Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 մարտի 2021 թվականի N 175

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԹՎԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ռեզիդենտ կազմակերպությունը զբաղվում է ԵՏՄ անդամ և ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների փոխադրման ծառայությունների կազմակերպմամբ: Վերոնշյալ ռեզիդենտ կազմակերպությունը իր ծառայությունների շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ստանում է օդային ճանապարհով բեռների փոխադրման ծառայությունների մատուցման հաշիվ ապրանքագիր, իսկ բեռների փաստացի նշանակման վայրը համարվում է` Արմենիա միջազգային օդանավակայանի բեռնային համալիրը` Զվարթնոց մաքսատուն: Արդյո՞ք ռեզիդենտ կազմակերպությունը պետք է հաշվարկի և վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

i

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման բազա է համարվում` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,

i

- 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, նույն կետի «գ» ենթակետին համապատասխան` նույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե փոստային ծառայությունը կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի մատուցվում է ՀՀ տարածքում: Այն դեպքում, երբ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում, և Կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով, բացառությամբ նույն կետի «ե» ենթակետով սահմանված դեպքերի:

i

ՀՀ կառավարության 07.11.2019թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1543-Ա որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը` կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայությունը փաստացի ՀՀ տարածքում մատուցվելու դեպքում, այդ ծառայության դիմաց ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ և օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հարկման ՀՀ-ում ոչ ռեզիդենտի շահութահարկով 5% դրույքաչափով (օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ): Ընդ որում, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օդային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում և Կառավարության լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը` արտահայտված համապատասխան չափման միավորներով, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է ծառայության դիմաց ընդհանուր հատուցման և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի` ծառայության ընդհանուր ծավալում ունեցած տեսակարար կշռի արտադրյալի չափով: Տեղեկանքի բացակայության դեպքում օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ընդհանուր հատուցման գումարը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.03.2021
N 175
Իրազեկման թերթիկ