Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2021 թվականի N 355-Ա

 

«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում Բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:

2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:

3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին` սահմանված կարգով ապահովելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակության փոփոխության իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 18-ի

N 355-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 18-ի

N 355-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Վաճառող                     |Կոտայքի մարզի Եղվարդ համայնք            |

|____________________________|________________________________________|

|Գնորդ                       |«Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ                  |

|____________________________|________________________________________|

|Առարկան                     |Բնակելի թաղամասի կառուցման համար        |

|                            |հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին      |

|____________________________|________________________________________|

|Պայմանագրի կնքման ժամկետը   |Ներդրումային ծրագրի իրականացման         |

|                            |նպատակով` համայնքը ներդրողի հետ կնքում է|

|                            |հողամասի օտարման և  գրավի պայմանագիր    |

|                            |(վաճառողի կողմից հողատարածքի օտարման    |

|                            |վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1  |

|                            |(մեկ) ամսվա ընթացքում)                  |

|____________________________|________________________________________|

|Պայմանագրի գինը             |Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային |

|                            |արժեքով                                 |

|____________________________|________________________________________|

|Պայմանագրով հողի            |Ներդրողի սեփականության իրավունքը        |

|սեփականության իրավունքի     |հողամասի նկատմամբ ծագում է հողամասի     |

|փոխանցումը                  |օտարման և  գրավի պայմանագրից ծագող      |

|                            |իրավունքների պետական գրանցման պահից, և  |

|                            |հողամասն անմիջապես գրավադրվում է        |

|                            |համայնքի մոտ` որպես հողամասի կադաստրային|

|                            |արժեքի վճարման պարտավորության կատարման  |

|                            |ապահովման միջոց: Ընդ որում` հողամասը    |

|                            |կազատվի սահմանափակումներից հողամասի     |

|                            |կադաստրային արժեքը ամբողջությամբ        |

|                            |վճարելուց հետո 10-օրյա ժամկետում:       |

|____________________________|________________________________________|

|Պայմանագրի կնքման ծախսերը   |Գնորդի հաշվին                           |

|(հատակագծի, հասցեի          |                                        |

|տրամադրում, պայմանագրի      |                                        |

|նոտարական վավերացում և      |                                        |

|այլն)                       |                                        |

|____________________________|________________________________________|

|Կողմերի պարտավորությունները |1. Վաճառողը պարտավորվում է`             |

|                            |1) գնորդին տրամադրել երրորդ անձանց      |

|                            |իրավունքներից և  փաստացի տիրապետումից   |

|                            |ազատ հողատարածք.                        |

|                            |2) իր լիազորությունների սահմաններում`   |

|                            |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ |

|                            |սահմանված կարգով գնորդին տրամադրել      |

|                            |բնակելի թաղամասի կառուցման և  դրա համար |

|                            |անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:     |

|                            |2. Գնորդը պարտավորվում է`               |

|                            |1) վճարել գույքի դիմաց` պայմանագիրը     |

|                            |կնքելուց հետո 2 (երկու) տարվա ընթացքում.|

|                            |2) պայմանագրի պայմաններին համապատասխան` |

|                            |վճարել պայմանագրի գինը 150.531.576 (մեկ |

|                            |հարյուր հիսուն միլիոն հինգ հարյուր      |

|                            |երեսունմեկ հազար հինգ հարյուր           |

|                            |յոթանասունվեց) դրամի չափով.             |

|                            |3) բնակելի թաղամասի կառուցումը և        |

|                            |թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք |

|                            |է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Եթե |

|                            |5 տարվա ընթացքում կառուցապատումն        |

|                            |ամբողջությամբ չի իրականացվում, ապա      |

|                            |սահմանվում է տուգանք` չկատարված         |

|                            |ներդրումների ծավալի 1 (մեկ) տոկոսի      |

|                            |չափով: Այն դեպքում, եթե 5 (հինգ) տարվան |

|                            |հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում        |

|                            |ներդրումային ծրագիրը չի կատարվում       |

|                            |ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք է  |

|                            |ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի   |

|                            |արդյունքում կդադարեցվի գնորդի           |

|                            |սեփականության իրավունքը, իսկ եթե        |

|                            |հողամասի տարածքում գնորդի կողմից        |

|                            |կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ,|

|                            |ապա դրանք սեփականության իրավունքով      |

|                            |անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը  |

|                            |չի ստանում որևէ  փոխհատուցում.          |

|                            |4) հողամասը կարող է օգտագործվել         |

|                            |բացառապես սույն որոշմամբ հավանության    |

|                            |արժանացած` 11 898 319 532 (տասնմեկ      |

|                            |միլիարդ ութ հարյուր իննսունութ միլիոն   |

|                            |երեք հարյուր տասնինը հազար հինգ հարյուր |

|                            |երեսուներկու) դրամի չափով ներդրումային  |

|                            |ծրագրի շրջանակներում` բնակելի թաղամասի  |

|                            |կառուցման համար.                        |

|                            |5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը,   |

|                            |մինչև  պայմանագրով ստանձնած             |

|                            |պարտավորությունների ամբողջական          |

|                            |կատարումը, օտարել միայն վաճառողի        |

|                            |համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին|

|                            |կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված |

|                            |պայմանագրերով սահմանված                 |

|                            |պարտավորությունները նոր գնորդի կողմից   |

|                            |ստանձնելու դեպքում.                     |

|                            |6) 5 (հինգ) տարվա ընթացքում ՀՀ Կոտայքի  |

|                            |մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում  |

|                            |իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և      |

|                            |(կամ) խաղահրապարակի` սահմանված կարգով   |

|                            |փորձաքննություն անցած առնվազն 50.000.000|

|                            |(հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային|

|                            |արժեքով վերակառուցման և  հիմնանորոգման  |

|                            |աշխատանքներ և  արդյունքը փոխանցել       |

|                            |վաճառողին:                              |

|____________________________|________________________________________|

|Կողմերի պատասխանատվությունը |Կողմերը, Հայաստանի Հանրապետության       |

|                            |օրենսդրության համաձայն,                 |

|                            |պատասխանատվություն են կրում պայմանագրի  |

|                            |պայմանների խախտման համար: Այն           |

|                            |պարագայում, երբ պայմանագիրը կնքելու     |

|                            |օրվանից հետո 2 (երկու) տարվա ընթացքում  |

|                            |գնորդը չի սկսում օգտագործել հողամասը    |

|                            |նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն  |

|                            |իրավունք է ձեռք բերում լուծելու         |

|                            |պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի |

|                            |գնորդի սեփականության իրավունքը: Այն     |

|                            |դեպքում, եթե հողամասի տարածքում գնորդի  |

|                            |կողմից կատարված լինեն անբաժանելի        |

|                            |բարեփոխումներ, ապա դրանք սեփականության  |

|                            |իրավունքով անցնում են վաճառողին, որի    |

|                            |դիմաց գնորդը չի ստանում որևէ            |

|                            |փոխհատուցում:                           |

|                            |Գնորդը պատասխանատվություն է կրում`      |

|                            |1) պայմանագրի գնի վճարման ժամկետի       |

|                            |խախտման համար, որի դեպքում վճարման      |

|                            |ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ|

|                            |կհաշվարկվի տույժ` կետանցի օրվանից մինչև |

|                            |պարտավորության կատարման օրը`            |

|                            |համապատասխան ժամանակահատվածի համար      |

|                            |Հայաստանի Հանրապետության կենտրոնական    |

|                            |բանկի սահմանած բանկային տոկոսի          |

|                            |հաշվարկային դրույքների կրկնապատիկի      |

|                            |չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր |

|                            |ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է |

|                            |վերապահվում լուծելու պայմանագիրը:       |

|                            |Մինչև  պայմանագրի լուծման պահը գնորդի   |

|                            |կողմից վճարված գումարները չեն           |

|                            |վերադարձվում.                           |

|                            |2) կառուցապատման ժամկետների խախտման     |

|                            |համար, որի դեպքում չկառուցապատված       |

|                            |հողատարածքի միավորի պայմանագրի գնի      |

|                            |նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ` կետանցի|

|                            |օրվանից մինչև  պարտավորության կատարման  |

|                            |օրը` համապատասխան ժամանակահատվածների    |

|                            |համար Հայաստանի Հանրապետության          |

|                            |կենտրոնական բանկի սահմանած բանկային     |

|                            |տոկոսի հաշվարկային դրույքների           |

|                            |կրկնապատիկի չափով: Կառուցապատման        |

|                            |ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու  |

|                            |դեպքում վաճառողին իրավունք է            |

|                            |վերապահվում լուծելու պայմանագիրը`       |

|                            |չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև |

|                            |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից   |

|                            |վճարված գումարները չեն վերադարձվում:    |

|                            |Պայմանագրի այլ պայմանների խախտման համար |

|                            |պատասխանատվությունը կսահմանվի           |

|                            |պայմանագրով:                            |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 18-ի

N 355-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

ՀՀ Կոտայքի մարզ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում առկա է համայնքային սեփականություն հանդիսացող` 33,274 քմ մակերեսով չօգտագործվող հողամաս (հողամասի կադաստրային ծածկագիր` 07-029-0020-0009. այսուհետ` հողամաս), որի նպատակային նշանակությունը սահմանված է որպես բնակավայրեր, իսկ հողատեսքը` այլ հողեր, ընդհանուր օգտագործման:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման համաձայն` հողամասը գտնվում է հողերի տարածագնահատման 7-րդ գոտում, որտեղ 1 քմ-ի կադաստրային արժեքը սահմանված է 4524 դրամ: Միաժամանակ անկախ գնահատողի կողմից տրամադրված գնահատման հաշվետվության համաձայն` հողամասի շուկայական արժեքը գրեթե հավասար է կադաստրային արժեքին:

Հաշվի առնելով, որ հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակներում հողամասի օգտագործում ծրագրված չէ, ուստի հողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով` այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր և ապահովել բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայություն:

Եղվարդ համայնքը վերը նշված խնդրի լուծմանն ուղղված ներդրումային առաջարկ է ստացել «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ից (այսուհետ` ներդրող), որի հիման վրա և առաջարկված չափորոշիչներով, ինչպես նաև հաշվի առնելով ներդրողի կողմից կատարված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները` մշակվել է սույն ներդրումային ծրագիրը (այսուհետ` ներդրումային ծրագիր):

Ներդրումային ծրագրով ներդրողը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող` 33274 քմ մակերեսով 07-029-0020-0009 կադաստրային ծածկագրով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062020-07-0029)` պարտավորվելով իրականացնել սույն բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը` հետևյալ չափորոշիչներով.

1. տարածքի կառուցապատման մակերեսը նախատեսել մինչև 38%, որը ներառելու է 18 բնակելի և 1 հասարակական շենք` հասարակական տարածքներով, որոնք պետք է ապահովեն թաղամասի կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների առկայությունը: Նախնական էսքիզային նախագծով կառուցապատման մակերեսը նախատեսվել է 7860 քմ (23,26%).

2. կառուցվող բնակելի շենքերի հարկայնությունը նախատեսել 8 վերգետնյա հարկ, իսկ հասարակական շենքինը` 2 վերգետնյա հարկ.

3. թաղամասի կառուցապատման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 60 445 քմ.

4. թաղամասի կենսապահովման նպատակով պետք է կառուցվեն անհրաժեշտ բոլոր ինժեներական ենթակառուցվածքներն ու հաղորդակցուղիները.

5. պետք է իրականացվեն թաղամասի` կառուցապատման ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում` խաղահրապարակների կառուցման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, ու պետք է ապահովվեն դրանց հետագա պատշաճ սպասարկումն ու խնամքը: Ընդ որում` տարածքի առնվազն 40%-ը պետք է կազմեն կանաչապատման գոտիները.

6. պետք է ապահովվի թաղամասի հարմարավետ ճանապարհային ենթակառուցվածքի առկայությունը` տարածքի առնվազն 17%-ը նախատեսելով ճանապարհների կառուցման համար.

7. թաղամասի կառուցապատման աշխատանքները պետք է մեկնարկեն համապատասխան շինարարության (այդ թվում` հողային աշխատանքների և (կամ) քանդման) թույլտվություններ ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Ընդ որում` կառուցապատման աշխատանքները կիրականացվեն 5 փուլով` յուրաքանչյուր փուլում 3-ից 4-ական շենքի կառուցմամբ.

8. ներդրումային ծրագրի իրականացման նպատակով` համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի օտարման և գրավի, ինչպես նաև նվիրատվության պայմանագրեր:

Ներդրողի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ծագում է հողամասի օտարման և գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, և հողամասն անմիջապես գրավադրվում է համայնքի մոտ` որպես հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում` հողամասը կազատվի սահմանափակումներից հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելուց հետո 10-օրյա ժամկետում.

9. բոլոր բնակարանների ջերմամեկուսացումը համապատասխանելու է A դասի շենքերի պահանջներին, ինչպես նաև տեղադրված են լինելու արևային էլեկտրաէներգիայի կուտակիչներ:

Ներդրումային ծրագրում բերված ցուցանիշները վերջնական կհստակեցվեն անհրաժեշտ տվյալների լրացուցիչ ճշգրտման, ինժեներական ենթակառուցվածքների ու հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրման և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցման արդյունքում, որոնք սակայն չպետք է հակասեն ներդրումային ծրագրի հիմնական պայմաններին:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ներդրողը պարտավորվում է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և (կամ) խաղահրապարակի` սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50.000.000 (հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրել համայնքին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2021
N 355-Ա
Որոշում