ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 փետրվարի 2021 թվականի N 456-Լ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 22-րդ կետի 22.2 ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման միջոցառումների
ծրագիրը` համաձայն Հավելված 1-ի:
2) էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման միջոցառումների
ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն Հավելված
2-ի:
2. ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումն ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի փետրվարի 16-ի
թիվ 456-Լ հրամանի
ԾՐԱԳԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Առողջապահական ոլորտի բարեփոխումների շարքում, թվայնացումը առաջնահերթ գործընթացներից է, որի նպատակն է ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ` Համակարգ) ենթակառուցվածքի կատարելագործումը, նոր ծառայությունների ներդրումը, առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովումը, պացիենտների բավարարվածության մակարդակի բարձրացումը: Վերջին տարիներին, առողջապահական տվյալների թվայնացման և Համակարգի ներդրման գործում, Հայաստանը ցուցաբերել է նկատելի առաջընթաց: Որպես արդյունք, 2017 թվականին Հայաստանում ներդրվել և ներկայումս գործում է միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգը:
2. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2. Համակարգի համապետական ներդրումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի 1556-Ա որոշմամբ, որով սահմանված ճանապարհային քարտեզը ներառում է թվով 11 գործառույթ, որոնք ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերին:
3. Ներկայումս Համակարգը առցանց հասանելի է և կիրառվում է հանրապետության թվով 486 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ և թվով 6 ապահովագրական կազմակերպությունում: Համապետական մակարդակով հավաքագրված տվյալները մշակվում են առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում (այսուհետ` ՊԱԳ):
4. Համակարգի սպասարկումը իրականացնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն (այսուհետ` Օպերատոր):
5. Օպերատորն իր գործունեությունը սկսել է 2017 թվականին և կոնցեսիոն հիմունքներով ղեկավարում և շահագործում է Համակարգը: Օպերատորի հետ Կառավարությունը 15 տարի ժամկետով կնքել է կոնցեսիոն պայմանագիր, որի հիմնական գործառույթները ներառում են Համակարգի տեխնիկական կառավարումը և բարելավումը, Համակարգի բաժանորդների և օգտագործողների սպասարկումը և ուսուցումը:
6. Օպերատորը` Համակարգի տվյալների կենտրոնի սերվերային տեխնիկան տեղակայում և շահագործում է «ՎիվաՍել-ՄՏՍ» կապի օպերատորի սերվերային կենտրոնում:
7. Կոնցեսիոն պայմանագրի համաձայն` Համակարգի տեխնիկական բաղադրիչները պատկանում են Կառավարությանը, իսկ Օպերատորին դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման հիմունքներով:
8. 2019 թվականին Օպերատորը Առողջապահության նախարարության կողմից հաստատված պարտադիր կապիտալ ներդրումների ծրագրի շրջանակներում ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և գործարկել է Համակարգի երկրորդ պահուստային սերվերային կենտրոնը:
9. Ներկա պահին պարտադիր կիրառություն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդության դեպքերի գրանցման և հաշվառման ենթահամակարգերը, որոնք հնարավորություն են ընձեռում մուտքագրել հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ), ստոմատոլոգիական և հղիների հսկման դեպքերի տվյալները, որը կիրառվում է ՊԱԳ-ի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական հաստատությունների կատարողականի հաշվետվությունների հիման վրա ֆինանսական փոխհատուցման գործընթացները իրականացնելու համար: Համակարգով է իրականացվում նաև սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և վերահսկումը: Տվյալների հավաքագրումը և մշակումը կարգավորվում է առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 29-ի թիվ 1664-Ա հրամանով:
10. ԱԱՊ օղակի բժշկական հաստատությունների համար պարտադիր կիրառություն ունի նաև բնակչության հավաքագրման և վարման ենթահամակարգը: Այն հնարավորություն է տալիս իրականացնել բնակչության` բժշկի ազատ ընտրության գործընթացը, որը կարգավորվում է Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումով:
11. 2019 թվականի առաջին կիսամյակում փորձարարական ռեժիմով գործարկվել է ԱԱՊ օղակի բժիշկների մոտ հերթագրման ենթահամակարգը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին Համակարգի պացիենտի հարթակի միջոցով հերթագրվել ԱԱՊ հիմնարկ` այց կատարելու համար: Ենթահամակարգի ներդրումը դեռևս ընթացքի մեջ է և այն հասանելի է հիմնականում Երևան քաղաքի ԱԱՊ հիմնարկների համար:
12. 2019 թվականի հոկտեմբեր ամսից Համակարգում մշակվել, փորձարարական ռեժիմով գործարկվել և ներդրվել է էլեկտրոնային ուղեգրումների ենթահամակարգը, որը ներկայումս կիրառվում է ԱԱՊ օղակից պացիենտների ուղեգրման գործընթացի համար:
13. 2019 թվականին առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համակարգիչներ և իրականացրել է ԱԱՊ օղակի բժիշկների վերապատրաստումներ: 2020 թվականի առաջին եռամսյակում Համակարգի հնարավորությունները կիրառելի են դարձել ԱԱՊ օղակի բոլոր բժիշկների համար:
14. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի ընթացքում կիրառվեցին Համակարգում առկա ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք թույլ տվեցին գրանցել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքները, և այդ տեղեկատվությունը հասանելի դարձնել բժիշկների և այլ լիազոր մարմինների համար, ինչպես նաև գործարկվեցին նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ մեկուսացման գործընթացը ամբողջովին թվայնացվեց: Առկա են նաև մի շարք հաշվետվություններ և ամփոփ տեղեկատվություն` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ներկա վիճակի և դինամիկայի մասին: Թեստավորման դրական արդյունք ունեցող ինքնամեկուսացված բնակչության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է նաև երկրի քարտեզի վրա:
15. Փորձարարական կամ մշակման փուլերում գտնվող ոչ պարտադիր կիրառման գործառույթներից են կլինիկական ուղեցույցների ավտոմատացման, պատկերների պահպանման և վերլուծության, ախտորոշումների ավտոմատացման և հեռաբժշկության ենթահամակարգերը:
16. Փորձարարական կամ մշակման փուլերում գտնվող ոչ պարտադիր կիրառման գործառույթներից է նաև պատվաստանյութերի պահեստի կառավարման ենթահամակարգը, որը համատեղ մշակվել է 2019 թվականին առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՀՎԿԱԿ) և Օպերատորի կողմից, որի նպատակն է Համակարգի գործիքակազմի միջոցով բարձրացնել Հայաստան ներկրվող պատվաստանյութերի շրջանառության ու սպառման արդյունավետությունը:
17. Համակարգը հասանելի է նաև բնակչության համար` պացիենտի հարթակի միջոցով: Համակարգում գրանցվելուց հետո անձը հնարավորություն է ստանում տեսնել ԱԱՊ և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ իրենց հաճախումների վերաբերյալ տեղեկատվությունը և իրականացնել էլեկտրոնային հերթագրում:
18. 2019 թվականի առաջին կիսամյակում Համակարգը ինտեգրվել է «Շտապ օգնության դիսպետչերական» համակարգին:
19. Համակարգը ներառված է պետական փոխգործելիության հարթակում և արդեն իսկ փոխկապակցված է ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստրի» և պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու 3» համակարգերին:
20. Համակարգում յուրաքանչյուր օգտվող գրանցվում է նույնականացման քարտի միջոցով, որը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների գաղտնիության և անվտանգության բարձր մակարդակ:
21. Համակարգի բազմակողմանի գնահատման համար առողջապահության նախարարությունը 2019 թվականի սկզբում ստեղծել է աշխատանքային խումբ, որը «Ասիական զարգացման բանկի» հետ համատեղ իրականացրել է Համակարգի գործունեության և Համակարգից օգտվողների հնարավորությունների գնահատում:
22. Գնահատումը ներառել է Համակարգի կիրառելիությունը և արդյունավետությունը, բժշկական հաստատությունների մակարդակում տվյալներ մուտքագրող անձանց ունակությունները և պարտավորությունները, Համակարգի հաշվետվողական կարողությունները, հավաքագրվող տվյալների հավաստիությունը, ճշգրտությունը և ժամանակին հավաքագրումը, բժշկական հաստատությունում, մարզային և ազգային մակարդակներում պլանավորման և որոշումների կայացման համար Համակարգի տվյալների կիրառումը, այլ համակարգերի հետ փոխկապակցվածության և ինտեգրման մակարդակը:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
23. Ծրագրի նպատակն է զարգացնել համակարգը ներառելով նոր ենթահամակարգեր, ապահովել համակարգի կողմից հաշվետվական և վերլուծական կարողությունների առավել լայն կիրառում: Ծրագրի իրականացումը կնպաստի թղթային ձևերի շրջանառության նվազեցմանը, գործընթացների թափանցիկության բարձրացմանը և բնակչության կողմից համակարգից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը:
4. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
24. Ներկայումս Համակարգի հիմնական սպառողները պետության կողմից ֆինանսավորվող և ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններն են, սակայն դրանց որոշ մասը, միացած լինելով Համակարգին, տվյալների մուտքագրում չի իրականացնում: Համաձայն 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)` տվյալների մուտքագրումը պարտադիր է դառնում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բոլոր հաստատությունների համար:
25. Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերը թվայնացված են, բայց դրանց վերահսկման առկա գործիքները դեռ ամբողջական չեն: Դեղատոմսի էլեկտրոնային տարբերակի կիրառումը հնարավորություն կտա իրականացնել պացիենտի դեղերի ձեռքբերման գործընթացի արդյունավետ վերահսկում, ինչպես նաև միևնույն դեղատոմսի տարբեր դեղատներին ներկայացնելու դեպքերի հայտնաբերում և բացառում:
26. Ներկայումս անաշխատունակության թերթիկը տրամադրվում է թղթային տարբերակով, հետևաբար թերթիկների տրամադրման գործընթացի վերահսկումը արդյունավետ չէ: Ավելին, ժամանակավոր անաշխատունակության համար նպաստ տրամադրող մարմինները ի սկզբանե իրազեկված չեն լինում անձի անաշխատունակության և վերջինիս ժամկետների մասին:
27. 2019 թվականի հոկտեմբեր ամսից Համակարգում մշակվել և փորձնականորեն ներդրվել է էլեկտրոնային ուղեգրի ենթահամակարգը, որը հնարավորություն է տալիս ԱԱՊ բժշկին բուժման կամ ախտորոշման նպատակով պացիենտին տրամադրել էլեկտրոնային ուղեգիր, որը հասանելի է լինում ընդունող բժշկական հաստատությանը: 2020 թվականի առաջին եռամսյակում ենթահամակարգը հասանելի է դարձել ԱԱՊ բոլոր բժշկական հաստատությունների և այդ ուղեգրերը սպասարկող հաստատությունների համար: Ներդրվել է նաև լաբորատոր որոշ հետազոտությունների համար կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տրամադրվող էլեկտրոնային ուղեգրերը: Այնուամենայնիվ, ծառայությունը ամբողջությամբ չի ներառում բոլոր լաբորատորիաներ ուղեգրումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել որպես ուղեգրման թվայնացման էական մաս:
28. Օրենքի համատեքստում հեռաբժշկության ծառայությունները ներկայացված չեն որպես էլեկտրոնային առողջապահության բաղադրիչ, սակայն 2020 թվականին Օպերատորը մշակել է հեռաբժշկության ենթահամակարգ, որը անհրաժեշտ է փորձարկել, զարգացնել և ներդնել:
29. Համակարգի հաշվետվական գործառույթները ծառայում են հիմնականում պետության կողմից փոխհատուցվող ծառայությունների ֆինանսավորմանը: Համակարգի վիճակագրական, վերլուծական և ըստ պահանջի հաշվետվությունների գործիքները և կանխատեսման կարողությունները սահմանափակ են և չունեն գործնական կիրառում: Անհրաժեշտություն կա զարգացնել այս գործիքները և դրանց կիրառումը: Վիճակագրական հաշվետվությունների ստացումը Համակարգից կարող է հանդիսանալ տվյալների ճշտության ստուգման և վերահսկման գործիք:
30. Բժշկական հաստատություններում վարվող մատյանները թվայնացված չեն, և դրանք ձևավորվում են հատուկ գրքերում` տվյալների կրկնակի գրառման միջոցով, որն անարդյունավետ է, դժվար վերահսկելի և ոչ թափանցիկ: Բացի այդ, բնակչությանը տրամադրվող տեղեկանքները թղթային են, որը նույնպես ժամանակատար է և ոչ արդյունավետ: Անհրաժեշտ է մշակել և ներդնել ենթահամակարգ, որը հնարավորություն կտա Համակարգից ավտոմատ եղանակով գեներացնել տեղեկանքները (էպիկրիզ, ամբուլատոր քարտի քաղվածք, հղիի փոխանակման քարտ և այլն):
31. Համակարգում առկա բժշկական հաստատություններում վարվող հաշվառման ձևերը (ամբուլատոր քարտ, հիվանդության պատմագիր, հղիի հսկման քարտ, ստոմատոլոգիական ամբուլատոր քարտ և այլն) ենթակա են վերանայման և բարելավման, քանի որ դրանք մինչ այժմ չեն կիրառվել հաստատված տարբերակում առկա ամբողջ ծավալով մուտքագրում ապահովելու նպատակով:
32. Ներկայումս Համակարգում բացակայում են հիվանդությունների ռեգիստրները: Հիվանդությունների ռեգիստրը պացիենտների ռեգիստրի հատուկ տեսակ է, որը լայնորեն օգտագործվում է հանրային առողջապահական պրակտիկայում: Ըստ սահմանման, հիվանդությունների ռեգիստրը համակարգ է, որը հավաքում, վերլուծում և տարածում է որոշակի խմբի հիվանդների առողջության հետ կապված տվյալներ: Այն ծառայում է գիտական, կլինիկական կամ հանրային առողջության (քաղաքականության) նպատակներին:
33. Համակարգից օգտվողների թվային հմտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորը ունեն Համակարգի հետ աշխատելու հմտություններ: Անհրաժեշտ է շարունակական եղանակով իրականացնել բժշկական հաստատությունների անձնակազմի համակարգչային գիտելիքների բարելավում և շարունակական ուսուցումների իրականացում:
34. Չնայած Համակարգում ներկայումս հասանելի է պացիենտի հարթակը, այնուամենայնիվ, դրա կարողությունները սահմանափակ են և պահանջում են հետագա կատարելագործում: Հարթակը հնարավորություն է տալիս բնակչին ընտրել իր ԱԱՊ բժշկին և կցագրվել նրան (որը դեռ չի կիրառվում), ինչպես նաև բժշկի մոտ նախապես այց գրանցել: Համակարգում բացակայում են բժշկական փաստաթղթեր ստանալու գործառույթները և տարբեր կլինիկական իրավիճակների ու հիվանդությունների դեպքերում բժշկական խորհրդատվություն և բուժման պլանավորման հնարավորությունները:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
35. Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Համակարգի ամբողջական ներդրում` հաստատված ստանդարտների ներառումով, առողջական և բժշկական տվյալների ամբողջական թվայնացում, իրական ժամանակում տվյալների մուտքագրում` բժշկական անձնակազմին ներառելով, ցուցանիշների, գնահատման, վերահսկման և կանխարգելման լայն հնարավորություն և ոլորտը կարագավորող իրավական դաշտ: Համակարգը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, բժշկական ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերություններին, պետական և օրենքով սահմանված այլ իրավասու մարմիններին, բնակչությանը և կապահովի առողջապահական տվյալների արդյունավետ հավաքագրումը, մշակումը, պահպանումը և կիրառումը` առողջապահության պլանավորման, կառավարչական, որոշումների կայացման, վիճակագրության և մշտադիտարկման համար: Սա իր հերթին կնպաստի բնակչության համար բարձրորակ առողջապահական ծառայությունների մատուցմանը և առողջապահական համակարգի զարգացմանը:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի փետրվարի 16-ի
թիվ 456-Լ հրամանի
ՑԱՆԿ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/հ|Նպատակը |Միջոցառումների |Ակնկալվող |Պատասխա-|Ժամկետը|Ֆինան-|
| | |անվանումը |արդյունքը |նատու | |սավոր-|
| | | | |պետական | |ման |
| | | | |կառա- | |աղբ- |
| | | | |վարման | |յուրը |
| | | | |մարմին | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|1 |Էլեկտրո- |1.1. էլեկտրոնային |Համակար- |Առողջապա|Ավարտ- |Ֆինան-|
| |նային |առողջապահության և |գերը |հության |ված է |սավո- |
| |համակարգերի|շտապօգնության |ինտեգրված |նախարա- |2019 |րում |
| |ինտեգրում |դիսպետչերական |են կառավա-|րություն|թվականի|չի |
| | |համակարգերի ինտեգրում |րության | |ապրիլի |պահան-|
| | |կառավարության |փոխգործե- | |2-րդ |ջում |
| | |փոխգործելիության |լիության | |տասնամ-| |
| | |հարթակի միջոցով: |հարթակի | |յակում | |
| | | |միջոցով | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|2. |էլեկտրոնա- |2.1. Առողջապահության |Էլեկտրոնա |Առողջապա|2021 |Ֆինան-|
| |յին առողջա-|նախարարի հրամանների |յին առողջա|հության |թվականի|սավո- |
| |պահության |հաստատում: «Հեռա- |պահության |նախարա- |մարտի |րում |
| |համակարգի |բժշկության իրականացման|ոլորտի |րություն|3-րդ |չի |
| |շահագործման|կարգը, ներառյալ` |գործունեու| |տասն- |պահան-|
| |և առողջապա|ընթացակարգում ներառվող|թյունը | |օրյակ |ջում |
| |հական |պարտադիր պահանջները |կարգավորող| | | |
| |տվյալների |սահմանելու մասին» |իրավական | | | |
| |բազաների |«Առողջապահության |ակտերի առ-| | | |
| |վարման |ոլորտում լիցենզավորված|կայություն| | | |
| |համար |անձանց կողմից էլեկտրո-| | | | |
| |անհրաժեշտ |նային առողջապահության | | | | |
| |իրավական |համակարգում անձնական, | | | | |
| |կարգավո- |ներառյալ` հատուկ կատե-| | | | |
| |րումների |գորիայի տվյալների և | | | | |
| |մշակումը և |բժշկական տվյալների, | | | | |
| |կիրառումը |մուտքագրման ընթացա- | | | | |
| | |կարգը հաստատելու | | | | |
| | |մասին» «Էլեկտրոնային | | | | |
| | |առողջապահության համա- | | | | |
| | |կարգից օգտվողների | | | | |
| | |վերապատրաստման կարգը | | | | |
| | |հաստատելու մասին» | | | | |
| | |«էլեկտրոնային առողջա- | | | | |
| | |պահության համակարգին | | | | |
| | |միանալու նպատակով տեխ-| | | | |
| | |նիկական հատկանիշների | | | | |
| | |նվազագույն պայմանները | | | | |
| | |սահմանելու մասին» | | | | |
| | |______________________| | | | |
| | |«Էլեկտրոնային | | | | |
| | |առողջապահական համակար-| | | | |
| | |գում պացիենտին տրվող | | | | |
| | |էլեկտրոնային տեղեկատ- | | | | |
| | |վության հասանելիության| | | | |
| | |պատուհանում պահվող | | | | |
| | |պացիենտի տվյալները | | | | |
| | |դիտելու կանոնները, | | | | |
| | |պացիենտի (կամ նրա | | | | |
| | |օրինական ներկայացուց- | | | | |
| | |չի) համաձայնությամբ | | | | |
| | |տեղեկատվությանը | | | | |
| | |ծանոթանալու անձանց և | | | | |
| | |վերջիններիս իրավասու- | | | | |
| | |թյան շրջանակը, | | | | |
| | |պացիենտի էլեկտրոնային | | | | |
| | |տեղեկատվության հասանե-| | | | |
| | |լիության պատուհան | | | | |
| | |մուտք գործելու և նրա | | | | |
| | |անձնական, ներառյալ` | | | | |
| | |հատուկ կատեգորիայի | | | | |
| | |տվյալները դիտելու | | | | |
| | |կարգը, ինչպես նաև | | | | |
| | |պացիենտի` էլեկտրոնային| | | | |
| | |տեղեկատվության հասանե-| | | | |
| | |լիության պատուհան | | | | |
| | |մուտք գործելու համար | | | | |
| | |համաձայնության ձևը | | | | |
| | |սահմանելու մասին» | | | | |
| | |«Հիվանդությունների | | | | |
| | |ռեգիստրների ցանկը, | | | | |
| | |ռեգիստրի վարման պատաս-| | | | |
| | |խանատուները և վարման | | | | |
| | |կարգը սահմանելու | | | | |
| | |մասին» | | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|3. |Էլեկտրո- |3.1. Էլեկտրոնային |Էլեկտրո- |Առողջապա|Մեկ- |Ֆինան-|
| |նային |առողջապահության |նային |հության |նարկ` |սավո- |
| |դեղատոմսի |համակարգում էլեկտրո- |դեղատոմսի |նախարա- |2021 |րում |
| |ներդրում |նային դեղատոմսի |ենթահամա- |րություն|թվականի|չի |
| |(100% |ենթահամակարգի, |կարգը | |մայիսի |պահան-|
| |ներդրված |գրանցամատյանների, |ներդրված է| |2-րդ |ջում |
| |Էլեկտրո- |հաշվետվական ձևերի |և հասանե-| |տասն- | |
| |նային |ներդրում: |լի է բոլոր| |օրյակ | |
| |դեղատոմս | |շահառու- | |Ավարտ` | |
| |2023 | |ներին: | |2023 | |
| |թվականի | | | |թվականի| |
| |ավարտին) | | | |նոյեմ- | |
| | | | | |բերի | |
| | | | | |3-րդ | |
| | | | | |տասն- | |
| | | | | |օրյակ | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |3.2. Էլեկտրոնային |Պացիենտ- |Առողջապա|Մեկ- |Ֆինան-|
| | |դեղատոմսի ենթահամա- |ներին դեղա|հության |նարկ` |սավո- |
| | |կարգի շահառուների |տոմսերի |նախարա- |2021 |րում |
| | |ուսուցում, ենթահամա- |տրամադ- |րություն|թվականի|չի |
| | |կարգի գործարկում և |րումը, հաշ| |հունիսի|պահան-|
| | |իրազեկում: |վառումը, | |2-րդ |ջում |
| | | |դեղերի | |տասն- | |
| | | |իրացումը | |օրյակ | |
| | | |և վերա- | |Ավարտ` | |
| | | |հսկումը | |2023 | |
| | | |իրականաց- | |թվականի| |
| | | |վում է | |նոյեմ- | |
| | | |Էլեկտրո- | |բերի | |
| | | |նային | |3-րդ | |
| | | |տարբե- | |տասն- | |
| | | |րակով: | |օրյակ | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|4. |Էլեկտրոնա- |4.1. Անաշխատունա- |Անաշխատու-|Առողջապա|2021 |Ֆինան-|
| |յին անաշխա-|կության թերթիկի, |նակության |հության |թվականի|սավո- |
| |տունակու- |գրանցամատյանների և |թերթիկը |նախարա- |սեպտեմ-|րում |
| |թյան |հաշվետվական ձևերի |թվայնացված|րություն|բերի |չի |
| |թերթիկի |թվայնացում |է և հասա-| |2-րդ |պահան-|
| |ներդրում | |նելի է | |տասն- |ջում |
| | | |բոլոր շահա| |օրյակ | |
| | | |ռուներին: | | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |4.2. Էլեկտրոնային |100% էլեկտ|Առողջապա|2021 |Ֆինան-|
| | |անաշխատունակության |րոնային |հության |թվականի|սավո- |
| | |թերթիկի շահառուների |անաշխատու-|նախարա- |նոյեմ- |րում |
| | |ուսուցում, ենթահամա- |նակության |րություն|բերի |չի |
| | |կարգի գործարկում և |թերթիկների| |2-րդ |պահան-|
| | |իրազեկում |կիրառում` | |տասն- |ջում |
| | | |2021 թվակա| |օրյակ | |
| | | |նի ավարտին| | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|5. |Էլեկտրո- |5.1. Էլեկտրոնային |Էլեկտրո- |Առողջապա|2021 |Ֆինան-|
| |նային |առողջապահության |նային |հության |թվականի|սավո- |
| |ուղեգրերի |համակարգում |ուղեգրի |նախարա- |սեպտեմ-|րում |
| |ներդրում |էլեկտրոնային ուղեգրի |ենթահա- |րություն|բերի |չի |
| | |(նաև սեփական միջոց- |մակարգը | |2-րդ |պահան-|
| | |ներ, ապահովագրություն)|ներդրված է| |տասն- |ջում |
| | |ենթահամակարգի, |և | |օրյակ | |
| | |գրանցամատյանների, |հասանելի է| | | |
| | |հաշվետվական ձևերի |բոլոր շահա| | | |
| | |ներդրում |ռուներին: | | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |5.2. Էլեկտրոնային |100% էլեկտ|Առողջապա|Մեկ- |Ֆինան-|
| | |ուղեգրի ենթահամակարգի |րոնային |հության |նարկ` |սավո- |
| | |շահառուների ուսուցում,|ուղեգրերի |նախարա- |2021 |րում |
| | |ենթահամակարգի գործար- |կիրառում |րություն|թվականի|չի |
| | |կում և իրազեկում |2022 | |հոկտեմ-|պահան-|
| | | |թվականի | |բերի |ջում |
| | | |ավարտին | |3-րդ | |
| | | | | |տասն- | |
| | | | | |օրյակ | |
| | | | | |Ավարտ` | |
| | | | | |2022 թ.| |
| | | | | |նոյեմ- | |
| | | | | |բերի | |
| | | | | |3-րդ | |
| | | | | |տասն- | |
| | | | | |օրյակ | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|6. |Հեռա- |6.1. Հեռաբժշկության |Հեռաբժշկու|Առողջապա|2021 թ.|Ֆինան-|
| |բժշկության |համակարգի փորձարկում, |թյան |հության |սեպտեմ-|սավո- |
| |համակարգի |գործարկում և |միջոցով |նախարա- |բերի |րում |
| |փորձարկում |իրազեկում |խորհրդատ- |րություն|2-րդ |չի |
| |և կիրառում| |վության | |տասն- |պահան-|
| | | |իրակա- | |օրյակ |ջում |
| | | |նացման | | | |
| | | |գործիքը | | | |
| | | |հասանելի է| | | |
| | | |բժիշկներին| | | |
| | | |և պացիենտ| | | |
| | | |ներին: | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|7. |Համակարգի |7.1. Համակարգում առկա |Ցուցանիշ- |Առողջապա|2021 թ.|Ֆինան-|
| |հաշվետ- |ստանդարտ հաշվետվական |ների, |հության |նոյեմ- |սավո- |
| |վական, |հնարավորությունների |գնահատման,|նախարա- |բերի |րում |
| |վերլուծական|հզորացում և վիճակագրա|վերահսկման|րություն|3-րդ |չի |
| |կարողու- |կան հաշվետվությունների|և կանխար-| |տասն- |պահան-|
| |թյունների |գործիքի ստեղծում |գելման | |օրյակ |ջում |
| |զարգացում | |լայն հնարա| | | |
| |և կիրառում| |վորություն| | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |7.2. Վերլուծական ենթա-|Էլեկտրո- |Առողջապա|2022 |Ֆինան-|
| | |համակարգի մշակում և |նային |հության |թվականի|սավո- |
| | |ներդրում, շահառուների |առողջապա- |նախարա- |հուն- |րում |
| | |ուսուցում |հության |րություն|վարի |չի |
| | | |համա- | |2-րդ |պահան-|
| | | |կարգում | |տասն- |ջում |
| | | |հավաքա- | |օրյակ | |
| | | |գրված | | | |
| | | |տվյալները | | | |
| | | |հիմք են | | | |
| | | |հանդի- | | | |
| | | |սանում | | | |
| | | |առողջապա- | | | |
| | | |հական | | | |
| | | |համակարգի | | | |
| | | |վիճակա- | | | |
| | | |գրության, | | | |
| | | |վերահսկման| | | |
| | | |և կանխա- | | | |
| | | |տեսման | | | |
| | | |համար: | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|8. |Բժշկական |8.1. Բժշկական հաստատու|Առողջական |Առողջապա|2021 |Ֆինան-|
| |հաստատու- |թյուններում վարվող |և |հության |թվականի|սավո- |
| |թյուններում|հաշվառման ձևերի |բժշկական |նախարա- |սեպտեմ-|րում |
| |վարվող |վերանայում, բարելավում|տվյալների |րություն|բերի |չի |
| |հաշվառման | |ամբողջական| |2-րդ |պահան-|
| |ձևերի | |թվայնացում| |տասն- |ջում |
| |վերանայում,| | | |օրյակ | |
| |բարելավում |______________________|__________|________|_______|______|
| |և գրանցա- |8.2. Բժշկական հաստատու|Էլեկտրո- |Առողջապա|2021 |Ֆինան-|
| |մատյանների |թյուններում վարվող |նային |հության |թվականի|սավո- |
| |թվայնացում:|գրանցամատյանների |գրանցամատ-|նախարա- |նոյեմ- |րում |
| |Բնակչու- |(այցերի, դեղերի, |յանների |րություն|բերի |չի |
| |թյանը |ուղեգրերի, անաշխատունա|առկայու- | |2-րդ |պահան-|
| |տրամադրվող |կության թերթիկների, |թյուն: | |տասն- |ջում |
| |փաստաթղթերի|պատվաստումների, | | |օրյակ | |
| |թվայնացում |հղիների, դիսպանսեր հաշ| | | | |
| | |վառումների` քաղցկեղ, | | | | |
| | |շաքարային դիաբետ, զար-| | | | |
| | |կերակային գերճնշում, | | | | |
| | |սրտի իշեմիկ հիվանդու- | | | | |
| | |թյուն, հոգեկան և | | | | |
| | |նարկոլոգիական հիվանդու| | | | |
| | |թյուն) թվայնացում | | | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |8.3. Բնակչությանը |Բնակիչը |Առողջապա|2022 թ.|Ֆինան-|
| | |տրամադրվող փաստաթղթերի|կարողա- |հության |հոկտեմ-|սավո- |
| | |թվայնացում |նում է |նախարա- |բերի |րում |
| | | |ստանալ |րություն|2-րդ |չի |
| | | |բժշկական | |տասն- |պահան-|
| | | |փաստա- | |օրյակ |ջում |
| | | |թղթերը | | | |
| | | |պացիենտի | | | |
| | | |հարթակից, | | | |
| | | |էլեկտրո- | | | |
| | | |նային | | | |
| | | |փոստով | | | |
| | | |կամ իրեն | | | |
| | | |հարմար | | | |
| | | |այլ տար- | | | |
| | | |բերակով | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|9. |Քաղցկեղի և |9.1 Քաղցկեղի ռեգիստրի |Ռեգիստրը |Առողջապա|Մեկ- |ՀՀ |
| |շաքարային |մշակում, ներդրում |մշակված և |հության |նարկ` |օրեն- |
| |դիաբետի |Էլեկտրոնային առողջապա-|ներդրված է|նախարա- |2022 |քով |
| |էլեկտրո- |հության համակարգում և |էլեկտրո- |րություն|թվականի|չար- |
| |նային |փորձարկում: |նային | |մարտի |գելվող|
| |ռեգիստրների|Շահառուների ուսուցում,|առողջապա- | |1-ին |այլ |
| |մշակում և |ենթահամակարգի գործար- |հության | |տասն- |դրամա-|
| |ներդրում |կում և իրազեկում |համակար- | |օրյակ |կան |
| | | |գում: | |Ավարտ` |միջոց-|
| | | |Ռեգիստրի | |2023 |ներով |
| | | |օգտվող- | |թվականի| |
| | | |ները | |նոյեմ- | |
| | | |վերապատ- | |բերի | |
| | | |րաստված են| |3-րդ | |
| | | |և ունեն | |տասն- | |
| | | |ռեգիստրի | |օրյակ | |
| | | |հետ աշխա- | | | |
| | | |տելու | | | |
| | | |համապա- | | | |
| | | |տասխան | | | |
| | | |հմտու- | | | |
| | | |թյուններ: | | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |9.2 Շաքարային դիաբետի |Ռեգիստրը |Առողջապա|Մեկ- |ՀՀ |
| | |ռեգիստրի մշակում, |մշակված և |հության |նարկ` |օրեն- |
| | |ներդրում Էլեկտրոնային |ներդրված է|նախարա- |2022 |քով |
| | |առողջապահության համա- |էլեկտրո- |րություն|թվականի|չար- |
| | |կարգում և փորձարկում:|նային | |նոյեմ- |գելվող|
| | |Շահառուների ուսուցում,|առողջապա- | |բերի |այլ |
| | |ենթահամակարգի գործար- |հության | |1-ին |դրամա-|
| | |կում և իրազեկում |համա- | |տասն- |կան |
| | | |կարգում: | |օրյակ |միջոց-|
| | | |Ռեգիստրի | |Ավարտ` |ներով |
| | | |օգտվողները| |2023 | |
| | | |վերապատ- | |թվականի| |
| | | |րաստված են| |նոյեմ- | |
| | | |և ունեն | |բերի | |
| | | |ռեգիստրի | |3-րդ | |
| | | |հետ | |տասն- | |
| | | |աշխատելու | |օրյակ | |
| | | |համապա- | | | |
| | | |տասխան | | | |
| | | |հմտու- | | | |
| | | |թյուններ: | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|10.|Համակարգից |10.1. Բժշկական հաստա- |Իրական |Առողջապա|2019 |Պետա- |
| |օգտվողների |տությունների անձնակազ-|ժամանակում|հության |թվակա- |կան |
| |շարունա- |մի համակարգչային |տվյալների |նախարա- |նից |բյու- |
| |կական ուսու|գիտելիքների բարելավում|մուտքա- |րություն|շարունա|ջեից |
| |ցումների |և շարունակական ուսու-|գրում` | |կական |կամ ՀՀ|
| |իրականացում|ցումների իրականացում: |բժշկական | | |օրեն- |
| |և բժշկական| |անձնա- | | |քով |
| |կազմակերպու| |կազմին | | |չար- |
| |թյունների | |ներառելով:| | |գելվող|
| |տեխնիկական | | | | |այլ |
| |կարողու- | | | | |դրամա-|
| |թյունների | | | | |կան |
| |զարգացում | | | | |միջոց-|
| | | | | | |ներով |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |10.2. Էլեկտրոնային |Էլեկտրո- |Առողջապա|2023 |Ֆինան-|
| | |առողջապահական ծառայու-|նային |հության |թվականի|սավո- |
| | |թյունների առավել |առողջապա- |նախարա- |նոյեմ- |րում |
| | |արդյունավետ |հության |րություն|բերի |չի |
| | |օգտագործման համար |համակար- | |3-րդ |պահան-|
| | |տեխնիկական կարողու- |գում բոլոր| |տասն- |ջում |
| | |թյունների ընդլայնում |շահառու- | |օրյակ | |
| | | |ները ունեն| | | |
| | | |արդյու- | | | |
| | | |նավետ, | | | |
| | | |արագ և | | | |
| | | |հուսալի | | | |
| | | |կապ: | | | |
|___|___________|______________________|__________|________|_______|______|
|11.|Բնակչության|11.1. Պացիենտի հարթակի|Պացիենտին |Առողջապա|2021 |ՀՀ |
| |կողմից |կատարելագործում և նոր|հասանելի է|հության |թվականի|օրեն- |
| |Համակարգի |գործառույթների գործար-|իր այցերի |նախարա- |մարտի |քով |
| |կիրառության|կում, գործառույթների |ամբողջական|րություն|3-րդ |չար- |
| |խթանում, |և դրա կիրառման |պատմու- | |տասնօր-|գելվող|
| |այդ թվում` |վերաբերյալ բնակչության|թյունը, | |յակից |այլ |
| |էլեկտրո- |շրջանում իրազեկման |կարողանում| |սկսած |դրամա-|
| |նային |արշավի իրականացում |է գրանցվել| | |կան |
| |եղանակով | |հեռա- | | |միջոց-|
| |բժշկական | |բժշկական | | |ներով |
| |փաստա- | |խորհրդատ- | | | |
| |թղթերի | |վություն | | | |
| |ստացման | |ստանալու | | | |
| |հնարավո- | |համար, | | | |
| |րություն | |հնարավո- | | | |
| | | |րություն | | | |
| | | |ունի արտա-| | | |
| | | |հանել կամ | | | |
| | | |տպել իր | | | |
| | | |այցերի հետ| | | |
| | | |կապված | | | |
| | | |ցանկացած | | | |
| | | |բժշկական | | | |
| | | |փաստաթուղթ| | | |
| | | |ինչպես | | | |
| | | |նաև | | | |
| | | |ընդհանուր | | | |
| | | |նշանակու- | | | |
| | | |թյան և իր| | | |
| | | |առողջական | | | |
| | | |պրոֆիլին | | | |
| | | |վերաբերվող| | | |
| | | |կրթական և | | | |
| | | |իրազեկման | | | |
| | | |նյութեր: | | | |
| | |______________________|__________|________|_______|______|
| | |10.2. Բնակչության |5% |Առողջապա|2023 |ՀՀ |
| | |կողմից պացիենտի |Համակարգի |հության |թվականի|օրեն- |
| | |պորտալի կիրառելիության|պացիենտի |նախարա- |սեպտեմ-|քով |
| | |մոնիտորինգ և |պորտալից |րություն|բերի |չար- |
| | |վերլուծություն: |օգտվող | |2-րդ |գելվող|
| | | |բնակչու- | |տասն- |այլ |
| | | |թյուն: | |օրյակ |դրամա-|
| | | | | | |կան |
| | | | | | |միջոց-|
| | | | | | |ներով |
._________________________________________________________________________.
ԻՐՏԵԿ |
«Հավելված 2-րդ»-ի 11-րդ կետի 2-րդ ենթակետում կա հերթական համարակալման սխալ` 11.2-ի փոխարեն գրված է 10.2: |