Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2021 թվականի N 25-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի.

i

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «պետական ուսումնական հաստատության» բառերով,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

15 մարտի 2021 թ.

N 25-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 18-ի

N 113-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:

3. Հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով.

1) իբրև առանձին հաստատության խորհուրդ (այսուհետ` առանձին խորհուրդ),

2) իբրև առավելագույնը երեք հաստատության միացյալ խորհուրդ (այսուհետ` միացյալ խորհուրդ):

4. Առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում: Մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ` ներառելով առավելագույնը երեք հաստատություն:

5. Հաստատության խորհուրդը կազմվում է.

1) 9 անդամից` առանձին խորհրդի դեպքում,

2) առավելագույնը 19 անդամից` միացյալ խորհրդի դեպքում:

6. Խորհրդի անդամներին, առաջադրում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար),

2) լիազորված մարմինը,

3) մանկավարժական խորհուրդը (միացյալ խորհրդի դեպքում` յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը),

4) ծնողական խորհուրդը (միացյալ խորհրդի դեպքում` յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը)` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների,

5) տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

7. Նախարարը մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում առաջադրում է մեկական անդամ, իսկ միացյալ խորհրդում` երկուական անդամ:

8. Նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է նախարարը և 1-ական անդամ` ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

9. Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը գրավոր ձևով մարզպետին, իսկ միացյալ խորհուրդներում մարզպետը առաջադրում է 5 անդամ, ընդ որում, կախված ուսումնական հաստատությունների թվից, մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները գրավոր ձևով մարզպետին:

10. Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ:

11. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի (առանձին կամ միացյալ) 2 անդամ, ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

12. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի (առանձին կամ միացյալ) 2 անդամ, ընդ որում նույն անձը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

13. Սույն կարգը չի տարածվում ազատազրկման ձևով պատիժ կրող կամ կալանավորված անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որոնք բացառապես պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չեն (իրականացնում է նաև կանոնադրական այլ գործառույթներ):

14. Հաստատության խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության աշխատակից:

15. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:

16. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են հանրակրթության մասին օրենքով:

17. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:

18. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերի պահանջներին:

19. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության` հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:

20. Հանրակրթության մասին օրենքով սահմանված դեպքերում` խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման կամ լիազորված մարմնի կողմից խորհրդի անվանական կազմում սույն կարգի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերի պահանջների խախտմամբ առաջադրված անձի թեկնածությունը մերժելու դեպքերում, նրան առաջադրող մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:

21. Հանրակրթության մասին օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:

22. Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի` տարիքով ավագ անդամը:

23. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ձայները, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:

25. Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահը որոշվում է վիճակահանությամբ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած թեկնածուները:

26. Խորհրդի նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է խորհուրդը) քարտուղարը:

27. Խորհրդի նիստերը գումարվում են հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 մարտի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.03.2021
N 25-Ն
Հրաման