Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20180.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 ապրիլի 2021 թվականի N 180

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ոչ առևտրային կազմակերպությունը չի հանդիսանում ԱԱՀ վճարող, սակայն շահութահարկ է վճարում և 2021 թվականի մարտ ամսում պետք է վճարի կանխավճար: Ըստ ՀՀ ՀՕ-ի 135-րդ հոդվածի 1-ին կետի հարկ վճարողը պետք է կատարի շահութահարկի կանխավճարներ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով: Միևնույն ժամանակ ըստ ՀՀ ՀՕ-ի 135-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացված` Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվում` ճշտված) արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է հարկ վճարողը որոշի շահութահարկի կանխավճարի չափը, եթե կազմակերպությունը ԱԱՀ հաշվետվություն չի ներկայացրել, բայց եռամսյակում ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսը ավելի փոքր է, քան նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում: Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե ոչ առևտրային կազմակերպությունը նախորդ տարի օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան չի հանդիսացել ԱԱՀ վճարող, ապա ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարներ չի կատարում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.04.2021
N 180
Իրազեկման թերթիկ