ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2021 թվականի N 12-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար շահառուները պետք է ապահովված լինեն 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և windows 10 օպերացիոն համակարգի աշխատանքի հնարավորություն ապահովող տեխնիկական հատկանիշներ ունեցող համակարգիչներով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Ավանեսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2021 թվական: