7-րդ կետում նշված գործողությունների իրականացման ավարտից հետո աշխատանքային խումբը 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ներկայացված ՀԴՄ սարքի փորձանմուշի վերաբերյալ արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` 3 օրինակից: Արձանագրության մեջ նշվում են ՀԴՄ սարքի մոդել(ներ)ի` օրենսգրքով և Որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանության կամ անհամապատասխանության հիմքերը:

9. Համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է կամ դիմումը մերժվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից արձանագրության ստորագրման դեպքում: Ընդ որում, որևէ տեսակի եզրակացությունը ընդունված է համարվում, եթե դրա օգտին դրական կարծիք է տրվել աշխատանքային խմբի 70 տոկոս և ավելի անդամների կողմից:

10. Արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրության 2 օրինակը տրամադրվում է ՊՈԱԿ-ին, իսկ մեկ օրինակը պահվում է աշխատանքային խմբի ղեկավարի մոտ:

11. Արձանագրությունը հիմք է հանդիսանում ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման կամ դիմումի մերժման համար: Եզրակացությունը տրամադրվում է ՀԴՄ սարքի մոդել(ներ)ը օրենսգրքով և Որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ արձանագրության դեպքում:

12. ՀԴՄ սարքի մոդել(ներ)ի` Որոշմամբ սահմանված պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ արձանագրության դեպքում ներկայացված դիմումը մերժվում է և աշխատանքային խմբի կողմից այդ մասին կազմված արձանագրությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ՊՈԱԿ: Արձանագրության տրամադրումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ը ծանուցում է դիմումատուին` ներկայացնելով արձանագրության օրինակը և վերադարձնելով փորձանմուշներից մեկը: Երկրորդ փորձանմուշը պահվում է ՊՈԱԿ-ում:

13. Արձանագրությունը և հսկիչ դրամարկղային մեքենայի փորձանմուշ(ներն)ը ի պահ է տրվում ՊՈԱԿ-ին` 7 տարի ժամկետով:

14. ՊՈԱԿ-ի կողմից արձանագրության ստացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին անվճար տրամադրվում է եզրակացություն:

15. Եզրակացության կազմման դեպքում յուրաքանչյուր մոդելի համար ներկայացված 2 փորձանմուշները պահվում են ՊՈԱԿ-ում:

16. Եզրակացություն ստացած հսկիչ դրամարկղային մեքենաների վերաբերյալ սույն ընթացակարգի 17-րդ կետում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը մինչև դրանց իրացնելը կամ վարձակալության տրամադրելը գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում:

17. ՊՈԱԿ-ի կողմից եզրակացություն ստացած հարկ վճարողից էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված xls կամ xlsx ֆորմատով պահանջվում է տրամադրել հետևյալ տեղեկությունները` հարկ վճարողի անունը, ՀՎՀՀ-ն, համապատասխան խմբաքանակի ՀԴՄ-ների գործարանային համարների և մոդելների ցանկը, արտադրության տարեթիվը:

18. Իրացնելուց (վարձակալության տալուց) հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն ստացած ՀԴՄ-ներ իրացնող հարկ վճարողից էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված xls կամ xlsx ֆորմատով պահանջվում է ՊՈԱԿ ներկայացնել ՀԴՄ-ի գնորդ հանդիսացած (վարձակալած) տնտեսվարողի և նրա կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես` հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, ՀԴՄ-ների գործարանային համարները, մոդելները և համապատասխան օբյեկտի հասցեն:

 

Օրինակելի ձև N 1

 

._____________________________________________________________________.

|                            ԴԻՄՈՒՄ                                   |

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ     |

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ      |

|          ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ                 |

|_____________________________________________________________________|

|ՀՎՀՀ                        |                                        |

|____________________________|________________________________________|

|Հարկ վճարողի անվանումը      |                                        |

|____________________________|________________________________________|

|Հարկ վճարողի գտնվելու վայրը |                                        |

|____________________________|________________________________________|

|Գործունեության հասցե        |                                        |

|____________________________|________________________________________|

|Հեռախոսահամար               |                                        |

|____________________________|________________________________________|

|էլ հասցե                    |                                        |

|____________________________|________________________________________|

|Ներկայացվող մոդել           |                                        |

|____________________________|________________________________________|

|Գործարանային համար          |                                        |

|____________________________|________________________________________|

|Կից ներկայացվող փաստաթղթեր  |                                        |

._____________________________________________________________________.

 

Դիմումի հետ մեկտեղ տրամադրում եմ`

.____________________ մոդելի 2 փորձանմուշ

.____________________ մոդելի տեխնիկական անձնագիրը թղթային (առկայության

դեպքում` էլեկտրոնային) եղանակով

.___________________ մոդելի` արտադրողի թույլտվությունը (MAF)

.___________________ մոդելի ծրագրային ապահովման նկարագիրը` տեխնիկական

առաջադրանքը թղթային (առկայության դեպքում` էլեկտրոնային) եղանակով

. Այլ նյութեր __________________

Պարտավորվում եմ ապահովել ամբողջ խմբաքանակի համապատասխանությունը ներկայացված փորձանմուշին, իսկ անհամապատասխանության դեպքում տեղեկացված եմ, որ կրելու եմ պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պարտավորվում եմ մինչև համապատասխանության եզրակացություն ստանալու օրը ներառող ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ը եզրակացության մեջ նշված համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենաներում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշումով հաստատված վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացման հնարավորության ապահովումը և հայտնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Տեղեկացված եմ, որ պարտավորվածությունը չկատարելու դեպքում, կրելու եմ պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ (ԳՈՐԾԱԴԻՐ

ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ) ԿԱՄ ՆՐԱՆ

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ` ______________________________________

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

    ՍՏԱՑՈՂ`                    ______________________________________

                               (ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

___ __________ 20__թ.

 

Ձև 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N___ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

___ ____________20__ թ.

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի_____ հրամանով ստեղծված աշխատանքային խմբի __ __________ 20__թ. N ____ արձանագրությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ____________________ ի (ՀՎՀՀ__________) կողմից ներկայացված հսկիչ դրամարկղային մեքենայի (մոդել _________) տեխնիկական պահանջների, ցանցային կապի միջոցների տեխնիկական պահանջների և սարքի ծրագրային ապահովման վերաբերյալ տրամադրում է համապատասխանության եզրակացությունը:

________________(ՀՎՀՀ___________) երաշխավորում է, որ իր կողմից ներկայացված________ մոդելի հսկիչ դրամարկղային մեքենաները համապատասխանում են համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացված փորձանմուշին: Սույն պայմանը խախտելու դեպքում_______________ կրում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն եզրակացությունը կազմվել է 2 օրինակից:

 

             Տրամադրող                              Ստացող

    «Հսկիչ-դրամարկղային մեքենաների    Հարկ վճարող (գործադիր մարմնի ղեկավար)

    ներդրման գրասենյակ»               կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ`

ՊՈՍԿ-ի տնօրեն`

    ___________________________          ____________________________

        (անուն, ազգանուն)                        (անուն, ազգանուն)

    ___________________________          ____________________________

         ստորագրություն                           ստորագրություն

 

Հավելված 2

ՀՀ ՊԵԿ նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 23-ի

N 696-Լ հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ձեռք բերված կամ վարձակալված հսկիչ դրամարկղային մեքենան (այսուհետ` ՀԴՄ) գրանցելու համար հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում:

2. Այն դեպքում, երբ ՀԴՄ-ն ձեռք է բերվում կամ վարձակալվում է առաջին անգամ և Երբևիցե հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գրանցում չի ստացել, հարկային մարմին ներկայացվում է ՀԴՄ ձեռք բերելու մասին դիմում:

3. Այն դեպքում, երբ ձեռք է բերվում կամ վարձակալվում է արդեն իսկ հարկային մարմնում մեկ անգամ գրանցում ստացած ՀԴՄ, հարկային մարմին է ներկայացվում ՀԴՄ-ն գրանցելու դիմում:

4. ՀԴՄ ձեռք բերելու մասին ներկայացված դիմումները հաստատվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Հաստատումից հետո նոր (չշահագործված) ՀԴՄ-ի կիրառումը, այդ թվում` կիրառվող ՀԴՄ-ի` Որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ով փոխարինումն իրականացվում է Որոշման N 2 հավելվածով սահմանված ընթացակարգով:

5. ՀԴՄ գրանցելու մասին դիմումների ներկայացման դեպքում ՀԴՄ-ի գրանցումն իրականացվում է ավտոմատ:

 

https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_tl/Other/Departmental_Act s/hr_hhpekn_2021_696l.pdf

 

«Ծևթ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.10.2019
N 696-Լ
Հրաման