Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

13 ապրիլի 2021 թվականի N 182

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Քաղաքացին 2020 թ.-ից սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան նույն թվականին նվիրատվություն է արել հորը: Տվյալ դեպքում որևէ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարում է համարվում մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց,

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները:

Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում:

Նույն կետի «դ» ենթակետին համապատասխան` եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը,

- 150-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

- 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով,

- 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված ավտոմեքենան ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարվելու (այդ թվում` նվիրատվությամբ տրամադրվելու) դեպքում` որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.04.2021
N 182
Իրազեկման թերթիկ