Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽ ...

 

16.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1994-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

XI. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄ

 

69. Մրցույթը չկայանալու, երթուղին սպասարկող կազմակերպությանը երթուղին սպասարկելու իրավունքից զրկելու, երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չլինելու դեպքերում մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը կարող է իրականացնել հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի կողմից լիազորված այն կազմակերպությունը, որը (որոնք) երթուղու սպասարկման գործում կարող է (են) ներգրավել սույն կարգի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ քանակով ավտոբուսներ: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունք ձեռք բերելու ցանկություն հայտնած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է սույն կարգի 41-րդ կետի չափորոշիչների գնահատման արդյունքով առավելագույն միավոր ստացած ավտոբուսներ ներկայացնող կազմակերպությանը: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունքը տրամադրվում է հետևյալ ընթացակարգով`

1) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հանձնաժողովը հրապարակում է հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում.

2) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումները ներկայացվում են երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում.

3) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար ներկայացվում են սույն կարգով սահմանված փաստաթղթեր.

4) ավտոբուսների գնահատումն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն.

5) հանձնաժողովը դիմումներն ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին արձանագրությունը:

 

XII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ

 

70. Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո հանձնաժողովը հինգ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանություն տեղեկանք է ներկայացնում` համաձայն N 7 ձևի, մրցույթով անցած ավտոբուսների հաշվառման համարանիշերի և հաշվառման վկայագրի փոխարեն ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված ձևի ժամանակավոր հաշվառման կտրոններ (այսուհետ` ժամանակավոր կտրոն) տրամադրելու համար:

71. Կազմակերպությունը մրցույթի արդյունքների մասին տեղեկացվելուց հետո սպիտակ հիմնագույնի համարանիշը, համարանիշ տալու համար պետական տուրք վճարելու անդորրագիրը և ավտոբուսը հաշվառելու համար սահմանված պարտադիր վճարի անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ներկայացնում է ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և ստանում դեղին հիմնագույնի համարանիշ և ժամանակավոր կտրոն: Ճանապարհային ոստիկանությունը դեղին հիմնագույնի համարանիշը և ժամանակավոր կտրոնը տրամադրում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

72. Ճանապարհային ոստիկանությունը դեղին հիմնագույնի համարանիշը և ժամանակավոր կտրոնը կազմակերպությանը տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հանձնաժողով է ներկայացնում տեղեկություն` նշելով ավտոբուսների հաշվառման համարանիշերը:

73. Երթուղին սպասարկելու ընթացքում ավտոբուսի փոփոխության (համալրման, փոխարինման, երթուղու սպասարկումից հանման, ինչպես նաև սեփականատիրոջ փոփոխության) դեպքում, հանձնաժողովը ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում տեղեկանք` համաձայն NN 8, 9, 10 ձևերի` կատարված փոփոխությունը համապատասխանաբար ձևակերպելու:

74. Ավտոբուսի հիմնական կամ դեղին հիմնագույնի համարանիշեր հանձնելու և ստանալու ժամանակ ավտոբուսը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի ներկայացվում:

75. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսները փոխարինելու կամ նույն երթուղում կանոնավոր ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերսկսվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուսներին դեղին հիմնագույնի համարանիշերը հատկացվում են անվճար` երթուղին սպասարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք վերադարձվելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման:

76. Դեղին հիմնագույնի համարանիշով ավտոբուսի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջն են տրվում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրառում:

77. Երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքով ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր կտրոնները և ստանում ավտոբուսի հիմնական համարանիշերն ու հաշվառման վկայագրերը:

 

XIII. ԵՐԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

78. Երթուղին սպասարկելու իրավունք ձեռք բերած կազմակերպության առաջարկությամբ` հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտի հիման վրա թույլատրվում է`

1) երթուղին սպասարկելու համար համալրման կարգով ներգրավել ավտոբուս.

2) երթուղում ընդգրկված ավտոբուսները սույն կարգի պահանջներին համապատասխան փոխարինել համարժեք ավտոբուսներով.

3) երթուղին սպասարկելուց հանել պահուստային ավտոբուսը պայմանով, որ այն չի խոչընդոտի երթուղու բնականոն աշխատանքը և հանված ավտոբուսի փոխարեն մեկամսյա ժամկետում հանձնաժողովի գնահատմանը կներկայացվի համարժեք ավտոբուս:

79. Երթուղիներում ներգրավվող ավտոբուսների համարժեքությունը որոշում է հանձնաժողովը` սույն կարգի պահանջներին համապատասխան:

80. Երթուղին սպասարկելու համար ներգրավվող ամեն ավտոբուսի ստացած գնահատականի գումարային միավորը պետք է`

1) համալրելու դեպքում համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով ընտրված ավտոբուսների միջին գնահատականին կամ գերազանցի այն.

2) փոխարինելու դեպքում համապատասխանի կամ գերազանցի փոխարինվող ավտոբուսների գնահատված միավորը:

81. Երթուղին սպասարկող կազմակերպությունների կողմից համալրելու, փոխարինելու համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների)` սույն կարգով նախատեսված չափանիշները գնահատելու համար օրը նշանակվում է կազմակերպության դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:

82. Սպասարկման երկրորդ տարվանից սկսած համալրվող (փոխարինվող) ավտոբուսների գնահատված միավորները պետք է հաշվարկվեն` տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով:

 

XIV. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

83. Մրցույթը հաղթող կազմակերպությունը պարտավոր է`

1) ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքած ժամանակացույցի` հանձնաժողովին ներկայացնել հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները.

2) ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ինչպես նաև ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ 14 օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքված նախնական պայմանագրի դրույթները:

(83-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն, 09.12.2021 թիվ 1996-Ն որոշումներ)

83.1. Կազմակերպության կողմից 83-րդ կետի պայմանները խախտվելու դեպքում երթուղին սպասարկելու իրավունքը փոխանցվում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը` վերջինիս համաձայնությամբ: Եթե կազմակերպությունը համաձայնություն չի տալիս կամ հաջորդ կազմակերպություն չկա, կազմակերպվում է նոր մրցույթ:

(83.1-ին կետը լրաց. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)

 

XV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

84. Հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտը կազմակերպությունը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XVI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

85. Լիազոր մարմինն ամեն տարի իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հանձնաժողովի (հանձնաժողովների) աշխատանքին (աշխատանքներին) մասնակցող հասարակական կազմակերպությունների ցանկը (այսուհետ` ցանկ): Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հանձնաժողովի կազմում ընտրվում է փոխատեղման սկզբունքով` ամեն մի մրցույթին ցանկում ընդգրկված հերթական հասարակական կազմակերպությունից:

86. Հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:

87. Ցանկում ընդգրկվելու մասին հայտարարությունը լիազոր մարմինը հրապարակում է ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

88. Հայտարարության մեջ պետք է ներառվեն հետևյալ տվյալները`

1) դիմում ներկայացնելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն և դիմում ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) դիմում ընդունելու օրերը և ժամերը.

3) դիմում ներկայացնելու վերջնաժամկետը:

89. Դիմումներն ընդունվում են մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը:

90. Ցանկը կազմվում է մեկ տարվա համար և տեղադրվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը:

91. Հասարակական կազմակերպությունների կողմից սույն գլխով սահմանված դիմում չներկայացնելու դեպքում հանձնաժողովները կազմավորվում են` առանց հասարակական կազմակերպության:

92. Հասարակական կազմակերպությունները դիմումները և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնում են լիազոր մարմնին` համաձայն N 11 ձևի:

93. Ցանկը ձևավորվում է հասարակական կազմակերպությունների դիմումներով` ըստ ներկայացման հաջորդականության:

94. Ցանկը պարունակում է հետևյալ տվյալները`

1) հասարակական կազմակերպության անվանումը.

2) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը.

3) հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

4) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը:

95. Հասարակական կազմակերպությունը որևէ տվյալ փոփոխվելու դեպքում 7 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:

96. Հասարակական կազմակերպությունը դիմումը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար:

97. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե ներկայացվել է սույն գլխի պահանջների խախտմամբ:

98. Դիմումը գրավոր մերժվում է լիազոր մարմնում դիմումը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով դիմումը մերժելու հիմքերը:

99. Դիմումում և կից ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հասարակական կազմակերպությանը 7 օրվա ընթացքում վերացնել թերությունները:

100. Սույն կարգի 99-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունը չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

101. Ամեն մի հանձնաժողով մրցույթից 48 ժամ առաջ սույն կարգի 5-րդ կետի պահանջին համապատասխան ընտրում է մեկ հասարակական կազմակերպություն:

102. Հանձնաժողովի կազմում ընտրվելու մասին հասարակական կազմակերպության ներկայացուցիչը տեղեկանում է մրցույթն անցկացվելուց 24 ժամ առաջ:

103. Հանձնաժողովի կազմում ընտրված և ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչը մրցույթի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման

(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար`

 

._____________________________________________________________________.

|                           ԵՐԹՈՒՂՈՒ`                                 |

|_____________________________________________________________________|

|NN |անվանումը և     |սկզբնակետը|վերջնակետը|սպասարկման համար պահանջվող|

|ը/կ|համարը          |          |          |հիմնական և  պահուստային   |

|   |                |          |          |ավտոբուսների քանակը       |

|___|________________|__________|__________|__________________________|

|1. |                |          |          |                          |

|___|________________|__________|__________|__________________________|

|2. |                |          |          |                          |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ` N 2 ձևի:

2. *Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3. *Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4. *Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը __________________________________

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ________________________________

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը_________________

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

 

(1-ին ձևը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն, 05.10.2023 թիվ 1714-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ N ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ______________________ կայանալիք ավտոբուսային ____________________________ մրցույթին (համալրմանը, փոխարինմանը) _______________________

(երթուղու անվանումը, համարը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները`

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշ  |Հաշվառման *    |Դեղին հիմնագույնի *       |Թողարկման    |

|ը/կ|        |համարանիշ      |համարանիշ (առկայության    |տարեթիվ      |

|   |        |               |դեպքում)                  |             |

|___|________|_______________|__________________________|_____________|

|1. |        |               |                          |             |

|___|________|_______________|__________________________|_____________|

|2. |        |               |                          |             |

|___|________|_______________|__________________________|_____________|

|3. |        |               |                          |             |

._____________________________________________________________________.

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _________________________________________

_______________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

Հայտատու __________________ ______________________________________

 

(ստորագրությունը)

 

_____ ___________________ 20 թ.

* չի լրացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում

 

Ձև N 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ)

 

._________________________________________________________________________.

|NN |Մրցույթ    |Փաթեթ    |Կազմակեր-|Երթուղու   |Կազմակերպու-  |Փաթեթն    |

|ը/կ|անցկացնելու|հանձնելու|պության  |կամ        |թյան          |ընդունողի |

|   |ամսաթիվ    |ամսաթիվ  |անվանումը|երթուղիների|(լիազորված    |ստորագրու-|

|   |           |         |կամ      |անվանումը  |ներկայացուցչի)|թյունը    |

|   |           |         |անհատ    |և  համարը  |կամ անհատ     |          |

|   |           |         |ձեռնարկա-|կամ        |ձեռնարկատիրոջ |          |

|   |           |         |տիրոջ    |համարները  |ստորագրու-    |          |

|   |           |         |անունը,  |           |թյունը        |          |

|   |           |         |ազգանունը|           |(լիազորված    |          |

|   |           |         |         |           |ներկայացուցչի)|          |

|___|___________|_________|_________|___________|______________|__________|

|1. |           |         |         |           |              |          |

|___|___________|_________|_________|___________|______________|__________|

|___|___________|_________|_________|___________|______________|__________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ N

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ) ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

___________________

______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ___________________________

Երթուղու անվանումը և համարը ___________________________

Փաթեթի հանձնման գրանցման մտից թիվը

 

_______ __________________ 20 թ.

(փաթեթի հանձնման ամսաթիվը)

_______ __________________ 20 թ.

(փաթեթի բացման ամսաթիվը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _______________________

(ստորագրությունը)

____________________

                                                        (անունը, ազգանունը)

 

Ձև N 5.1

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի ___________________ ___________________

                                (պաշտոնը)        (անունը, ազգանունը)

 

____ _________________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._________________________________________________________________________.

|Ավտոբուսի                      |Գնահատականը` ըստ                         |

|_______________________________|_________________________________________|

|NN |մակ-|հաշ-|դեղին|նույ-|նստա-|պատ- |մակ-|արտա-|ար- |ուղե-|օդա-|վա-|ընդ-|

|ը/կ|նիշ |վառ-|հիմ- |նաց- |տեղե-|կանե-|նիշի|դըր- |տա- |վորա-|փոխ-|ռե-|հա- |

|   |    |ման |նա-  |ման  |րի   |լիու-|    |ման  |քին |սրահի|ման |լի-|նուր|

|   |    |հա- |գույ-|հա-  |թիվը |թյան |    |տարե-|տես-|     |հա- |քի |    |

|   |    |մա- |նի   |մարը |     |իրա- |    |թվի  |քի  |     |մա- |տե-|    |

|   |    |րա- |համա-|     |     |վուն-|    |     |    |     |կար-|սա-|    |

|   |    |նիշ |րա-  |     |     |քի   |    |     |    |     |գի  |կի |    |

|   |    |    |նիշը |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|   |    |    |(առ- |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|   |    |    |կայու|     |     |     |    |     |    |     |    |   |    |

|   |    |    |թյան |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|   |    |    |դեպ- |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|   |    |    |քում)|     |     |     |    |     |    |     |    |   |    |

|___|____|____|_____|_____|_____|_____|____|_____|____|_____|____|___|____|

|   | 1  |  2 |  3  |  4  |  5  |  6  |  7 |  8  | 9  | 10  | 11 | 12| 13 |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը      |

|_________________________________________________________________________|

|Երթուղու անվանումը և  համարը                                             |

|_________________________________________________________________________|

|1. |    |    |     |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|___|____|____|_____|_____|_____|_____|____|_____|____|_____|____|___|____|

|2. |    |    |     |     |     |     |    |     |    |     |    |   |    |

|___|____|____|_____|_____|_____|_____|____|_____|____|_____|____|___|____|

|3. |    |    |     |     |     |     |    |     |    |     |    |   |    |

._________________________________________________________________________.

 

    ______________________                   ________________________

      (ստորագրությունը)                        (անունը, ազգանունը)

 

Ձև N 5.2

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

    Մրցութային հանձնաժողովի ___________________    ___________________

                                  (պաշտոնը)        (անունը, ազգանունը)

 

____ _________________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._________________________________________________________________________.

|Ավտոբուսի                                |Գնահատականը` ըստ               |

|_________________________________________|_______________________________|

|NN |մակ-|հաշվառ-|դեղին   |նույնաց-|նստա- |ավտո-  |սակա-|ընդ-|ընդա-|միջին |

|ը/կ|նիշ |ման    |հիմնա-  |ման     |տեղերի|բուսի *|գնի  |հա- |մենը |գնահա-|

|   |    |համա-  |գույնի  |համարը  |թիվը  |       |     |նուր|     |տականը|

|   |    |րանիշ  |համարա- |        |      |       |     |    |     |* *   |

|   |    |       |նիշը    |        |      |       |     |    |     |      |

|   |    |       |(առկա-  |        |      |       |     |    |     |      |

|   |    |       |յության |        |      |       |     |    |     |      |

|   |    |       |դեպքում)|        |      |       |     |    |     |      |

|___|____|_______|________|________|______|_______|_____|____|_____|______|

|   | 1  |  2    |   3    |   4    |  5   |   6   |  7  | 8  |  9  |  10  |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը      |

|_________________________________________________________________________|

|Երթուղու անվանումը և  համարը                                             |

|_________________________________________________________________________|

|1. |    |       |        |        |      |       |     |    |     |      |

|___|____|_______|________|________|______|_______|_____|____|_____|______|

|2. |    |       |        |        |      |       |     |    |     |      |

|___|____|_______|________|________|______|_______|_____|____|_____|______|

|3. |    |       |        |        |      |       |     |    |     |      |

._________________________________________________________________________.

 

  ______________________                   ________________________

    (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)

 

* ամփոփվում է հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների միջինով

* * մեկից ավելի երթուղիների դեպքում` ամփոփվում է բոլոր գնահատականների միջինով

 

Ձև N 6

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓ ԹԵՐԹԻԿ

 

_______ ___________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._________________________________________________________________________.

|Կազմակերպության |Հանձնաժողովի անդամների անունները,  |Ընդամենը|Միջին      |

|անվանումը կամ   |ազգանունները, գումարային           |        |գնահատականը|

|անհատ           |գնահատականները                     |        |           |

|ձեռնարկատիրոջ   |___________________________________|________|___________|

|անունը,         |    |    |    |    |    |    |     |        |           |

|ազգանունը       |    |    |    |    |    |    |     |        |           |

|________________|____|____|____|____|____|____|_____|________|___________|

|________________|____|____|____|____|____|____|_____|________|___________|

._________________________________________________________________________.

 

Մրցութային հանձնաժողովի  ____________________  ____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                              ____________________   ____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                              ____________________   ____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                              ____________________   ____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

                              ____________________   ____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Ձև N 7

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _____

 

_________________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

______________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը __________________________________

Երթուղու անվանումը և համարը _________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող մարմնի ակտի 20 թ. ______ _________ N ____________

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղին համալրող ավտոբուսի`                           |Երթուղում|

|ը/կ|_______________________________________________________|աշխատելու|

|   |մակնիշ|հաշվառման|դեղին հիմնագույնի|նույնացման|թողարկման|համար    |

|   |      |համարանիշ|համարանիշ        |համար     |տարեթիվ  |սահմանված|

|   |      |         |(լրացվում է      |          |         |ժամկետ   |

|   |      |         |առկայության      |          |         |         |

|   |      |         |դեպքում)         |          |         |         |

|___|______|_________|_________________|__________|_________|_________|

|1. |      |         |                 |          |         |         |

|___|______|_________|_________________|__________|_________|_________|

|2. |      |         |                 |          |         |         |

._____________________________________________________________________.

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

(7-րդ ձևը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)

 

Ձև N 8

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԵՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

______________________________________________________________

 

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը __________________________

Երթուղու անվանումը և համարը __________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման 20 թվականի N ____ __________ ___________

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղին համալրող ավտոբուսի`                           |Երթուղում|

|ը/կ|_______________________________________________________|աշխատելու|

|   |մակնիշ|հաշվառման|դեղին հիմնագույնի|նույնացման|թողարկման|համար    |

|   |      |համարանիշ|համարանիշ        |համար     |տարեթիվ  |սահմանված|

|   |      |         |                 |          |         |ժամկետ   |

|___|______|_________|_________________|__________|_________|_________|

|1. |      |         |                 |          |         |         |

._____________________________________________________________________.

 

Նշված կազմակերպության կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի`                          |

|ը/կ|_________________________________________________________________|

|   |մակնիշ|հաշվառման|դեղին հիմնագույնի|նույնացման համար   |թողարկման |

|   |      |համարանիշ|համարանիշ        |                   |տարեթիվ   |

|   |      |         |                 |                   |          |

|___|______|_________|_________________|___________________|__________|

|1. |      |         |                 |                   |          |

._____________________________________________________________________.

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

(8-րդ ձևը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)

 

Ձև N 9

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի`                          |

|ը/կ|_________________________________________________________________|

|   |մակնիշ|հաշվառման|դեղին հիմնագույնի|նույնացման համար   |թողարկման |

|   |      |համարանիշ|համարանիշ        |                   |տարեթիվ   |

|   |      |         |                 |                   |          |

|___|______|_________|_________________|___________________|__________|

|1. |      |         |                 |                   |          |

._____________________________________________________________________.

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _________________ __________________

 

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

(9-րդ ձևը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)

 

Ձև N 10

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ սպասարկմանը հանձնված ___________________ երթուղու հետևյալ ավտոբուսների սեփականատերը (սեփականատերերը) փոխվել է (են):

 

._____________________________________________________________________.

|NN |Երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի`      |Երթուղում|

|ը/կ|                                                       |աշխատելու|

|   |_______________________________________________________|համար    |

|   |մակնիշ|նախկին   |դեղին հիմնագույնի|նախկին    |նոր      |սահմանված|

|   |      |հաշվառման|համարանիշ        |սեփականա- |սեփականա-|ժամկետ   |

|   |      |համարանիշ|                 |տեր       |տեր      |         |

|___|______|_________|_________________|__________|_________|_________|

|1. |      |         |                 |          |         |         |

|___|______|_________|_________________|__________|_________|_________|

|2. |      |         |                 |          |         |         |

._____________________________________________________________________.

 

Տրվում է նշված ավտոբուսը (ավտոբուսները) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

(10-րդ ձևը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)

 

Ձև N 11

 

Հայաստանի

Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարար

պարոն_______________________

(անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում ենք ___________________________________________ -ը ընդգրկել

(հասարակական կազմակերպության անվանումը)

 

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովների կազմերում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ցանկում`

Դիմումի մեջ նաև նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) հասարակական կազմակերպության անվանումը.

2) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը.

3) հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

4) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը:

 

    Դիմող`                   ____________________

                             (անունը, ազգանունը)

 

Ձև N 12

 

ՀԱՅՏ-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

Հայտատու

___________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ________ կայանալիք ավտոբուսային

_______________________ մրցույթին:

(երթուղու (երթուղիների) անվանումը, համարը)

 

Պարտավորվում եմ, ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:

1. Ավտոբուսների մասին տվյալները`

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշ                  |Թողարկման               |Քանակ          |

|ը/կ|                        |տարեթիվ                 |               |

|___|________________________|________________________|_______________|

|1. |                        |                        |               |

|___|________________________|________________________|_______________|

|2. |                        |                        |               |

|___|________________________|________________________|_______________|

|3. |                        |                        |               |

._____________________________________________________________________.

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _________________________________________

_______________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարել:

Համաձայն եմ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ծանուցումները որպես պաշտոնական ծանուցում ստանալու իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:

Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել _____________ հաշվեհամարին:

Կից ներկայացնում եմ`

Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած` ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթուղթ:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու _____________________  _____________________________

               (ստորագրությունը)          (անուն, ազգանունը)

 

_____ ___________________ 20 թ.

 

(12-րդ ձևը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն, 09.12.2021 թիվ 1996-Ն որոշումներ)

 

Ձև N 13

 

ԵՐԱՇԽԻՔ ՀԱՅՏ-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ

(13-րդ ձևն ուժը կորցրել է 02.09.2021 թիվ 1428-Ն որոշում)

 

Ձև N 14

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

.__________________________________________________________________.

|NN |                         ԵՐԹՈՒՂՈՒ`                            |

|ը/կ|______________________________________________________________|

|   |անվանումը և  համարը       |սպասարկման համար      |մրցույթի    |

|   |(միասնական երթուղիների    |պահանջվող ավտոբուսների|անցկացման   |

|   |դեպքում` երթուղային ցանցի |(ներառյալ պահուստային |ժամկետը     |

|   |անվանումը)                |ավտոբուսները) քանակը  |            |

|___|__________________________|______________________|____________|

|1. |                          |                      |            |

|___|__________________________|______________________|____________|

|2. |                          |                      |            |

.__________________________________________________________________.

 

(14-րդ ձևը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1994-Ն
Որոշում