ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 7-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնումների պլանով նախատեսված.
1) 50111260/1 CPV կոդով «էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ» գնման առարկայի համար գնումների պատասխանատու ստորաբաժանում սահմանել խումբ` ՃՈ ճանապարհապարեկային ծառայություն և ՃՈ տնտեսական բաժանմունք:
2) 50111260/511 CPV կոդով «էլեկտրական սարքերի վերանորոգման ծառայություններ» գնման առարկայի համար գնումների պատասխանատու ստորաբաժանում սահմանել ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկման բաժին:
2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ծառայողներին (աշխատողներին):
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
9 փետրվարի 2021թ.
Երևան
Սույն հրամանը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 10 փետրվարի 2021 թվական: