Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2021 թվականի N 449-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնված յուրաքանչյուրը 13.513.132,0 դրամ սկզբնական արժեքով թվով 6 և յուրաքանչյուրը 12.329.500,0 դրամ սկզբնական արժեքով թվով 9 2020 թվականի արտադրության «Նիսսան Մինի Բաս» (Nissan mini bus) մակնիշի շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված, 2018 թվականի արտադրության 060 LL 60 պետհամարանիշի «Տոյոտա LC 150 4.0 GAS» մակնիշի JTEBU3FJ005084382 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների ժամանակ Շուշի քաղաքի մերձակայքում զինված հարձակման ենթարկվելու և ավտոմեքենան Շուշի քաղաքում թողնելու հանգամանքը, դուրս գրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ավտոմեքենայի հաշվառումից հանելու աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Գույքն անհատույց, անժամկետ օգտագործման հանձնելու մասին պայմանագիրը լուծելու, գույք հետ վերցնելու, ամրացնելու և հանձնելու մասին» N 2155-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 4-րդ կետում «SC092752» նույնականացման համարը փոխարինել «VF1FSRB1545243160» նույնականացման համարով, իսկ «HB 396439» նույնականացման համարը` «VF1HSRC9N50872332» նույնականացման համարով.

i

2) 5-րդ կետում «SC054260» նույնականացման համարը փոխարինել «XTA21214071850305» նույնականացման համարով, իսկ «0 դրամ սկզբնական արժեքով» բառերը փոխարինել «3.579.700,0 դրամ սկզբնական արժեքով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 1-ի

N 449-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

.________________________________________________________________.

|NN |Շտապ օգնության մեքենայի|Նույնականացման համարը|Շտապ օգնության|

|ը/կ|մակնիշը                |                     |մեքենաների    |

|   |                       |                     |ընդհանուր թիվը|

|___|_______________________|_____________________|______________|

|   |«Նիսսան Մինի Բաս»      |JN6BE6DS2L9063803    |9             |

|___|(Nissan mini bus)      |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS1L9063825    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS5L9063763    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS1L9063856    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS8L9063577    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS9L9063748    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS2L9063784    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS7L9063750    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS0L9063752    |              |

|___|                       |_____________________|______________|

|   |                       |JN6BE6DS2L9063798    |6             |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS6L9063741    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS1L9063744    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS1L9063839    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DS4L9063754    |              |

|___|                       |_____________________|              |

|   |                       |JN6BE6DSXL9063760    |              |

.________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2021
N 449-Ա
Որոշում