Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0525.290800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2000 թվականի N 525

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 69516,6 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 69516,6 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 69516,6» տողը:

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 29-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 29-ի N 525 որոշման

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ

տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

.___________________________________________________________________.

|          Հոդվածների անվանումը                 |      Գումարը      |

|                                               |    (հազ. դրամ)    |

|_______________________________________________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                |      69516,6      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                              |      69516,6      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային   |      38677,3      |

|հիմնարկների աշխատողների աշխատավարձ             |                   |

|_______________________________________________|___________________|

|Ընթացիկ տրանսֆերտներ                           |      10564,2      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ    |      10564,2      |

|_______________________________________________|___________________|

|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման   |      20275,1      |

|ծախսեր                                         |                   |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|Ապրանքների ձեռքբերում                          |       2352,0      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր      |       2352,0      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|գրասենյակային ապրանքներ և  նյութեր             |       2352,0      |

|_______________________________________________|___________________|

|գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ  |       2000,0      |

|_______________________________________________|___________________|

|տրանսպորտային ծառայությունների վճարներ         |       5073,0      |

|_______________________________________________|___________________|

|կապի ծառայությունների վճարներ                  |       7000,0      |

|_______________________________________________|___________________|

|կոմունալ ծառայությունների վճարներ              |       3607,9      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր |       3560,0      |

|_______________________________________________|___________________|

|ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |         47,9      |

|_______________________________________________|___________________|

|Այլ ծախսեր                                     |        242,2      |

|_______________________________________________|___________________|

|  այդ թվում`                                   |                   |

|_______________________________________________|___________________|

|ներկայացուցչական ծախսեր                        |        242,2      |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2000
N 525
Որոշում