Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2021 թվականի N 460-Լ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 1-ի

N 460-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի ընդունած գործատուին` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով:

2. Միջոցառման շրջանակում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր է կնքել սույն միջոցառման 1-ին կետում նշված և 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա հարկ վճարող չհանդիսացող անձի հետ:

3. Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար`

1) գործատուին տրամադրվում է աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով.

2) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով, գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում` ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

4. Միջոցառման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աջակցությունը տրամադրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով:

5. Միջոցառմամբ նախատեսված աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետում նշված անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա:

6. Միջոցառումից օգտվելու համար գործատուի կողմից դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

7. Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվում է միջոցառման շրջանակներում կնքված աշխատանքային պայմանագիրը:

8. Աջակցությունը տրամադրվում է գործատուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2021
N 460-Լ
Որոշում