Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021 թվականի N 403-Ա

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության անվամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի վարչական շենք հասցեում գտնվող գույքի (N 27082019-05-0034 վկայական, այսուհետ` գույք) նկատմամբ 2006 թվականի հոկտեմբերի 30-ին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու և գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի ներկայացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելուց հետո գույքը հանել պետական գույքի կազմից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2021
N 403-Ա
Որոշում