ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2021 թվականի N 967-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Կազմակերպություն) վերապրոֆիլավորել և Կազմակերպություններում կազմակերպել միայն նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
2. Կազմակերպության կողմից մատուցվող այլ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել ինֆեկցիոն ծառայություն մատուցող այլ բժշկական կազմակերպություններում:
3. Կազմակերպության տնօրեն Աստղիկ Բեյբուտյանին`
1) 2021 թվականի մարտի 19-ից դադարեցնել Կազմակերպության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,
2) Հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո մինչև ս.թ. մարտի 25-ը դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում,
3) եռօրյա ժամկետում առողջապահության նախարարություն ներկայացնել կազմակերպության հաստիքացուցակը և կառուցվածքը` վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան,
4) սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ,
5) Սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը:
4. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը` նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացը` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպությունների կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացված բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:
6. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
8. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի մարտի 19-ից ծագած հարաբերությունների վրա:
9. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
10. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ