14.02.2025 -
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2021 թվականի N 464-Լ
i
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 226-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) աղբահանության համակարգի ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2025-2032 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.02.2025 թիվ 143-Լ որոշում)
2. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված միջոցառումների իրականացման համար:
(վերնագիրը փոփ. 13.02.2025 թիվ 143-Լ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի
Երևան
_______________________
ԻՐՏԵԿ - հավելվածները տե՛ս` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում
Հավելված 3
ՀՀ կառավարության
2025 թվականի փետրվարի 13-ի
N 143-Լ որոշման
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2025-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
_________________
ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
(3-րդ հավելվածը լրաց. 13.02.2025 թիվ 143-Լ որոշում)