Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 310-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2021 թվականի փետրվար ամսվա դրությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ցանկը (անվանումը, ՀՎՀՀ):

4. Սահմանել, որ սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ` այլ ֆինանսական միջոցներ) հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել`

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ` պայմանագրով սահմանված կարգով: Ընդ որում` պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 4-ի

N 310-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

(վերնագիրը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հյուրընկալ), որոնք հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումների շահառու հանդիսացող (վճարման ցուցակներում ընդգրկված) չափահաս քաղաքացիներին (այսուհետ` հյուրընկալվող):

2. Սույն միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2021 թվականի մարտ-օգոստոս ամիսների համար:

(2-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց` յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով, յուրաքանչյուր հյուրընկալվողի համար` 30 000 դրամ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 4-ի

N 310-Լ որոշման

 

ԿԱՐԳ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումների շահառու հանդիսացող (վճարման ցուցակներում ընդգրկված) չափահաս քաղաքացիներին (այսուհետ` հյուրընկալվող) ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հյուրընկալ) սոցիալական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` հյուրընկալի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

3. 2021 թվականի մարտ օգոստոս ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում` յուրաքանչյուր ամսվա դիմումը ներկայացվում է տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:

(3-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1057-Լ որոշում)

4. Դիմումը ներկայացնելու համար հյուրընկալը սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետներում օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում`

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշվեհամարը.

2) հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը և էլեկտրոնային լուսապատճենը:

5. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների հետ և հաշվառում է կամ մերժում դիմումը:

6. Ծառայությունը դիմումը հաստատելու, հաշվառելու կամ մերժելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (հյուրընկալի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում` մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում` հաշվարկված դրամական օգնության չափը:

7. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը`

1) հաշվառում է դիմումը և ինքնաշխատ եղանակով հաշվարկում է դրամական օգնության չափը` յուրաքանչյուր հյուրընկալվողի համար` 30 000 դրամ.

2) հաստատում է դիմումը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված` դիմումը ներկայացնելու վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում հաշվարկված դրամական օգնության վճարման գործընթացը:

8. Դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերը).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալներին).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է հյուրընկալ անհատ ձեռնարկատիրոջ կամ հյուրընկալվողի մահվան պետական գրանցում.

4) հյուրընկալվողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման շահառու չէ.

5) հյուրընկալվողի անվամբ տվյալ ամսվա համար առկա է հաստատված դիմում, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2072-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2148-Լ որոշումների շրջանակներում հաստատված դիմում:

9. Աջակցության տրամադրումը նաև մերժվում կամ դադարեցվում է, եթե`

1) հյուրընկալվողը ծառայությանը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման առցանց դիմում` փաստացի հյուրընկալված չլինելու հիմքով.

2) Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվողի` Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկություն.

3) դիմումում լրացված բանկային հաշվեհամարը սխալ է: Նշված դեպքում, բանկային հաշվեհամարը ճշտելու նպատակով, հյուրընկալը online.ssa.am կայքէջի միջոցով կատարում է համապատասխան փոփոխություն իր ներկայացրած դիմումում` ծառայության կողմից համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական մեկ անգամ:

11. Աջակցության գումարը վճարվում է դրամական օգնության գումարը հյուրընկալի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

12. Դրամական օգնությունը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին (բացառությամբ այն դեպքի, երբ աջակցության գումարը վճարվում է ֆինանսավորողի կողմից, որի դեպքում նշված իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով):

13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանը բանկի կողմից կատարելու անհնարինության դեպքում` բանկի կողմից աջակցության գումարը հյուրընկալին վճարվում է կանխիկ եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 4

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 310-Լ
Որոշում