ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2020 թվականի N 485-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը`
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 260,593,224 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00890518) 2020 թվականի հուլիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում` 12,054,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01260623) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում` 48,468,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02665864) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում` 1,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. օգոստոսի 25
Երևան
Հավելված
i
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. օգոստոսի 25-ի
N 485-Ա որոշման
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
._____________________________________________________________________.
|1. |Ծրագրի նպատակը |Նպաստել կորոնավիրուսային համավարակին |
| | |արձագանքելու ջանքերին` օժանդակելով հիմնական |
| | |սոցիալական ծառայությունների հասանելիության |
| | |պահպանմանը բռնկման հետևանքով տուժած |
| | |համայնքներում և աջակցելով կարիքավոր |
| | |երեխաներին հեռավար ուսուցման հարցում: |
|___|___________________|_____________________________________________|
|2. |Ծրագրի բարեգործական|ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային |
| |որակման նպատակը |արտոնություններից օգտվելու նպատակով: |
|___|___________________|_____________________________________________|
|3. |Բարեգործը |Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա |
|___|___________________|_____________________________________________|
|4. |Ծրագիրը կատարողը |Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան |
| | |21/1, ՀՎՀՀ 00006023 |
|___|___________________|_____________________________________________|
|5. |Ծրագրի իրականացման |Երևան և ՀՀ մարզեր, Բնագավառը` հումանիտար |
| |վայրը և բնագավառը |օգնության, առողջապահական և սոցիալական |
| | |օժանդակության տրամադրում |
|___|___________________|_____________________________________________|
|6. |Ծրագրի բյուջեն |260,593,224 դրամ (526,451 Շվեյցարական ֆրանկ) |
|___|___________________|_____________________________________________|
|7. |Բարեգործություն |6700 միայնակ կենսաթոշակառուներ և |
| |ստացողը |հաշմանդամություն ունեցող կարիքավոր |
| | |բնակչություն, 500 դպրոցական երեխաներ: |
|___|___________________|_____________________________________________|
|8. |Ծրագրի իրականացման |Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 |
| |տևողությունը |թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի |
| | |մարտի 31-ը |
|___|___________________|_____________________________________________|
|9. |Միջոցառումների |Ծրագրի շրջանակներում ծավալվող |
| |նկարագրությունը և |գործողությունները լինելու են հետևյալ |
| |ժամկետները, |ուղղություններով` |
| |անհրաժեշտ |1. Հումանիտար աջակցության տրամադրում |
| |ֆինանսական |սոցիալապես անապահով միայնակ տարեցներին և |
| |միջոցների ծավալը |հաշմանդամություն ունեցող անձանց` առաջին |
| | |անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների |
| | |տրամադրման միջոցով` ներառյալ դժվար հասանելի |
| | |և սահմանամերձ համայնքներում ծառայությունների|
| | |տրամադրում` ձեռքբերվող միկրոավտոբուսի միջոցով|
| | |(բյուջե` 92,867,000 դրամ, ժամանակահատված` |
| | |15.08.2020-31.03.2021թ.) |
| | |2. Աջակցություն սոցիալապես անապահով |
| | |ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հեռավար |
| | |կրթության կազմակերպման նպատակով (բյուջե |
| | |29,750,000 դրամ, ժամանակահատված` |
| | |15.08.2020-31.03.2021թ) |
| | |3. Տնտեսական և սոցիալ-հոգեբանական |
| | |աջակցության տրամադրում սոցիալապես անապահով |
| | |միայնակ տարեցներին և հաշմանդամություն |
| | |ունեցող անձանց` բնակարանային վարձի |
| | |փոխհատուցման և սոցիալ-հոգեբանական կենտրոնի |
| | |կողմից տրամադրվող ծառայությունների միջոցով |
| | |(բյուջե`105,811,724 դրամ, ժամանակահատված` |
| | |15.08.2020-31.03.2021թ./ |
| | |4. Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` |
| | |38,565,500 դրամ, որը ներառում է ծրագրի |
| | |անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և |
| | |այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար|
| | |անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և |
| | |գրասենյակային սպասարկման ծառայությունների, |
| | |ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար |
| | |պաշտպանիչ միջոցների ձեռք բերում: |
|___|___________________|_____________________________________________|
|10.|Ձեռք բերվող |Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների |
| |(ներմուծվող) |համառոտ նկարագիր` |
| |ապրանքների ու |1. Սննդամթերքի և հիգիենիկ պարագաների |
| |ծառայությունների |ձեռքբերում` 62,826,000 դրամ արժողությամբ |
| |համառոտ նկարագիրը, |2. Բեռնատար մեքենաների վարձակալության և |
| |ծավալները և |բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում` |
| |նախատեսվող գինը |1,000,000 դրամ արժողությամբ |
| | |3. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար` |
| | |2,800,000 դրամ արժողությամբ: |
| | |4. ՀԿԽԸ մեքենաների սպասարկման |
| | |ծառայությունների ձեռքբերում` 240,000 դրամ |
| | |արժողությամբ: |
| | |5. միկրոավտոբուսի ձեռքբերում` 13,500,000 դրամ|
| | |արժողությամբ: |
| | |6. Շահառուների համար դիմակների, ձեռնոցների, |
| | |սանիտարական միջոցների (ալկոգել, հականեխիչներ)|
| | |ձեռքբերում` 7,600,000 դրամ արժողությամբ: |
| | |7. 500 կարիքավոր ընտանիքների երեխաներին |
| | |հեռավար կրթության կազմակերպման նպատակով |
| | |պլանշետային համակարգիչների ձեռքբերում` |
| | |29,750,000 դրամ արժողությամբ: |
| | |8. Անձնակազմի և կամավորների համար |
| | |դասընթացների և վերապատրաստումների մեթոդական |
| | |նյութերի պատրաստման ծառայությունների, և |
| | |դասընթացների իրականացման համար հյուրանոցային |
| | |ծառայությունների ձեռքբերում` 811,724 դրամ |
| | |արժողությամբ: |
| | |9. Գրենական պիտույքների, կոմունալ և |
| | |գրասենյակային սպասարկման ծառայությունների, |
| | |ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար |
| | |պաշտպանիչ միջոցների ձեռքբերում` 5,741,000 |
| | |դրամ արժողությամբ: |
|___|___________________|_____________________________________________|
|11.|Ծրագրի իրականացման |Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` |
| |հետ կապված |38,565,500 դրամ, որը ներառում է ծրագրի |
| |կազմակերպական |անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և |
| |ծախսերը |այլ պարտադիր վճարներ` 31,324,500 դրամ |
| | |արժողությամբ և գործունեության համար |
| | |անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և |
| | |գրասենյակային սպասարկման ծառայությունների, |
| | |ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար |
| | |պաշտպանիչ միջոցների ձեռք բերում` |
| | |7,241,000 դրամ արժողությամբ: |
|___|___________________|_____________________________________________|
|12.|Համագործակցությունը|Ծրագիրը իրականացվելու է ՀՀ մարզերում և |
| |պետական կառավարման,|Երևան քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական |
| |տեղական |հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և |
| |ինքնակառավարման |սպորտի նախարարությունների, մարզպետարանների |
| |մարմինների, այլ |թիրախային համայնքների, ինչպես նաև ոլորտում |
| |կազմակերպություն- |գործող տեղական և միջազգային |
| |ների հետ |կազմակերպությունների հետ սերտ |
| | |համագործակցությամբ: |
|___|___________________|_____________________________________________|
|13.|Ծրագրի արդյունա- |Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ |
| |վետության նկատմամբ |Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես |
| |վերահսկողության |նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային |
| |մեխանիզմների |այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության |
| |նկարագրությունը |Գործադիր կոմիտեի կողմից նույնպես |
| | |իրականացվելու է գործունեության անմիջական |
| | |վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: |
| | |Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 |
| | |N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական |
| | |ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու |
| | |կարգի 25-րդ կետով սահմանված կարգով |
| | |կներկայացվի տեղեկություններ: |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.11.20 թիվ 732-Ա, 25.02.2021 թիվ 140-Ա որոշումներ)