ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
3 փետրվարի 2021 թվականի N 95-Լ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2215-Ն որոշման 17-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել
1) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
2) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Փորձաքննությունների ծառայություններ» միջոցառմամբ հատկացված միջոցների հաշվին փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների կամ հայտերի հիման վրա.
3) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2021 թվականի համար` 465 դրամ.
4) որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տվյալ միջոցառմանը հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2021 թ. փետրվարի 3-ի
N 95-Լ հրամանի
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Փորձաքննության տեսակը |Միավորի |Քանակը |Ընդամենը` |
| |նախահաշվային|(հատ) |նախահաշվային|
| |արժեքը | |արժեքը |
| |(դրամ) | |(դրամ) |
|___________________________________|____________|_______|____________|
|Շինարարատեխնիկական | 27900| 60 | 1674000|
|___________________________________|____________|_______|____________|
|այդ թվում` | | | |
|___________________________________|____________|_______|____________|
|- շինարարատեխնիկական | 27900| 45 | 1255500|
|___________________________________|____________|_______|____________|
|- անշարժ գույքի գնահատման | 27900| 15 | 418500|
|___________________________________|____________|_______|____________|
|Տնտեսագիտական | 83700| 89 | 7449300|
|___________________________________|____________|_______|____________|
|այդ թվում` | | | |
|___________________________________|____________|_______|____________|
|- հաշվապահական | 83700| 80 | 6696000|
|___________________________________|____________|_______|____________|
|- ֆինանսատնտեսագիտական | 83700| 9 | 753300|
|___________________________________|____________|_______|____________|
|Ապրանքագիտական | 13950| 124| 1724000|
|___________________________________|____________|_______|____________|
|այդ թվում` | | | |
|___________________________________|____________|_______|____________|
|- ապրանքի գնահատում | 13950| 80| 1116000|
|___________________________________|____________|_______|____________|
|- գույքի վնասի չափի որոշում | 13950| 44| 608000|
|___________________________________|____________|_______|____________|
|Ընդամենը | | 273| 10847300|
._____________________________________________________________________.