040.0533.010900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2000 թվականի N 533
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու 2000 թվականի մարտի 31-ի N 3/26 և 2000 թվականի հունիսի 16-ի N 5, ինչպես նաև նշված համայնքի ղեկավարի 2000 թվականի հուլիսի 7-ի N 150 որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքային բաժնի զբաղեցրած` Երևանի Սեբաստիայի փողոցի N 18 շենքի 97,0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես համարժեք փոխանակություն, փոխանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանող Րաֆֆու փողոցի NN 70, 71 և 72 շենքերին կից կառույցի առաջին հարկի 191 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքի հետ:
2. Երևանի Րաֆֆու փողոցի NN 70, 71 և 72 շենքերին կից կառույցի առաջին հարկի 191 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով ապահովել նշված տարածքների փոխանակության պայմանագրի կնքումը, տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից: