Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 314-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 4-ի

N 314-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |          Անվանումը           |Չափի|Քանակը   |  Արժեքը     |

|ը/կ|ծածկագիրը|                              |միա-|         |  (դրամ)     |

|   |         |                              |վորը|         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|1. |5205     |100% բամբակե թել` 714.29      |կգ  |2 150 000|2 530 550 000|

|   |         |դեցիտեքսից պակաս, բայց 232.56 |    |         |             |

|   |         |դեցիտեքսից ոչ պակաս խտությամբ |    |         |             |

|   |         |(14 մետրական համարից բարձր,   |    |         |             |

|   |         |բայց ոչ ավելի 43 համարից)     |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|2. |5205     |100% բամբակե մանվածք` 714.29  |կգ  |   50 000|   58,850,000|

|   |         |դեցիտեքս կամ ավելի խտությամբ  |    |         |             |

|   |         |(14 մետրական համարից ոչ բարձր)|    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|3. |3404     |Մոմանյութ տեքստիլ արտադրության|կգ  |    6 000|    9 630 000|

|   |         |մեջ օգտագործելու համար        |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|4. |5401     |Մանվածք արհեստական թելերից    |կգ  |   50 000|  146 536 500|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|5. |5402     |Մանվածք` պոլիեսթերային        |կգ  |   50 000|   53 500 000|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|6. |5807     |Պիտակներ գործած               |կգ  |    4 500|  299 600 000|

|   |         |մակագրություններով            |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|7. |3920     |Պլաստիկ ժապավեն պիտակների     |կգ  |    1 400|    8 025 000|

|   |         |տպագրման համար                |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|8. |3207     |Պատրաստի գունանյութ պիտակների |կգ  |  160    |    6 420 000|

|   |         |տպագրման համար                |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|9. |3910     |Սիլիկոն սկզբնային ձևով`       |կգ  |   45 000|   62 862 500|

|   |         |տեքստիլ արտադրության մեջ      |    |         |             |

|   |         |օգտագործվող                   |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|10.|3403     |Քսանյութ տեքստիլ              |կգ  |    1 800|   23 540 000|

|   |         |սարքավորումների համար         |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|11.|3403     |Փափկեցնող նյութ` տեքստիլի     |կգ  |   56 580|   74 951 895|

|   |         |մշակման համար                 |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|12.|3402     |Մակերևութաակտիվ  օրգանական    |կգ  |   51 660|   53 894 295|

|   |         |նյութեր`                      |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|13.|2918     |բաժնեծրարված կամ չբաժնեծրարված|կգ  |   44 280|   47 379 600|

|   |         |մանրածախ                      |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|14.|3402     |վաճառքի համար` ԱՅԼ            |կգ  |   81 180|   84 691 035|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|15.|3507     |Կիտրոնաթթու                   |կգ  |   22 140|   29 612 250|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|16.|3809     |ԱՅԼ մակերևութաակտիվ  նյութեր  |կգ  |   59 040|   63 172 800|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|17.|3824     |Ներկանյութերը ֆիքսելու        |կգ  |    7 380|    6 080 382|

|   |         |միջոցներ մանածագործական       |    |         |             |

|   |         |ոլորտում օգտագործելու համար   |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|18.|2501     |Ակրիլային պոլիմեր             |կգ  |  258 300|    9 673 335|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|19.|2915     |Դիրտի առաջացումն արգելակող    |կգ  |   57 500|   31 720 642|

|   |         |նյութ                         |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|20.|2847     |Աղ` արդյունաբերական նպատակների|կգ  |  111 000|   40,864,905|

|   |         |համար                         |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|21.|2815     |Ջրածնի պերօքսիդ               |կգ  |   66 400|   16,345,962|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|22.|2831     |Նատրիումի հիդրօքսիդ պինդ      |կգ  |   55 350|   91 501 853|

|   |         |վիճակում                      |    |         |             |

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|23.|2833     |Ծծմբաթթու                     |կգ  |2 150 000|  151 022 475|

|___|_________|______________________________|____|_________|_____________|

|24.|3204     |Ներկանյութ                    |կգ  |   15 130|  105 222 000|

|___________________________________________________________|_____________|

|                          Ընդամենը                         |4 005 647 429|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 314-Ա
Որոշում