Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2021 թվականի N 433-Ն

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 382-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 245 786,28 դրամ հաշվեկշռային (սկզբնական) արժեքով Երևանի Կոմիտասի պողոտայի 54 բ հասցեում գտնվող 1230.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը (որից 38.4 քառ. մետր մակերեսով շինությունն ընդհանուր օգտագործման է) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 197.328.203 դրամ կադաստրային արժեքով 0.14153 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Կոմիտասի պողոտայի 54 բ հասցեում առկա շարժական գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի և 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իսկ Երևանի Կոմիտասի 54 բ հասցեում գտնվող 1268.5 քառ. մետր մակերեսով (որից` 38.4 ընդհանուր օգտագործման) և 267100 դրամ սկզբնական, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 46775 դրամ մնացորդային արժեքով տարածքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվելու» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին ենթակետը:

 

Հավելված
ՀՀ կառավարության
 2021 թվականի ապրիլի 1 -ի
N 433 - Ն որոշման

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 1

Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2021
N 433-Ն
Որոշում