Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0660.020900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

1. Գեներալ-մայոր Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ:

2. Գնդապետ Ոստանիկ ԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետ:

3. Գնդապետ Քաջիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի պետ-վարչության պետ:

4. Գնդապետ Արարատ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:

5. Գնդապետ Արթուր ՓԱՓԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

6. Գեներալ-մայոր Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

2 սեպտեմբերի 2000 թ.

ՆՀ-660

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.09.2000
N ՆՀ-660
Հրամանագիր