040.0537.010900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2000 թվականի N 537
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի «2000 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասը ճշտելու մասին» N 452 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցի N 8 վարչական շենքի հետագա հուսալի շահագործումն ապահովելու համար շենքի հիմնակառուցվածքի ուժեղացման աշխատանքների անհրաժեշտության մասին, որը հնարավոր է կատարել միայն շենքն ազատելու պայմաններում)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոպրոցեսորային համակարգի ուսումնալաբորատոր մասնաշենքի (քաղ. Երևան, Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկ) անավարտ շինարարության օբյեկտը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` շինարարությունը շարունակելու և որպես վարչական շենք օգտագործելու համար:
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան ձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված օբյեկտի շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից: