Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Ն ...

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2021 թվականի թիվ 19-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանելու մասին» թիվ 120-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 22-ի թիվ 16-Լ արձանագրային որոշմամբ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 թեկնածուներից ստացված համաձայնությունը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը` հետևյալ կազմով.

1. Նունե Հախվերդյան,

2. Աղասի Թադևոսյան,

3. Վահե Գևորկյանց,

4. Արամ Սուքիասյան,

5. Սամվել Մարտիրոսյան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                  Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

29 հունվարի 2021թ.

ք. Երևան

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
29.01.2021
N 19-Ա
Որոշում