040.0511.240800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2000 թվականի N 511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անկախ պետությունների համագործակցության «Ինտեգրացիա» միջպետական թերթի` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հայաստանին նվիրված համարի թողարկման ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 210000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված ֆինանսավորումը կատարել ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 24-ից: